Հա

Հասարակական

06/10/2013 - 09:50

Ռադիօ բառ

Նախորդ շաբաթւայ ռադիոյիս շօշափած գլուխների մասին միայն այսքանը, որ խոստացած հետազօտութեան արդիւնքների մասին հրապարակաւ զրոյցի կը նստենք մօտ օրերս:
Այժմ այսօրւայ թեմայի մասին: Նախ ընտրում ենք աշնանագոյն որեւէ յարմար երաժշտութիւն: Ի դէպ, պահի տակ ընտրւած երաժշտութեան մասին մի հետաքրքիր կարծիք ունի Կուրտ Կոբէյնը. «Ամէն ինչի կարելի է դիմանալ, եթէ յարմար երգ ընտրես»:

ՀԱՏԻՍ

Նախորդ շաբաթւայ ռադիոյիս շօշափած գլուխների մասին միայն այսքանը, որ խոստացած հետազօտութեան արդիւնքների մասին հրապարակաւ զրոյցի կը նստենք մօտ օրերս:
Այժմ այսօրւայ թեմայի մասին:
Նախ ընտրում ենք աշնանագոյն որեւէ յարմար երաժշտութիւն: Ի դէպ, պահի տակ ընտրւած երաժշտութեան մասին մի հետաքրքիր կարծիք ունի Կուրտ Կոբէյնը. «Ամէն ինչի կարելի է դիմանալ, եթէ յարմար երգ ընտրես»:
Եւ այսպէս՝ կարճ հաղորդագրութիւնը, խօսքի մինիմալիստականութիւնն ու նւազագոյնի հասցւած մարդկային շփումները:
Վերնագրի պէս է հնչում, սակայն, ակնարկւածն արդէն իսկ նստւածք տւած մտորումների պատկերն է՝ միջավայր բնութագրւած իրավիճակի յատակում:
Ինչքանով, որ յիշում եմ կարճ հաղորդագրութիւնների թեման մի անգամ էլ է եղել սիւնակիս նիւթը, սակայն այնտեղ ոչ թէ SMS երեւոյթն էր հիմնական թեման, այլ դրանում շրջանառւող լեզուն: Ինչեւէ, իւրաքանչիւր լեզու իր զարգացման ճանապարհի թեքւածութիւնը համարում է օրւայ գիտատեխնոլոգիական զարգացումների ստւերի ներքոյ: Կամ մէկ այլ վիճարկելի կարծիքի բնութագրմամբ (ջինզ հագ ու կապով փիլիսոփաներ)», այն (լեզուն) մեքենայացւած կեանքի բերումով միշտ պայքարում է մտքի ազատութեան դէմ, իսկ մտքի ազատութիւնը պայքարի ասպարէզ է մտնում նոյն՝ լեզւի ուժով...»:
Այսքանից յետոյ սխալ չի լինի եթէ մեր ամենատեղական իմաստով՝ իրանահայի, խօսելաձեւով կամ ինչպէս վերը նշւած «ջինզերով» խմբակը կասէր՝ բառատեխնիկաներով ասւածը ոչ միայն կորցնում է իր ճկունութիւնը, այլ փախցնում է նաեւ խօսելու համակրութեանը հարկաւոր համն ու հոտը: Այլ խօսքով ասած, այն այլեւս կարող է դադարել կիրառւել, որպէս համով ձեւի տակ ինչ որ բան պատմելու միջոց: Հետեւաբար լեզուն այլեւս չի կարող լինել քաղցրութիւնը փոխանցելու միջոց:
Աւելի խորանալով կարելի կը լինի արձանագրել, որ այն ընտրւած զանգւածի կողմից էլ այլեւս մտորելու միջավայր լինել չի կարող:
Ինչեւէ, սպասելիքները չափաւորելով վերադառնանք կարճ հաղորդագրութիւններին եւ այնտեղ շրջանառւող ճկունութեանը:
SMS-ը ինքնին կրճատւած մտքերի դինամիկ փաթեթ է: Որով ստացողը, կամ տարածւածութեան առումներով արդէն ողջ լսարանը ձեռք բերելով որոշակի հմտութիւններ, նրան յաջողւում է նաեւ թափանցել խօսքը՝ չասելով ասելու մթնոլորտ:
Եւ իհարկէ, որ այնտեղ, ուր ֆիզիկական շփումներին փոխարինելու են գալիս իւրաքանչիւրի խօսքի յատակում փռւած անհատականութիւնն ու իւրօրինակ քաղցրութիւնը, լեզւի առումներով միայն կողմերին յարիր բեմահարթակում կարող է լինել:
Այս մասին ուսումնասիրութիւնների պակասի բերումով անհնար կը լինի եզրակացութիւնների գիրկն ընկնել: Սակայն, դատելով շրջապատում եղածչեղածից կարելի է ուրւագծել հնարաւոր արդիւնքների ստւերը, որը դժւար թէ այլ բան լինի քան ինքը կիրառւող լեզուն է: Հեշտ լեզւով ասած, լսարանի ընկալած անեկդոտների շունչը կարող է լաւագոյն չափանիշը լինել տեղական լեզւի սպառած կամ նոյնիսկ զարգացած կարողութիւնները չափելու առումով:
Ինչեւէ, ժամանակն իրենն է թելադրում: Մարդիկ մտածում են այն մասին, որ լեզուն շփւելու համար է (միջոց է), իսկ շփումները կարծես թէ կայանում են միայն օրւայ ռիտմի զարկերակով: Շրջանառւող երաժշտատեսակի հնչերանգի օրինակները բաւական կը լինի ընդգծելու թէ այսօր ի՛նչը կարող է ընդհանրապէս չյուզել երիտասարդութեանը: Նրանք կան այնպէս, ինչպէս զգում եւ վայելում են իրենց հանգիստը: Իսկ սա նոյն այդ «ջինզերով փիլիսոփաների» բնութագրմամբ համարւում է՝ ընդվզում ընդդէմ բռնութիւն թւացող իրավիճակի...
Խօսքը կրճատելու «ցեցերից» մէկը հազար ու մի բանի մասին ակնարկելն է նաեւ: Այնպէս, որ SMS-ի մասին բացւած զրոյցը մեզ բերեց՝ ուր հասցրեց: Երեւի սրանով էլ ինչ որ տեղ հնարաւոր կը լինի բնութագրելու այսօրւայ հասկացութեամբ SMS երեւոյթը:
Մի խօսքով երգի ընտրութեան գնալու մասին ասւած խօսքը գնալով է՛լ աւելի հանճարեղ է թւում...
Ծալում ես հեռախօսդ ու գրպան՝ մտցնում:
Դիմացէ՛ք, կը հանդիպենք:

