Հա

Հասարակական

Կիրակի, 18 Մայիսի 2014 10:00

ՌԱԴԻՕ ԲԱՌ

Կան խօսքեր, որոնք մտաբերում ես յատկապէս այն ժամանակ, երբ ազդւած լինելով քաղաքային կեանքի քառակուսի հոգեվիճակից կամ նոյնիսկ ոչինչ չբուրող ասֆալտի տարածւած ուրբան կենսաձեւից՝ գալիս են յիշեցնելու, որ փոշիանալ է սկսւել հասարակութեան մէջ վստահութեան յատկանիշը: Առանց օրինակներ նշելու դժւար թէ հնարաւոր լինի պատմութիւնը պատկերի վերածել:

ՀԱՏԻՍ

Կան խօսքեր, որոնք մտաբերում ես յատկապէս այն ժամանակ, երբ ազդւած լինելով քաղաքային կեանքի քառակուսի հոգեվիճակից կամ նոյնիսկ ոչինչ չբուրող ասֆալտի տարածւած ուրբան կենսաձեւից՝ գալիս են յիշեցնելու, որ փոշիանալ է սկսւել հասարակութեան մէջ վստահութեան յատկանիշը: Առանց օրինակներ նշելու դժւար թէ հնարաւոր լինի պատմութիւնը պատկերի վերածել:
Բանը նրանում է, որ մի-երկու օր առաջ, երբ գործով փողոց էի դուրս եկել, բջջայինս տրամադրեցի անցորդ ձեւացող մի մարդու, ով երկրի ծայրամասից եկածի բարբառով խնդրում էր հաւաքել ձեռքում ունեցած թղթի կտորի վրայ գրւած համարը: Գործն աւարտելուց դեռ րոպէներ չանցած, բջջայինիս վրայ տեղալ սկսւեցին սպառնալիքներով լեցուն հաղորդագրութիւններ, որոնք անկախ անհանգստութիւն պատճառելուց՝ սպառնում էին, որ հաշւեյարդար են տեսնելու եւ դեռ գործ պիտի յարուցեն օրէնքի շրջանակներում: Ինչ խօսք, երեւոյթը տեղն ու տեղը թեմա դառնալ սկսւեց ու առաւել հետաքրքիր տեսք ստացաւ ինձ համար յատկապէս այն ժամանակ, երբ ի պատասխան հաղորդագրութիւնների՝ զանգել փորձեցի եւ յայտնեցի, որ տւեալ անձին լուսանկարել եւ ցանկութեան դէպքում պատրաստ եմ այն տրամադրել կամ նոյնիսկ համապատասխան ատեաններ ներկայացնել: Կապն անջատւեց, բայց ոչ իմ կողմից: Անկախ այն բանից, թէ այլեւս իմ զանգերը մնում են անպատասխան, սակայն քեզնից անկախ՝ մտածել ես սկսում զարգացւող որեւէ սցենարի շուրջ, որը կարող է առնւազն միտքդ բացասական լիցքերով ողողել:
Մտածել ես սկսում նաեւ այն մասին, որ նման հաշւարկների մէջ մտնելով՝ նւազել է սկսում հասարակութեան բջիջների միջեւ փոխվստահութեան հետ կապւած բոլոր նախապայման համարւող յատկանիշերի ազդեցութեան դաշտը:
Ինչեւէ, զրոյցս ուղղւած չէ սարսափի տարածման կամ զգուշացնելու թեմային, սակայն համարելով, որ մամուլի առաքելութիւններից է նաեւ իրականութիւնները տեսանելի դարձնել եւ ներկայացնել այնպէս՝ ինչպիսին կան, ակամայ քեզ յուշում է, որ նման դէպքերը յաճախ գրանցւում են հէնց այնպիսի պայմաններում, երբ չես էլ պատկերացնում, թէ որտեղից եւ ինչ պայմաններում ես կրակել ինքդ քեզ վրայ...
Ինչեւէ, ինչքան ժամանակ որ անպատասխան կը մնան տւեալ համարին ուղղւած զանգերս, թեման շարունակելու է մնալ եւ զարգանալ որպէս կասկածանքի տեղիք տւող, եւ ինչ-որ տեղ, իրենից վտանգ ներկայացնող օրակարգերի ծրարում:
Հետաքրքիրն այն է, որ քաղաքային կեանքի չոր ու ցամաք հնարքների ստւերում զարգանում եւ կատարելագործւում են նաեւ դաւադրութեան ու «գլխին գործ սարքելու» մեթոդները: Հետապնդման ենթարկւելու մեթոդիկան շատ աւելի հեշտ է դրանից ազատւելու ելքեր փնտրելուց: Այսօրինակ երկրներում տիրող գրւած ու չգրւած օրէնքները կարող են գլխիդ օրօրւել սկսել յատկապէս այն ժամանակ, երբ կողմերից մէկը թրծւել եւ անցել է օրէնքների սահմանած դալանների միջով: Այսպիսով՝ գնալով աւելի ես պարսպում շուրջդ, եւ անվստահութեան քողի թիկունքն անցած քեզ հեռու պահում ամենամարդկային՝ միւսներին օգնելու հաճոյքի ցանկութիւններից: Սա իր տեսակի մէջ քեզ հակասութիւնների գիրկը նետելով՝ երկմտանքի մէջ է գցելու հասարակութեան անվտանգութիւնը դրա անվստահելիութեան մէջ փնտրելու առումներով:
Թեման այնպիսին է, որ գուցէ շարունակելու առիթը հասունանայ: Մէկ է՝ դեռ զանգելու եմ...

