Հա

Հասարակական

29/06/2014

ՌԱԴԻՕ ԲԱՌ

Նախորդ երկու-երեք համարներով շօշափւած թեման մնալու է Սասուն քաղաքամասում բնակւող ընտանիքների օրակարգում անկախ այն բանից, թէ մամուլն զբաղւելու է դրանով թէ՝ ոչ: Խօսքը գնում է քաղաքամասի հայաբնակ եւ ո՛չ միայն փողոցներում անհանգստութեան առիթ դարձած թմրամոլների ու թմրաառեւտուրի մասին...

ՀԱՏԻՍ

 

Նախորդ երկու-երեք համարներով շօշափւած թեման մնալու է Սասուն քաղաքամասում բնակւող ընտանիքների օրակարգում անկախ այն բանից, թէ մամուլն զբաղւելու է դրանով թէ՝ ոչ: Խօսքը գնում է քաղաքամասի հայաբնակ եւ ո՛չ միայն փողոցներում անհանգստութեան առիթ դարձած թմրամոլների ու թմրաառեւտուրի մասին...
Իր կեանքը Սասուն քաղաքամասում ապրած մի տարեց պապիկ պատմում է վերջին 10 տարիների ընթացքում քաղաքամասում յայտնւած թմրավաճառների քանակական աճի մասին: Նրան ընդհատում է իրեն ընկերակցող տատիկը. «Երբեք այսքան անհանգիստ չեմ եղել»:
Այս մասին արած մեր պատմութիւններն անկախ այն բանից, թէ արդեօք արժանանալո՞ւ են համապատասխան հասցէատիրոջ ուշադրութեանը թէ ոչ, շարունակւելու են այնքան ժամանակ, մինչեւ առաջանայ այն համոզումը, որ իրօք խօսելն աւելորդ է...
Նախորդ համարով արւած զրոյցն ընդհատւեց միութիւնների պատկերացրած դերի եւ քաղաքամասի երեխաներին տւած-չտւած առիթների մասին խօսքով, եւ այն, թէ ինչ են մտածում ամառային արձակուրդների անցած պատանիների ու երիտասարդների ծնողները՝ միութիւնների մասին. «Երեխայիդ հանգիստ մտքով ուղեկցում ես միութիւն, իսկ չկայ որեւէ երաշխիք այն բանի համար, որ երեխադ իրեն հանգիստ մթնոլորտում զգայ կամ ասենք այնտեղի «քեռին» կամ վարիչը նրան «մի-երկու լաւ խօսք ասելուց յետոյ»՝ միութեան տարածքից դուրս չհրաւիրի: Եւ սա այն դէպքում, երբ դրսում՝ փողոցների մէջտեղում հանգիստ մտքով թմրանիւթ են վաճառում կամ նոյնիսկ օգտագործում: Արի ու տես, մարդիկ մտածում են պէտք է անպայմանօրէն պրոֆեսիոնալ մարզիկներ դաստիարակել, եւ հսկայածաւալ այդ տարածքները միայն յատկացնում այդ ուղղութիւններին: Հարց է ծագում՝ ո՞վ է միութեան իսկական տէրը, եթէ ո՛չ ինքը՝ երեխան»:
Չկայ յստակօրէն մշակած ծրագիր՝ առողջ մտքով սերունդ ունենալու գծով, քանի որ չկայ շիտակ պատկերացում՝ նրանց վտանգող երեւոյթների ու արատների մասին: Այս կապակցութեամբ թոյլ տւէք խօսել առաջին դէմքի անունից: Անձամբ ազգային իշխանութիւնից չգիտեմ որեւէ պատասխանատու անձի, ով ձեռնարկներին մասնակցելուց զատ՝ այլ նպատակներով (ասենք ճանաչողական) այցելած լինի քաղաքամաս... մի խօսքով...
Իսկ այն մասին, որ թմրաբիզնեսային բանդաները կարող է եւ տուրք չտան իրենցից նւազ եւ չկազմակերպւած ուժերին, կասկածներ լինել չեն կարող: Սակայն, երբ նկատելի է դառնում, որ, ընդհանրապէս, գոյութիւն չունի նրանց վնասազերծման գծով տարւող որեւէ աշխատանք, բնական կը լինի, եթէ մտածենք, որ վիճակը սրանից աւելի լաւ լինել չէր կարող նրանց համար:
Շատ երկար ճանապարհ պէտք չէր կտրելու, որպէսզի հնարաւոր լինէր յայտնաբերելու, թէ ինչ կարգի թմրանիւթեր են շրջանառւում քաղաքամասում: Աւանդականներից բացի՝ բացւել է նաեւ նոր ճակատ, որն զբաղւում է այսպէս ասած արհեստական կամ քիմիական լաբորատորիաներում պատրաստւող թմրանիւթերով: Եւ որքան էլ սարսափելի ու անհաւատալի թւայ՝ դրանք տեղակայւած են հէնց քաղաքամասիս սրտում: Այնպէս որ՝ մատակարարողները նկատելով քաղաքամասային առումներով ձեռքբերւած հեղինակութիւնը՝ շարժւում են համապատասխան ուղղւածութիւններով: Բանդաների մասին մեր արած պատմութեան մասին կը զբաղւենք յաջորդիւ:
Լաւ մնացէք, իսկ միութիւններին էլ այսքանը, որ մտահոգւելու ոչինչ չկայ, չէ՞ որ ում է հետաքրքրելու մեր այսօրինակ զրոյցները որ...

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։