Յարակից լուրեր

  • Հայկական որակեալ դպրոցը՝ հայ աշակերտի անվիճարկելի իրաւունքն է
    Հայկական որակեալ դպրոցը՝ հայ աշակերտի անվիճարկելի իրաւունքն է

    Եթէ փորձենք վերյիշել մօտ անցեալը, երբ նոր էր մեկնարկել «օտար» դպրոցներում երեխայի բախտը որոնելու գործը, հիմքում երեւացողը՝ մեր աշակերտին լաւագոյնների հետ մէկ գրասեղանի վրայ կրթւելու հիմնաւորւած տրամաբանութիւնն է, սակայն այսօր, փաստօրէն, տրամաբանութիւններն էլ են գունաթափւել, ձեռքբերումներն ու արդիւնքներն էլ:

  • ԶՐՈՅՑ - Յանուն խաղաղութեան՝ «Վաճառիր վերջին բաճկոնդ, սուր գնիր...»-, ընտանիքդ, հայրենիքդ պահել պահպանելու համար
    ԶՐՈՅՑ - Յանուն խաղաղութեան՝ «Վաճառիր վերջին բաճկոնդ, սուր գնիր...»-, ընտանիքդ, հայրենիքդ պահել պահպանելու համար

    Արցախի թեմակալ առաջնորդի՝ Պարգեւ արք. Մարտիրոսեանի հետ մեր այս զրոյցն անցաւ արդէն «Քառօրեան» յաղթահարած ժամանակահատւածում ու հակառակորդին հրադադար պարտադրելուց անմիջապէս յետոյ:
    Ստեփանակերտի մայթերի անձրեւային խոնաւ ցեխը քայլքիդ տակ սեղմելով ու լպրծուն ձայնը, որպէս էութեանդ հարազատ մաս զգալով գնում ես անցնելու տեսածդ լուսանկարների կադրից ներս՝ Պարգեւ Սրբազանին հանդիպելու:

  • ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 5 եւ վերջ)
    ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 5 եւ վերջ)

    Երբ քաղաքում նկատելիօրէն աճում է կանանց թիւը, քաղաքը գեղեցիկ դառնալու կողքին (ինչպէս կատակով ասում են Ստեփանակերտի կանայք) նաեւ կարող է յուշել սահմանում տղամարդկանց աճի մասին: Պատերազմն այդպիսի պատկերով է թելադրում իր կամքը:
    Հայրենասիրութիւնից եռացող արցախցու ոգին կարծես թէ բնաւ պէտք չունի դրօշներով ու խորհրդանիշերով խօսել փողոցներում:

  • ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 4)
    ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 4)

    Մայրաքաղաք հասնելուն պէս շտապում ենք դէպի Ստեփանակերտի զինւորական հիւանդանոց:
    Թէեւ պատրաստ ենք այն բոլորին ինչը պիտի տեսնենք մօտկից, այնուամենայնիւ, հանդիպելով հիւանդանոցի վիրաբոյժ բժիշկ Գալստեանին, նա զգուշացնում է, որ տղաներն արդէն կուշտ են այս կարգի այցերից կամ էլ կրկնւող հարցերից:

  • ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 2)
    ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 2)

    Մզկիթի մօտ ինձ ընկերակցող ժամկէտային զինծառայող երիտասարդն ուշադիր հետեւում է ինձ ու փորձում ամէն բան յարմարեցնել ուզածիս համապատասխան: Ասում է այստեղ էլ այլադաւան աստւածահաւատների աղօթատեղն է, պէտք է յարգել յատկապէս եթէ պարսիկները (Իրանը) յարգում ու պահպանում են հայկական մշակութային կոթողները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։