Հա

Հասարակական

15/04/2012 - 12:53

* * *

altՀԱՏԻՍ

Դեռ սրանից մի-երկու շաբաթ առաջ, բազմալսարան պարսկալեզու մի հեռուստաալիքի եթերով ցուցադրւեց ցեղասպանութեան մասին «ԱՐԹԷ» հեռուստաալիքի կողմից պատրաստւած վաւերագրական մի տեսաֆիլմ, որի մասին ընթերցողն իրազեկւած էր ոչ միայն թերթիս միջոցով...

... Իսկ առիթն էլ հէնց այդ ինքնաբուխ «ոչ միայն»-ն է: Ինքնաբուխ շարժում, որի մասին իւրաքանչիւրս իր բջջայինի մուտքի արկղում դեռ հետքերից ինչ-որ տողեր ունի պահած: Սա առիթ կարող է լինել ուսումնասիրութիւններ կատարելու ի յայտ եկած նման ակտիւութիւնների գծով: Սակայն, մեր այս զրոյցի ուղղւածութիւնը հէնց այն բառապաշարն է (որպէս լեզու), որով մերոնք միմեանց երկտողներ ուղարկելուց զատ՝ բանավէճի բռնւեցին համացանցով մէկ, այն էլ՝ պարսկերէն լեզւով: Այստեղ խօսելու ճարտարութեան ամենակարեւոր յենասիւնը տեղեկութիւնների լաւ բազա ունենալն էր, որը, ինչ խօսք, մի քիչ կաղաց երեւի մերոնց մօտ:
Այստեղ կարեւորը ոչ թէ գնահատականների նշանակումն էր, այլ՝ իրավիճակի շիտակ ընկալումը: Այն իմաստով, որ մեկնաբանութիւններն ուսումնասիրելով՝ կարելի է պատկերացում կազմել նաեւ այն բացի մասին, որը ջրի երես է դուրս գալիս, երբ թէժանում են կողմերի մօտեցումները: Կարճ կապած՝ պէտք է քսանչորսապրիլեան նախաձեռնած նախագծերում հաշւի առնել երիտասարդութեան մօտ (քանի որ հէնց նրանք են յաճախ համացանցային բնակիչները) նկատւած իմացութեան առումներով նմանատիպ բացերը, յատկապէս երբ խօսքը գնում է վիրտուալ դաշտում հասարակական միտք ձեւաւորելու ոլորտի մասին: Հետաքրքիր մէկ փաստ եւս, այն, որ ենթահողը պատրաստ է նոյնպէս՝ ինքնաբուխ կերպով: Պատճառների մասին միայն այսքանը, որ յաճախ եմ (կամ ենք) ստացել հեռախօսազանգ՝ կապւած նման բանավէճերի ընթացքում արծարծւած որեւէ տրամաբանական յետպատասխանի գծով:
Առ ի ուշադրութիւն ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԱՄԵԱԿՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ՝ ոչ մէկի չի խանգարելու նման ուղղւածութեամբ եւս դաստիարակելով՝ առաջնորդելու բանավէճի պոտենցիալով օժտւած այդ երիտասարդութեանը, որոնք, ի դէպ, երեւաց, որ քիչ էլ չեն:
Այսպէս թէ այնպէս՝ ե՛ւ ժամանակը, ե՛ւ փաստերը խօսում են այն մասին, որ տեղեկութիւններ ստանալու աղբիւրները բազմացել եւ կարող են նաեւ մրցակցելով մէկը միւսի հետ, ծառայելով շահախնդիր որեւէ երրորդ կողմին, այնքան էլ նպատակայարմար չլինել ազգային կամ այս դէպքում՝ արդարութեան շահերին՝ խօսքիս ամենաուղիղ իմաստով...
... Յատկապէս այսօրւայ կտրւածքով, որ «արդարութեան հայելու դիմաց բոլորն էլ երեւում են, իսկ ոմանք՝ մի քիչ աւելին...»:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։