Հա

Հասարակական

Կիրակի, 06 Յուլիսի 2014 09:50

ՌԱԴԻՕ ԲԱՌ

Նախորդ համարներով ներկայացւած նկարագրութիւններով փորձ արւեց՝ ներկայացնելու Թեհրանի հայանիստ շրջաններից Սասուն քաղաքամասում հետզհետէ աճող ու բարգաւաճող թմրաբիզնեսի ու դրանով զբաղւող դէմքերի անդիմագիծ հետքերը:

Ներկայացւած յօդւածների արձագանգների մասին չկայ որեւէ մեխանիզմ՝ ճշտելու, թէ դրանք որքանով են յայտնւել ուշադրութեան կենտրոնում:

ՀԱՏԻՍ

Նախորդ համարներով ներկայացւած նկարագրութիւններով փորձ արւեց՝ ներկայացնելու Թեհրանի հայանիստ շրջաններից Սասուն քաղաքամասում հետզհետէ աճող ու բարգաւաճող թմրաբիզնեսի ու դրանով զբաղւող դէմքերի անդիմագիծ հետքերը:

Ներկայացւած յօդւածների արձագանգների մասին չկայ որեւէ մեխանիզմ՝ ճշտելու, թէ դրանք որքանով են յայտնւել ուշադրութեան կենտրոնում:

Սակայն, կատարւած մանր-մունր հետազօտութիւնները խօսում են այն մասին, որ թեման կարող է յուզել քաղաքամասի իւրաքանչիւր բնակչի, անկախ նրա հայ թէ այլազգի լինելուց:

Այսպիսով՝ հնարաւոր է նաեւ ուսումնասիրութիւնների թիրախն ընդարձակելով՝ յայտնւել նաեւ պարսկալեզու լսարանի ուշադրութեան կենտրոնում:

Փաստ, որը կարող է բարձրացնելով պատասխանատւութեան պահը՝ առաւել ազդեցիկ դարձնել նաեւ շօշափածը՝ հէնց պատասխանատուների զգօնութիւնը արթնացնելու առումներով:

Ինչեւէ, մինչեւ նման հարթութեան անցնելը՝ կարելի է շարունակել մեր կտրւածքով ազգային միութիւնների ծաւալած գործունէութիւնն ու ունեցած-չունեցած ծրագրերը քննարկման առարկայ դարձնելով:

Նշենք նաեւ, որ նախորդ ռադիօն աւարտւեց այնտեղ, ուր խօսքը հասնել էր պատրաստւում թմրանիւթերի պատրաստման «որջերին», որոնց մասին առնւազն քաղաքամասի բնակչութեան մօտ կայ համոզում, որ դրանք հէնց տեղակայւած են միութիւն, եկեղեցի եւ նոյնիսկ դէպի դպրոցներ ուղեկցող փողոցներում:

Իսկ բնակչութեան մօտ կարծիքներ գոյանում են միայն տեսածի եւ ինչ-որ տեղ նաեւ շրջանառւող լուրերի հիմքի վրայ:

Ծանրանալով միութիւնների կարողութիւնների վրայ՝ հարկ կը լինի նշել, որ քանի որ հարցն իր կարեւորութեամբ կարող է ունենալ ազգային խնդիր դառնալու հիմքեր՝ պէտք կը լինի խնդիրը տեղափոխել նաեւ համապատասխան մարմիններ, որտեղ սպասւող քննարկումները կրելու են պաշտօնական երանգ եւ բնական կը լինի նաեւ կարգապահական ուժերին պատասխանատւութեան կանչելու ակնկալիքները:

Հասարակական այն արատները, որոնք արդէն իրենց վրայ կրում են սովորական երեւոյթի կնիք, գնալով նաեւ նորմ դառնալու հիմքեր են ստանում, կոպիտ ասած՝ իրենց եկամտաբերութեան եւ հարստացման համար կարճ ճանապարհամիջոց համարւելու առումով:

Երեւոյթն իր կարեւորութեամբ ենթադրում է նաեւ առանց այդ էլ արտագաղթի խնդրի առջեւ կանգնած համայնքիս բջիջների ոչնչացման վտանգ:

Երեւոյթ, որը պէտք է տեղափոխել առանցքային (չասելու համար ռազմավարութեան) նշանակութեամբ համայնքային խնդիրների օրակարգ:

Իսկ մենք կը հանդիպենք օրակարգից դուրս՝ մեր նշած միութիւններից ակնկալւող ծրագրերի մասին զրոյցը շարունակելով:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։