Related items

  • Հարցումների համաձայն՝ Թուրքիայի բնակչութեան 56%-ը «ոչ» է ասել կառավարման նախագահական համակարգին անցմանը
    Հարցումների համաձայն՝ Թուրքիայի բնակչութեան 56%-ը «ոչ» է ասել կառավարման նախագահական համակարգին անցմանը

    Թուրքական «SONAR» սոցիոլոգիական ուսումնասիրութիւնների կենտրոնը հրապարակել է Թուրքիայում կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցնելու թեմայով անցկացւած վերջին հարցումների տւեալները, որոնց համաձայն երկրի բնակչութեան շուրջ 56%-ը «ոչ» է ասել նախագահական համակարգին անցմանը: Այս մասին գրում է թուրքական «Այդընլըք» պարբերականը:

  • Դոկտ. Ռոհանի.- «Անհիմն պատրւակներով չկոտրենք գրիչները»
    Դոկտ. Ռոհանի.- «Անհիմն պատրւակներով չկոտրենք գրիչները»

    Մամուլը զարգացման կարեւորագոյն հիմնասիւներից մէկն է: Անհիմն պատրւակներով չկոտրենք գրիչները, չփակենք բերանները: Թոյլ տանք, որպէսզի հասարակութեան մօտ տիրի ազատութիւնը՝ յանձնառու ազատութիւնը: Այս մասին երէկ՝ նոյեմբերի 5-ին, մամուլի 22-րդ ցուցահանդէսի բացման արարողութեան ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

  • Էրդողանեան սպառնալիքներ, հայ նահատակներ եւ... հայկական լռութիւն
    Էրդողանեան սպառնալիքներ, հայ նահատակներ եւ... հայկական լռութիւն

    Վերջերս, քաղաքական մեկնաբան մը շատ ճիշտ ձեւով դիտել կու տար, որ Սիրիոյ մէջ տեղի կունենան «բազմաթիւ պատերազմներ»: Այսինքն՝ Ռուսիա ընդդէմ Արեւմուտք, Սիրիա ընդդէմ Պարսից ծոցի երկիրներ եւ Թուրքիա, Իրան եւ Պարսից ծոցի երկիրներ, եւ այլն: Այս «բազմաթիւ»-ներուն վրայ հիմա աւելցած է (աւելի ճիշտ՝ «տաքցած» է) իրաքեանը՝ Մոսուլի հարցով:

  • Հարցում ադրբեջանցիներից՝ երկրի գլխաւոր սպառնալիքը
    Հարցում ադրբեջանցիներից՝ երկրի գլխաւոր սպառնալիքը

    Ադրբեջանի շարքային քաղաքացիների ճնշող մեծամասնութիւնը երկրի համար գլխաւոր սպառնալիք է համարում Իլհամ Ալիեւի ռեժիմը: «Eurasia daily»-ի փոխանցմամբ, այս մասին են վկայում ադրբեջանական «contact.az» լրատւական գործակալութեան կազմակերպած սոցհարցման արդիւնքները:

  • ԱԿՆԱՐԿ - Ժամանակի հետ քայլ պահելով եւ մեր մտածելակերպը փոխելով, կարող ենք վերացնել հասարակական յոռի երեւոյթները
    ԱԿՆԱՐԿ - Ժամանակի հետ քայլ պահելով եւ մեր մտածելակերպը փոխելով, կարող ենք վերացնել հասարակական յոռի երեւոյթները

    Կան հասարակական յոռի երեւոյթներ, որոնք անզէն աչքերով տեսանելի, ակնյայտ ու պարզից էլ պարզ են. թերեւս այդ իսկ պատճառով մենք այդ երեւոյթները բնական ու սովորական ենք համարում, դրանց ուշադրութիւն չենք դարձնում եւ կարեւորութիւն չենք տալիս. մինչդեռ այդ երեւոյթները խախտում են հասարակական սարք ու կարգը եւ հասարակական արդարութիւնը: Արդիւնքում ստեղծւում է անիրաւ, անարդար ու անօրէն հասարակական միջավայր, որից տուժում ենք բոլորս:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։