Հա

Հասարակական

29/04/2012

ՀԱՏԻՍ

altԱնհետաքրիր կեանք չի լինում: Իսկ մեզ՝ իրանահայերիս համար այն երանգաւորւում է իր իւրատեսակ ինքնատիպութեամբ: Սկսենք այստեղից, որ արեւմտեան երկրներում նեգրերից կազմւած փոքրամասնութիւն կազմող համայնքները իրենց առջեւ ծառացած խնդիրներին տալիս էին իւրատեսակ լուծումներ: Այդօրինակ լուծումներից էր ինքնախտրականութիւնը:

Իրավիճակ, որով զրկւած էին մնում դոմինանտ (գերակայող) հանդիսացող հասարակութեանը մատչելի որոշ հնարաւորութիւններից՝ ի դիմաց պահպանելով համայնքային իւրայատկութիւններն ու արժէքները: Այդպիսով՝ հնարաւոր եղաւ ներքին առումով մշակել չգրւած կանոնակարգ, որը պէտք է նպաստէր համայնքային կենսակերպի եւ գաղափարների գոյացմանը:
Անկախ այն բանից, թէ տւեալ համայնքների նմանատիպ որոշումները արդիւնքն էին ինչպիսի ռէակցիաների, այն կարծես իւրաքանչիւր փոքրամասնութիւն կազմած համայնքի հոգեվիճակ լինի: Այնպէս որ՝ հրաժարւելով օրէնքով հասանելիք որոշ դիւրութիւններից՝ պահպանելու ես դուրս գալիս իրաւական մի այլ գործակցի, որի գոյութեան համար զարգանում են կարգապահ կեցւածք դրսեւորելու ունակութիւններն ու ցանկութիւնը: Եւ ինչ խօսք, սրանով կարելի է յետ վերա-դարձնել այն, ինչը թւում էր, թէ կորցնում ենք իրավիճակի բերումով:
Այ հէնց սրանով էլ կարող է իմաստաւորւել, երբ «մուսիօ» լսելիս՝ նկատում ես ասողի աչքերում եղած վստահութեան փայլը:
Խօսքը հէնց այնպէս չեկաւ հասաւ այստեղ: Նպատակը այդ վստահութեան դիմաց վճարած ու անցած ճանապարհի վերծանումն էր: Ճանապարհ, որի պատմութեան մասին կարծես գալիք սերունդն այնքան էլ գաղափար չունի: Պէտք է մտածել այս գործընթացին հակառակ ընթացքի հնարաւոր գոյութեան մասին: Կարող է այդ կենսաձեւը այնքան էլ դուր չգալ երիտասարդներին... այնպէս որ՝ եթէ համայնքային մտածելակերպը համարւի (կամ գործադրւի) որպէս կապանք, գուցէ եւ սկսւի մի այդպիսի գործընթաց: Սա գլոբալիզացիայի ամենատեղական իմաստով գործած ազդեցութեան արդիւնքներից է: Իր բոլոր դրական կողմերով եթէ այն վտանգ է ներկայացնում, նշանակելու է նաեւ, որ մեզ մօտ ինչ-որ բան ինչ-որ ժամանակին չի արւել...
Օրինակներով խօսելու անհրաժեշտութիւն կը լինի, երբ արձագանգների կամ քննարկումների ժամանակ հակափաստարկներ ներկայացւեն:
Նկատի ունենալ նաեւ այն, որ այստեղ պնդումներ չկան ճիշտ ու սխալ որակումների գծով...

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։