×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
13/07/2014 - 09:50

ՌԱԴԻՕ ԲԱՌ - Եւս մէկ անվերնագիր նիւթի մասին

Այն հարցին, թէ ինչու այսքան անյուսութեան ստւերը կայ կամ մռայլ են վերջին մի քանի ռադիոյի թեմաները, հարկ կը լինի նշել, որ դրանք կարծես գալիս են յիշեցնելու ճշմարտութեան մասին յայտնի այն բնութագիրը:
Չհամաձայնել չես կարողանայ, երբ խօսքը գալիս հասնում է համայնքային կտրւածքով կենսուրախութեանն ուղղւած նպատակային ծրագրերի մասին պատմող յօդւածների կարեւորութեանը:

ՀԱՏԻՍ


Այն հարցին, թէ ինչու այսքան անյուսութեան ստւերը կայ կամ մռայլ են վերջին մի քանի ռադիոյի թեմաները, հարկ կը լինի նշել, որ դրանք կարծես գալիս են յիշեցնելու ճշմարտութեան մասին յայտնի այն բնութագիրը:
Չհամաձայնել չես կարողանայ, երբ խօսքը գալիս հասնում է համայնքային կտրւածքով կենսուրախութեանն ուղղւած նպատակային ծրագրերի մասին պատմող յօդւածների կարեւորութեանը:
Սակայն, ոնց որ սրանով սրբած լինենք պատասխանին կարօտ մնացող հարցերն ու հասարակութեանը եղող խնդիրները:
Իւրաքանչիւր քաղաքամասի կենսուրախութիւնը կարելի է չափել նաեւ յատկացւած ժամանցային-զւարճանքի կենտրոնների ու տարածքների գոյութեամբ:
Այս կապակցութեամբ հետաքրքիր մի երեւոյթի ականատեսը եղաւ Սասուն քաղաքամասի բնակչութիւնը: Աղջկանց «Յ. Թովմասեան» դպրոցի, ինչպէս նաեւ «Րաֆֆի» համալիրի ճանապարհին, այնտեղ ուր երկար ժամանակ շօշափւում էր մայթակամուրջ կառուցելու անհրաժեշտութեան հարցը, որի ուշացումը պատճառաբանւում էր բիւջէի պակասով, կառուցւել եւ արդէն իսկ շահագործման է յանձնւել մի բացօթեայ ֆուտբոլային խաղահրապարակ: Այս գրութեամբ նպատակ չունենք սուր քննադատութեան սլաքն ուղղել նմանօրինակ երեւոյթներին, սակայն երբ ընդամէնը քանի քայլ այն կողմ գոյութիւն ունեն «Րաֆֆի»-ի ֆուտբոլային դպրոցն ու դաշտը, նման միջոցների շահարկման փաստը եթէ ոչ անհանգստութեան (քանի որ փաստերը ցոյց են տալիս, որ նման խաղահրապարակները արագօրէն դառնալով ամէն կարգի շահարկողների հաւաքատեղի՝ կարող են նաեւ նեղել յարակից տարածքում ինչպէս նաեւ միութիւն կամ դպրոց յաճախող անցորդներին): Վատատեսութեան հաշւին դասող լսարանի ուշադրութեանն ենք յանձնում նաեւ այն փաստը, որ նմանօրինակ քայլերից առաջ Թաղխորհուրդն իր ուսումնասիրութիւնները եւ հաւաքագրած փաստարկները՝ կապւած կառուցման անհրաժեշտութեան հետ, շրջանառութեան մէջ է դնում առնւազն յարակից տարածքներում բնակութիւն հաստատած բնակիչների հետ: Բան, որի մասին անտեղեակ էին հէնց յարակից տարածքում ապրողները:
Մեր կողմից յաւելենք նաեւ, որ ուսումնասիրութիւնների հիմքի վրայ կարծիք կազմած պատասխանատուների աչքից այդ ոնց չի վրիպել բանուկ երթեւեկութեամբ դէպի հարաւ եւ հիւսիս ձգւող ճանապարհների ապականւած ու մխոտ օդում, այսպէս ասած, խաղահրապարակների կառուցապատման հանճարեղ միտքը:
Այնուամենայնիւ, սա նոյնքանով որ կոչւած է ծառայելու իր բարի ու դրական նպատակների, ոչ պակաս կարող է նաեւ դառնալ ընդամէնը մի քանի մետր այն կողմ տեղակայւած թմրանիւթերի վաճառքով զբաղւողների հիմնական թիրախներից յարմարագոյնը, եթէ ոչ՝ բազան: Եւ չպէտք է մոռանալ, որ սա տեղակայւած է դէպի հայկական բոլոր դպրոցներն ու մանկապարտէզն ուղղւած ճանապարհի քթի տակ: Առնւազն կարելի էր հաշւի առնել մեր՝ քաղաքամասի հայութեան զգացմունքներն ու նրբութիւնները:
Ինչեւէ, գործն արւած գնացած է, մեր երկու խոշոր միութիւններին է մնում, որ գոնէ մասնակիցը լինեն «դաշտի» տնօրինման գործին:

Յարակից լուրեր