Հա

Հասարակական

Կիրակի, 20 Յուլիսի 2014 09:50

ՌԱԴԻՕ ԲԱՌ

Մարդկային խեղւած ճակատագրերով, իրականացւած սպանդներով, տեղահանումներով ու փախստականների մեծ զանգւածներով եւ էլի այսօրինակ այլ դէպքերով կարելի է բնութագրել այն բոլոր հակամարտութիւնները, որոնց յատակում ընկած է օտարատեացութեան, ռասիզմի ու մէկ-մէկ էլ ինքնութեան վերահաստատման նկրտումների երեւոյթը:

Մարդկային խեղւած ճակատագրերով, իրականացւած սպանդներով, տեղահանումներով ու փախստականների մեծ զանգւածներով եւ էլի այսօրինակ այլ դէպքերով կարելի է բնութագրել այն բոլոր հակամարտութիւնները, որոնց յատակում ընկած է օտարատեացութեան, ռասիզմի ու մէկ-մէկ էլ ինքնութեան վերահաստատման նկրտումների երեւոյթը:
Եւ հեշտ չի լինելու որպէս արտայայտչամիջոց՝ արւեստի լեզւով նկարագրել կողմերի գլխով անցած-դարձածը եւ չարժանանալ դժգոհ կողմի նախատինքների:
Ֆիլմի պատրաստման տեխնիկական եղանակի ուղղութեամբ ծանրանալով՝ կարելի է արձանագրել, որ նկարագրած դրւագներում զետեղւած յոյզերն ու թախիծը վարկաւորւած են հէնց նկարահանման ու կադրաւորումների գրագէտ մօտեցումներից: Ֆիլմի մեկնարկային տեսարանում, որտեղ գիշերային լոյսի ներքոյ Մարաղայի համայնապատկերի գլխին արկերն են թափւել սկսում, սարսափի տեսարանն ու համապատասխան փոխանցումները ոչ այնքան թափւող արկերի, քան՝ բաց տեսադաշտով տեսապակու կիրառմամբ է գոյանում:
Բաց տեսադաշտով պատկերը նոյն գիշերային լուսաւորութեամբ ֆիլմում մերթընդմերթ կրկնւում է, երբ սարսափն ու թախիծը պիտի տիրեն դրւագում:
Պատմութեան փոխանցման գործը վստահւած է Լենայի աչքերին կամ պարզ լեզւով ասած՝ մենք պատմութիւնը տեսնում ենք մանկան աչքերից, որը գերութեան մէջ է գտնւում արդէն ճանաչած իր թշնամու տանը, որը մի քանի օր շարունակ նրա աչքերի առջեւ իրականացրել է սպանդի ու բռնութեան պատկերներ:
Ի դէպ, նշւող այդ պատկերները որքանով, որ հայ լսարանի համար կարող են թւալ բնական ու իրականութեանը մօտ, ադրբեջանցի կամ նոյնիսկ օտար լսարանին թւալու են հայկական կողմի արած պնդումներով ու գունեղացւած պատմողականութեամբ դրւագներ՝ արդիւնքում թողնելով ռեժիսորի սեփական կարծիքի ներկայութիւն, ինչից մասամբ կարող է տուժել նաեւ պատմութիւնը անթերի փոխանցելու գործը: Խօսքը գնում է «Ընդհատւած մանկութիւն» ֆիլմի այն հատւածի մասին, որտեղ ադրբեջանցիները տանջամահ են անում կամ ողջակիզում են Մարաղայի խաղաղ բնակչութեանը:
Ինչեւէ, ռեժիսորի կարծիքով վաւերագրական ֆիլմը ունի իր փոխանցաոճը, որից տարբերւում է վաւերագրական պատմութեան հիմքի վրայ պատրաստւող գեղարւեստական ֆիլմը: «Աղջիկը փրկւում է Մարաղայի ջարդերից, գերեվարւում, գերութեան 129 օր է անցկացնում ադրբեջանցի ծեր կնոջ տանը, եւ, ի վերջոյ, վերադարձւում հայկական կողմին»,- ֆիլմը մէկ ակնթարթում պատմում է Ջիւանը, երբ այն փորձում է ներկայացնել գեղարւեստական մօտեցումներից լւացւած:
«Ֆիլմի հիմքում իրական փաստեր են, Մարաղայի ջարդերը, որտեղ խլւեց շուրջ 100 մարդու կեանք»,- նշելով ռեժիսորը փորձում է հաստատել այն փաստը, որ նկարահանւած դրւագները միայն մի փոքրիկ բաժինն են այն արհաւիրքից, որ ապրել է մարաղացին՝ պատերազմի մեկնարկին:
Լենայի եւ ադրբեջանցի ծեր կնոջ միջեւ յարաբերութիւնները կարելի է նկարագրել այսպէս՝ լուռ, ու միայն շարժումներով պատերազմ, որը կողմերին այնքան սերտ կապում է մէկը՝ միւսին...
Ֆիլմում, որը մեկնարկում է պատմութեան ամենավերջից, այսինքն՝ Լենային փոխանակելու պահից, Լենայի առաջին դէմքի աչքերից երեւացող պատմութիւնը մեղմօրէն ռեժիսորին է փոխանցւում աննկատօրէն, որն իրականացւում է տեսագրութեան անկիւնային հայեացքի փոփոխութեան միջոցով: Այսպիսով ռեժիսորը կարծես իր ձեռագիրն է թողնում ֆիլմի մեկնարկային դրւագում:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։