Հա

Հասարակական

Կիրակի, 22 Յունիսի 2014 09:50

ՌԱԴԻՕ ԲԱՌ - Արհեստավարժի ձեռագրի ճգնաժամ

Նախորդ համարով շօշափւած զրոյցը շարունակելու ցանկութիւնը թեմայի խճճւած լինելու պատճառով՝ կարող է ինքնապտոյտի մատնւել, եթէ ստիպւած լինենք իրեղէն փաստերի վկայութեանը դիմել: Իսկ այն անտեսելու դէպքում՝ գուցէ թեման իր անգունացման հաշւին մղւի չոր տեսութիւններից կամ սեփական կարծիքից ելած մօտեցումների ստւերի գիրկը:

ՀԱՏԻՍ


Նախորդ համարով շօշափւած զրոյցը շարունակելու ցանկութիւնը թեմայի խճճւած լինելու պատճառով՝ կարող է ինքնապտոյտի մատնւել, եթէ ստիպւած լինենք իրեղէն փաստերի վկայութեանը դիմել: Իսկ այն անտեսելու դէպքում՝ գուցէ թեման իր անգունացման հաշւին մղւի չոր տեսութիւններից կամ սեփական կարծիքից ելած մօտեցումների ստւերի գիրկը:
Յիշեցնենք, որ մեր նախորդ՝ հասարակութիւն-միութիւն կապերի եւ կապւածութեան մասին զրոյցը կիսատ մնաց, թողնւեց այնտեղ, որտեղից պէտք էր խօսքն ուղղել պարտականութեան եւ սիրոյ միջեւ եղած «ուղղեփակոցի գերան» հասկացութեան մասին:
Կասկածներ լինել չեն կարող, որ, փաստացիօրէն, մեր միութիւնները զբաղեցրած տարածքի հաշւին անկարող կը լինեն այցելուների հաշւին եկամտաբեր լինել կամ նոյնիսկ ինքնաբաւ աշխատելու կարողութիւնն ունենալ: Վերջին հաշւով՝ աւելի խոշոր հասարակութիւնը նոյնիսկ նմանօրինակ ձեռնարկութիւն կառավարելու համար դարձեալ կախւած է մնում պետական սուբսիդային աղբիւրներից: Իսկ սա իր հերթին որպէս խոչընդոտ՝ համար առաջինը պէտք է համարել այսօրինակ աշխատանքների իրականացման գործում:
Այնուամենայնիւ, խնդիրները երեւան գալուց առաջ ո՛չ իմաց են տալիս, ո՛չ էլ գալիս են այնժամ, երբ պատրաստ ես դիմակայելուն: Իսկ մեր զրոյցի հիմնախնդիրներն էլ ծագել են սկսում հէնց այդօրինակ իրավիճակներում յայտնւածի պայմաններից:
Եւ քանի որ խօսքը հասաւ փողոցներում տիրող փողոցայնութեան բնաւորութեան տարածման երեւոյթին, եւ այն, որ որն է լինելու դրա դէմ միութիւններից ակնկալւող դերակատարութիւնը, այստեղ էլ ի յայտ է գալու որոշումներ կայացնող օղակների ու «մտածարանների» ըմբռնման կարողութեան ֆակտորը, որով եւ չափւում են համայնքիս ներկայ մտային ու վարչական ունակութիւնները, եւ ապագայ սերունդի դրսեւորումներն ու ձեւաւորման շեմին գտնւող նրա բնաւորութիւնը՝ որպէս սինտեզային հակադրում: Մի խօսքով՝ թեման չխճճելու համար՝ միանգամից նշենք, որ ժամանակն է մի դառն իրականութեան մասին ակնարկելով՝ դիմել օրինակների օգնութեանը:
Որպէս օրինակ՝ վերցնենք Սասուն կամ ինչպէս արդէն միայն դա է նշւում Նարմաք քաղաքամասի մայթերում թմրանիւթերի ու նարկոտիկների ազդեցութեան տակ թաւալւող դեղնած էակներին: Եթէ մինչեւ 10-15 տարի առաջ դրանք այլ թաղամասերից բերւած մանրածախ վաճառողներ էին, այսօր նրանք թւով 20-ի հասնող հայ տղաներ են, եւ ոչ միայն տղաներ: Մի խօսքով՝ երեւոյթը թաղամասի հայ բնակչութեան աչքերին չկորցնելով իր ցաւալի երեսը՝ կարծես թէ դարձել է սովորական երեւոյթ: Իսկ նրանց այսպէս ասած յաճախորդները իրենց համապատասխան տեսքով ու թաղիս վրայ նետած իրենց հայեացքներով նոյնպէս մտածելու տեղիք են տալիս:
Իսկ այժմ, թէ ինչ կապ կայ նշւած այս օրինակի եւ մեր զրոյցի հիմնական թեմայի միջեւ: Այս մասին կարծում եմ նշւող բացատրութիւնն առնւազն կը համարւի ընթերցողի գիտակցութեան կարողութիւնների անտեսում:
Բաւական է իւրաքանչիւր պատահած անցորդին հարց տալ, թէ արդեօք կը ցանկանա՞ր իր երեխան իր ազատ ժամանակն անցկացնէր միութիւններում, հաւանաբար, կը ստանաք այնպիսի պատասխան, որի մասին մեր այս զրոյցը կը շարունակւի յաջորդ հանդիպման ժամանակ:
Իսկ մինչեւ զրոյցիս թեմայով ծաւալւելը նշենք, որ դժւար չէ եւ առաւել եւս ոչ էլ ծախսատար այսօրւայ պատանիներին ու երիտասարդին պահել ապահով ձեռքերում: Պարզապէս, նրանք խոշոր տոկոսով հասանելիութիւն ունեն այնպիսի գաջետային տեխնոլոգիաների, որոնց միայն հարկաւոր է անլար համացանց՝ ապահով ցանցերի լարը գծելու համար...

