Հա

Հասարակական

Կիրակի, 25 Մայիսի 2014 09:50

ՌԱԴԻՕ ԲԱՌ - Մի լուսանկարի պատմութեան հետքերով

Մի լուսանկար կար, որի մասին նոյնպէս անդրադարձ կար՝ կատարւած 37-րդ ֆրէյմ էջում: Այն արւել է լուսանկարիչ՝ Գագիկ Յարութիւնեանի միջոցով: Լուսանկարը պատմում է այն մասին, թէ ինչպէս երբ դեռ մարտերն էին գնում ու դիրքերի թիկունքում նոյնպէս արկեր էին պայթում Արցախի խաղաղ բնակչութեան գլխին, Հայաստանի տարբեր շրջաններից արւեստագէտների ու երգիչ-երգչուհիներից կազմւած խմբեր էին այցելում Ղարաբաղի հեռաւոր շրջաններ եւ ելոյթներ կազմակերպում, որպէսզի արցախցու դուխը չկորչէր:

ՀԱՏԻՍ

Մի լուսանկար կար, որի մասին նոյնպէս անդրադարձ կար՝ կատարւած 37-րդ ֆրէյմ էջում: Այն արւել է լուսանկարիչ՝ Գագիկ Յարութիւնեանի միջոցով: Լուսանկարը պատմում է այն մասին, թէ ինչպէս երբ դեռ մարտերն էին գնում ու դիրքերի թիկունքում նոյնպէս արկեր էին պայթում Արցախի խաղաղ բնակչութեան գլխին, Հայաստանի տարբեր շրջաններից արւեստագէտների ու երգիչ-երգչուհիներից կազմւած խմբեր էին այցելում Ղարաբաղի հեռաւոր շրջաններ եւ ելոյթներ կազմակերպում, որպէսզի արցախցու դուխը չկորչէր:
Իսկ անցել են պատերազմական այդ թոհն ու բոհը, եւ դրա դառը յուշերի կողքին՝ յիշւում են նաեւ նման փաստեր, որոնք արցախեան ազատագրական, ինչպէս նաեւ մայիսեան միւս յաղթանակների պատկերաւոր իմաստն են կրում թիկունքում:
Ու չես կարող աննկատ թողնելու նաեւ այն փաստը, որ այս օրերին թեհրանահայ համայնքն առիթներ ունեցաւ վայելելու Արցախից Թեհրան ժամանած «Մենք ենք մեր լեռները» պետական երգի-պարի համոյթի ներկայութիւնը:
Ակամայից մտքերով տեղափոխւում ես այդ լուսանկարի պատմութեան ներքեւներում բոյն դրած շերտեր, որոնք գալիս են քեզ յուշելու, որ եթէ երէկ արցախցին կանգնած էր այնտեղ, որտեղ նրա ձեռքը բռնել էր պէտք, ապա այն այսօր ձեռք է մեկնում քեզ ու իր արւեստով ու երգով կողքդ է գալիս, որ համայնքիդ ու ժողովրդիդ դուխը չկորչի:
Չգիտես ոնց պէտք է մեկնաբանել, չնայած մեկնաբանութիւնը մեր բոլորի իմացածի ու զգացածի սահմաններից այն կողմ դժւար թէ գնայ: Սակայն, ներքուստ ապրում ես այն ուրախութիւնը, որ քեզ փոխանցւել է երեւոյթն իր ամբողջութեան մէջ կշռադատելու փորձն ու դեռ ականջումդ հնչած յաղթանակող կողմի ինքնավստահութիւն բուրող ձայնը:
Ընդամէնն այսքանը...

Յարակից Հրապարակումներ

  • Նազիկ Արմենակեանը՝ «Ալիք»-ում
    Նազիկ Արմենակեանը՝ «Ալիք»-ում

    Այսօր՝ փետրւարի 18-ին «ԱԼԻՔ»-ը հիւրընկալեց իր նոր նախագածի՝ «Նշանաւոր հայ կանայք եւ նրանց ազդեցութիւնը համայնքային կեանքում» իրագործման շրջանակում  Թեհրան այցելած հայաստանցի ճանաչւած ֆոտոլրագրող Նազիկ Արմենակեանին:

  • Շփման գծում արձանագրւել է լարւածութեան աճ
    Շփման գծում արձանագրւել է լարւածութեան աճ

    Փետրւարի 12-ին եւ լոյս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում արձանագրւել է լարւածութեան աճ:

  • «Ես եղել եմ Ղարաբաղում». Կոմանդոսը մերժել է Բելոռուսի հրաւէրը
    «Ես եղել եմ Ղարաբաղում». Կոմանդոսը մերժել է Բելոռուսի հրաւէրը

    «Հայաստանի ԴՕՍԱԱՖ (Բանակին, աւիացիային եւ նաւատորմիեւ աջակցող կամաւոր ընկերութիւն)» համահայկական հասարակական կազմակերպութեան նախագահ,  գեներալ-մայոր Արկադի Յովհաննէսի Տէր-Թադէոսեանը (Կոմանդոս) մերժել է Բելոռուսի  «ԴՕՍԱԱՖ»-ի 90-ամեակի միջոցառմանը մասնակցելու հրաւէրը:

  • Չընկնէք հակառակորդի ծուղակը
    Չընկնէք հակառակորդի ծուղակը

    Ադրբեջանական ագիտպրոպի կողմից այսօր առաւօտից (փետրւարի 8-ԽՄԲ.) տարածւող հաղորդագրութիւնները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում տեղ գտնող զարգացումների, մասնաւորապէս՝ ԼՂՀ-ի պաշտպանութեան բանակի կորուստների ու վիրաւորում ստացած զինծառայողների վերաբերեալ լուրերը կատարեալ անհեթեթութիւն են:

  • Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում արձանագրւել է լարւածութեան աճ
    Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում արձանագրւել է լարւածութեան աճ

    Փետրւարի 7-ին եւ լոյս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում արձանագրւել է լարւածութեան աճ: Հակառակորդը 85 մմ.-ոց Դ-44 հրանօթներից, 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղութեամբ արձակել է աւելի քան 850 կրակոց:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի ԼՂՀ-ի սահմանադրութեան հանրաքւէն Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։