Հա

Հասարակական

Կիրակի, 11 Մայիսի 2014 09:50

ՌԱԴԻՕ ԲԱՌ - Գրքերի գրկում

Վերջակէտ դրւեց առանց այդ էլ չթերթւող Թեհրանի գրքի ցուցաանդէսին, որին այցելած հասարակութեան զգալի մասը զբօսաշրջային կարգավիճաով այցելուների շրջագծում էր տեղաւորւում: Այս մասին են վկայում իրենք՝ ցուցահանդէսին մասնակցած հրատարակիչներն ու պատկան տաղաւարների գործակատարները:

ՀԱՏԻՍ


Վերջակէտ դրւեց առանց այդ էլ չթերթւող Թեհրանի գրքի ցուցաանդէսին, որին այցելած հասարակութեան զգալի մասը զբօսաշրջային կարգավիճաով այցելուների շրջագծում էր տեղաւորւում: Այս մասին են վկայում իրենք՝ ցուցահանդէսին մասնակցած հրատարակիչներն ու պատկան տաղաւարների գործակատարները:
Խնդիրն իր էութեամբ նոր չես համարի, սակայն այն մնալով առանց այդ էլ տառապող ու անեկամտաբեր գրաշուկայի օրակարգում դարձել է մշակոյթի ոլորտներում գործող անձանց հարցերի հարցը: Այն առումով, որ այն (գիրքը) հանդիսանում է ոչ միայն մտաւորականութեան անմիջական շփման եզրը՝ իւրաքանչիւրիս հետ, այլ նաեւ կարող է լինել հասարակութիւնների մակարդակը չափող արշին:
Ընթերցասիրութիւնը եթէ ժամանակին համարւում էր միջին խաւի առօրեայի սովորութիւն, արդէն այն իր տեղը զիջելով տեսագրութիւններին ու հեռուստաեթերից ցուցադրւող պատմութիւններին՝ գտնւում է ճգնաժամային վիճակում՝ իր հետ վիժեցնելով ընթերցասիրութեանն ուղղւած բոլոր ջանքերն ու ծրագրերը:
Յուսահատեցնող վիճակագրութիւններն ու թւերը, այս դէպքում, միայն կարող են մեր այս երգի նւնւանքը կամ ինչպէս կասեն՝ «դուդուկի դամը» համարւել: Այդ իսկ պատճառով՝ բաւարարւենք միայն մի քանի տեսանելի դրւագներով, որնք ինչ խօսք, ոչ միայն վերջին շրջանում Թեհրանի ցուցահանդէսային մշակոյթն են համարւում:
Որոշում ես չայցելել, սակայն ամենավերջին պահին քեզնից անկախ՝ յայտնւում ես տաղաւարների բազմամարդ անցքերի արանքում ու շոնչդ պահած՝ ամէն գնով փորձում ազատւել դրանից: Գրականութեանը բնորոշ շնչահեղ վիճակը կարծես ամէն ինչով համահունչ է իր էութեանը: Անտարբեր հայեացքները, որոնք մեծամասամբ չգիտեն, թէ ինչ են փնտրում այդտեղ: Մեզանից շատ-շատերը գրքի աշխարհից հեռացածներ ենք: Չգիտես դպրոցական ժամանակաշրջանից է այդպէս սերմնաւորւած, յատկապէս երբ գիրքը համահաւասար նկարագրումներով է դրոշմւած երեխայի յիշողութեան շտեմարանում՝ այն է ստիպողական ու ձանձրոյթ պատճառող եւ վերջանալուն կարօտ դասի հոգեբանութեամբ:
Ոլորտի փորձագէտներից բացի, ովքեր պարտաւորւած պէտք է ընթերցանութեամբ իրենց պահեն օրակարգում միւսներին որ հարցնես՝ կը ստանաս ժամանակ չունենալու պատճառաբանութիւնը: Նոյն մարդիկ երբ էլ ունենում են այդ չեղած ժամանակը, այսպէս ասած հաւեսը չունեն: Հասկանալի է, որ մեր առօրեան իր բոլոր խնդիրներով հասցրել է նաեւ մեր ինքնութեան ընդգծւած գիծը համարւել, ինչով նաեւ պարզում ենք մեր բնաւորութիւնը, սակայն դրանց (խնդիրների) անդորրի պայմաններում նոյնպէս դժւարանում ենք մօտենալ գրքերի աշխարհին, քանի որ կայ պատառի ծամած տեսակը՝ եթերային գունեղութեամբ ու նոյն կարգի մեղեդայնութեամբ:
Ընթերցանութիւնը դաստիարակչական մեթոդ լինելուց առաջ՝ նախ պէտք է ինքը դառնայ բնաւորութեան գիծ, այլապէս՝ հրատարակւող գրականութիւնը կարող է առաջանալ դէպի զուտ մասնագիտական ուղղութիւններով քաղաքակրթութեան գնացքից իջեցնելով հասարակութեան լայն խաւերին:
Մինչեւ այստեղ ոչ մի նոր խօսք: Սակայն, կրկնւելն այս դէպքում տեղքայլ չես համարի, մանաւանդ, երբ գնալով երեւոյթը ստանում է իր ֆիզիկական տգեղութիւնը՝ մարմնաւորւելով մեր հասարակութեան խօսքի ու մտքի պարապ ու դատարկւողի տեսքով:
Համեմատութեան կարգը պահելով արձանագրենք, որ եթէ ասենք՝ Ֆրանկֆուրտի ցուցահանդէսին այցելած ոչ այնքան մարդաշատ բազմութիւնը, ըստ գնորդների ու գրաշուկայի վիճակագրական փաստերի, փաստացիօրէն չի կարող խօսել եղած անտարբերութեան մասին, ապա մեր՝ Թեհրանի գրքի ցուցահանդէսի ժխորն ու բանուկութիւնը եւ յատկապէս վաճառքի աղքատիկ տւեալները, հաստատապէս կարող են խօսել եւ դեռ խօսելու են բոլորովին մէկ այլ բանի մասին: Գիրքը՝ այո՛ հարստութիւն է, իսկ պարապ գիրքը՝ պարապ ու լճացած կարողութիւն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։