Յարակից Հրապարակումներ

  • Հարցումների համաձայն՝ Թուրքիայի բնակչութեան 56%-ը «ոչ» է ասել կառավարման նախագահական համակարգին անցմանը
    Հարցումների համաձայն՝ Թուրքիայի բնակչութեան 56%-ը «ոչ» է ասել կառավարման նախագահական համակարգին անցմանը

    Թուրքական «SONAR» սոցիոլոգիական ուսումնասիրութիւնների կենտրոնը հրապարակել է Թուրքիայում կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցնելու թեմայով անցկացւած վերջին հարցումների տւեալները, որոնց համաձայն երկրի բնակչութեան շուրջ 56%-ը «ոչ» է ասել նախագահական համակարգին անցմանը: Այս մասին գրում է թուրքական «Այդընլըք» պարբերականը:

  • Դոկտ. Ռոհանի.- «Անհիմն պատրւակներով չկոտրենք գրիչները»
    Դոկտ. Ռոհանի.- «Անհիմն պատրւակներով չկոտրենք գրիչները»

    Մամուլը զարգացման կարեւորագոյն հիմնասիւներից մէկն է: Անհիմն պատրւակներով չկոտրենք գրիչները, չփակենք բերանները: Թոյլ տանք, որպէսզի հասարակութեան մօտ տիրի ազատութիւնը՝ յանձնառու ազատութիւնը: Այս մասին երէկ՝ նոյեմբերի 5-ին, մամուլի 22-րդ ցուցահանդէսի բացման արարողութեան ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

  • ԱԿՆԱՐԿ - Ժամանակի հետ քայլ պահելով եւ մեր մտածելակերպը փոխելով, կարող ենք վերացնել հասարակական յոռի երեւոյթները
    ԱԿՆԱՐԿ - Ժամանակի հետ քայլ պահելով եւ մեր մտածելակերպը փոխելով, կարող ենք վերացնել հասարակական յոռի երեւոյթները

    Կան հասարակական յոռի երեւոյթներ, որոնք անզէն աչքերով տեսանելի, ակնյայտ ու պարզից էլ պարզ են. թերեւս այդ իսկ պատճառով մենք այդ երեւոյթները բնական ու սովորական ենք համարում, դրանց ուշադրութիւն չենք դարձնում եւ կարեւորութիւն չենք տալիս. մինչդեռ այդ երեւոյթները խախտում են հասարակական սարք ու կարգը եւ հասարակական արդարութիւնը: Արդիւնքում ստեղծւում է անիրաւ, անարդար ու անօրէն հասարակական միջավայր, որից տուժում ենք բոլորս:

  • ԶՐՈՅՑ - Յանուն խաղաղութեան՝ «Վաճառիր վերջին բաճկոնդ, սուր գնիր...»-, ընտանիքդ, հայրենիքդ պահել պահպանելու համար
    ԶՐՈՅՑ - Յանուն խաղաղութեան՝ «Վաճառիր վերջին բաճկոնդ, սուր գնիր...»-, ընտանիքդ, հայրենիքդ պահել պահպանելու համար

    Արցախի թեմակալ առաջնորդի՝ Պարգեւ արք. Մարտիրոսեանի հետ մեր այս զրոյցն անցաւ արդէն «Քառօրեան» յաղթահարած ժամանակահատւածում ու հակառակորդին հրադադար պարտադրելուց անմիջապէս յետոյ:
    Ստեփանակերտի մայթերի անձրեւային խոնաւ ցեխը քայլքիդ տակ սեղմելով ու լպրծուն ձայնը, որպէս էութեանդ հարազատ մաս զգալով գնում ես անցնելու տեսածդ լուսանկարների կադրից ներս՝ Պարգեւ Սրբազանին հանդիպելու:

  • ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 5 եւ վերջ)
    ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 5 եւ վերջ)

    Երբ քաղաքում նկատելիօրէն աճում է կանանց թիւը, քաղաքը գեղեցիկ դառնալու կողքին (ինչպէս կատակով ասում են Ստեփանակերտի կանայք) նաեւ կարող է յուշել սահմանում տղամարդկանց աճի մասին: Պատերազմն այդպիսի պատկերով է թելադրում իր կամքը:
    Հայրենասիրութիւնից եռացող արցախցու ոգին կարծես թէ բնաւ պէտք չունի դրօշներով ու խորհրդանիշերով խօսել փողոցներում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի ԼՂՀ-ի սահմանադրութեան հանրաքւէն Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։