×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
02/11/2014

ՌԱԴԻՕ ԲԱՌ - Արմէնը՝ բոլորիս սխալւելու իրաւունքը

Սովորութեան պէս մի բան է դարձել կարծես մարդուն յետմահու գնահատելն ու արժեւորելը: Նոյնպէս սովորոյթ է դարձել գնահատելուց այսօրինակ մեկնաբանութիւններով կամ նետած հայեացքներով լռեցնելու փորձերը:
Այնուամենայնիւ, եթէ խօսելը վիշտը թեթեւացնելու փոխարէն կարող է բարդացնել այն, չես կարող չհամաձայնել լռելուն... իսկ այս տողերը դուրս հոսալ են ուզում նոյն այդ լռութեան «դալանից»...

ՀԱՏԻՍ


Սովորութեան պէս մի բան է դարձել կարծես մարդուն յետմահու գնահատելն ու արժեւորելը: Նոյնպէս սովորոյթ է դարձել գնահատելուց այսօրինակ մեկնաբանութիւններով կամ նետած հայեացքներով լռեցնելու փորձերը:
Այնուամենայնիւ, եթէ խօսելը վիշտը թեթեւացնելու փոխարէն կարող է բարդացնել այն, չես կարող չհամաձայնել լռելուն... իսկ այս տողերը դուրս հոսալ են ուզում նոյն այդ լռութեան «դալանից»...
Ի դէպ, սա առաջին «ռադիօ»-ն է, որն իր սրբագրիչի աթոռին թիկնած, առաջինը չի կարդում ինքը՝ Արմէնը...
Էկրանի լոյսն է խանգարում, թէ՝ այլ բան, չգիտեմ, բայց մէկ-մէկ աչքդ մշուշւած հիւսւում է մտքիդ լարին ու գնում՝ քեզ էլ տանելով՝ իր դողացող խոնաւ ձայներով...
Արմէնը՝ Դաւթեան, դողացող այդ տողերի վրայ ինձ եւ ինձ նմանների համար սխալւելու իրաւո՛ւնք էր: Դեռ սրանից ընդամէնը մէկ շաբաթ առաջ, այնքան հանգիստ էի ինձ թոյլ տալիս աննկարագրելիօրէն տարրական թւացող սխալներ: Սխալներ, որոնց խոնաւութիւնից բան չհասկացող այս էկրանի վրայ, այդ էլ աներեւոյթ այս տողերից հեռու պահելու փորձերը ամէն վայրկեան Արմէն են դաջում մտքումդ... սա անցողիկ է եւ բնական, գուցէ, իսկ այժմ գործ ունես հէնց նրա հետ, ով օգնեց բանի մարմնաւորումն իրականացնել տողերումդ ժամանակին: Սակայն, ցաւի իսկական էութիւնը կորուստը չէ, այլ՝ մարդուս չգոյութեանը համակերպւելն ու ժամանակի ընթացքով այն դարմանելն է: Եւ սա այն դէպքն է, երբ սպին հաստատ կը մնայ «անԱրմէն» ռադիոյիս հետագայ դէմքի վրայ... մարդ, ում ներկայութեամբ դու քեզ զգում էիր այնպէս, ինչպիսին փորձում էիր երեւալ, իսկ նրանից յետոյ այնպէս, ինչպիսին կաս: Ահա թէ ոնց կարող են վարւել քեզ հետ մեծութիւնները...
Իր համար լուռ աշխատող ու էութեամբ՝ չբողոքող Արմէնը՝ Դաւթեան, իր լռութեան մէջ այնքան ձայն ունէր պահած, որոնք արձակում էր, երբ մի ինչ-որ հարցի պատասխանն էր մնում անորոշ: Այս մասին բոլոր նրանք, ովքեր գործով առնչւել են Արմէնին, գիտեն: Արմէնին գիտեն նաեւ նրանով, որ երբ նա աղօթքի ու խնկահոտ լռութեան տակ՝ հողին էր յանձնւում այդ լռութեան տակ՝ ինչպիսի յիշողութիւններ եկան-անցան բոլորի խոնաւացող մտալարերի միջով:
Լինել առանցքային դեր ու դիրքում եւ լռել այդ մասին, այն էլ այս ժամանակներում, երբ մարդիկ կարծես տառապում են ամէն առիթով ներկայանալու կամ ներկայացնելու իրենց չունեցած ու մէկ-մէկ էլ ունեցած մտքերը, առնւազն, բաւարար հիմք է մտածելու խորութեան պատճառով հանդարտ գետի հանգստութեան օրինակի մասին: Գետ, որը քեզ իր հոսանքի վրայ քշել տանելով երկար ժամանակ տւեց լողալու եւ սուզւել սովորելու անդարձ առիթներ... եւ մտածելու բոլոր փախցրած պահերի մասին, որով, գուցէ ինչ որ տեղ փոքրահոգաբար, խլել ես ինքդ քեզ լաւութիւն անելու առիթները: Այսպիսով, Արմէնը՝ Դաւթեան, իր հեռանալով ոնց որ միւսներին իրարու մօտենալու մղում ներարկեց նոյն այդ խոնաւացող լարերի հնչեղութեան տակ:
Արմէնը՝ Դաւթեան, իր մշտարթուն բծախնդրութեամբ ծուլացնում էր նաեւ մեզ, յատկապէս երբ պէտք էր կռիւ տալ տեքստի հետ ...
...Ծանր ենք քայլելու այն հողի վրայ, որից այնքա՜ն ուզում ենք թեթեւ լինի վրադ...

Յարակից լուրեր