Հա

Հասարակական

Կիրակի, 18 Մարտի 2012 11:16

ՌԱԴԻՕ ԲԱՌ - Մշակած մարգագետնի բուրմունքով գարուն

ՀԱՏԻՍ

altԻնչպէս ասում են, մի ընկեր ունէի, եօթը երգ գիտէր, եօթն էլ նոյն բանի մասին:
Իսկ որպէսզի այդ եօթը երգից ոչ մէկը միւսի կրկնութիւնը չթւայ, պէտք կը լինի տարածւելով թեմաների վրայ կողքից նայողի դերում յայտնւելով՝ մի քիչ աւելի շօշափելի դարձնել դրանք:

Նախ 2012 թւականը յայտարարւել է որպէս Գրքի տարի կամ աւելի ճիշտ՝ Հայ գրքի տարի: Այս մասին թէ ինչ պէտք է արւի կամ ինչի մասին՝ դեռ յստակօրէն ոչ մէկը ոչինչ չգիտի: Չի հրապարակւել նաեւ որեւէ յանձնախմբի անւանացանկ. ինչեւէ, սա չի նշանակում, որ ոչինչ չի արւել, սակայն մտածելու տեղիք է տալիս, որ ժամանակը գնալով սեղմւում է ու կարող է պատճառ դառնալ ամէն բան «ձեռի հետ» արւելուն կամ ասենք տպագրւեն այնպիսի հատորներ, որոնք ոչնչով չեն առընչւում գրականութեանը եւ այլն: Սա պաշտօնական հարցախոյզի արդիւնքը չէ, սակայն շրջապատում գրականութեան ոլորտում եղած ծանօթներից իմացայ, որ նրանք էլ խորհրդակցութեան չեն հրաւիրւել: Սա գուցէեւ չափանիշ չէ, սակայն կարող է արւած գործը վտանգել կարեւոր բացթողումներով:
Ըստ երեւոյթին, օրացոյցն էլ, իրավիճակն էլ, բացականերն էլ խօսում են այն մասին, որ դեռ պէտք կը լինի մի քիչ էլ սպասել:
- Տեղի ունեցան ընտրութիւններ: Արդիւնքները արժեւորւեցին մասնակցութեան բարձր ցուցանիշով. սա այն դէպքում, երբ ըստ նախնական կանխատեսումների՝ մրցակցութեան բացը պէտք է որ բացասաբար ազդէր գրանցւող ցուցանիշի վրայ: Այս ուղղութեամբ կատարւում է ուսումնասիրութիւն, որն ընթերցողի տրամադրութեան տակ կը լինի արձակուրդից յետոյ: Այնուամենայնիւ, մի բան պարզ է, այն, որ ժողովրդի գիտակցութեան հետ պէտք է հաշւի նստել, պահանջների հետ նոյնպէս...
- Եւ ի վերջոյ՝ Համադպրոցական խաղեր, որն ինչ խօսք՝ իր մէջ նաեւ երկշաբաթեայ արձակուրդի բուրմունք ունի գրկած... Սրանից մի-երկու սերունդ առաջ այս արձակուրդները իւրատեսակ համուհոտ ունէին:
Բնութեան այս վերաթարմացումը այն ժամանակներում չէինք վայելում համակարգչի էկրանների դիմաց... չգիտես կարօտե՞ս այն ժամանակներին թէ խանդես այսօրւայ պատանիների ունեցած հնարաւորութիւններին: Սրանով երեւի պէտք է զգուշանալ, քանի որ երէկւայ սերունդն իր այդօրինակ ապրումներով ծրագրաւորում է այսօրինակ ապրումներով վաղւայ սերունդի ապագան...

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