Հա

Հասարակական

Կիրակի, 26 Մայիսի 2013 09:40

ՌԱԴԻՕ ԲԱՌ - * * *

altՀԱՏԻՍ

Վերջերս տեղի ունեցած «Ալիք»-բաժանորդ հանդիպումների ժամանակ ընթերցողների կողմից եղան արձագանգներ՝ կապւած ե՛ւ «Ռադիօ բառ» սիւնակի, ե՛ւ «37-րդ ֆրէյմ»-ի հրապարակման հետ՝ սկսած բովանդակային անմատչելիութիւնից վերջացրած՝ դրանց (յօդւածաշարերի) ոչ այնքան էլ անհրաժեշտ էութեամբ: Եւ քանի որ տւեալ հանդիպումների շարքը դեռ աւարտւած չէր, այսպիսով ընթերցողը տեղեկացւում է, որ արծարծւած կարծիքները ի մի բերելով՝ փորձ է արւելու համապատասխան արձագանգով թեմայի ծաւալներով բացւել: Սակայն, այն թողնենք մեր յաջորդ հանդիպմանը, նոյն տեղում եւ նոյն ժամին...

Իսկ այժմ գովազդից յետոյ անցնենք գործի...
Յաճախ ես միացնում բջջայինիդ mp3-ն ու ականջումդ սփռւած՝ մէկ-մէկ էլ երգի լեզուն չհասկացւող երաժշտութիւնը քեզ իրենով է անում, դու էլ՝ նրան քեզնով: Սա դեռ ամէնը չէ: Այն հասցնում է նոյնիսկ ճաշակ ձեւաւորել, էլ չասենք, որ մնալով գլխումդ քայլելիս՝ անընդհատ միեւնոյն երգն ես նւնւացնում ու դրա ռիթմով ընթացք վերցնում...
Եւ իհարկէ, որ ճաշակին ընկեր չկայ: Այն գուցէ դուր չգայ մէկ ուրիշի: Յատկապէս, երբ խրախճանքի ես հրաւիրւած, ու գլխիդ ինչ ասես չեն թափում: Երբ «երաժշտութիւնը» կայ-կամ ինչպէս յաճախ երգիչ դի-ջէյն է ճիշտ բնութագրում իրեն յարիր առոգանութեամբ՝ երաշտութիւն-այլեւս չկաք դուք, նոյնպէս չկաք, որպէս իրար երկար ժամանակ չհանդիպած ծանօթ մարդիկ, այն էլ քով-քովի նստած, քանի որ մէկ է յանուն խօսելու՝ չես գոռալու բարեկամիդ ականջին: Նւազագոյնս կարելի է ասել, որ երեւոյթը տգեղ է, չասելու համար՝ ամօթ է: Իսկ երբ խնայում են քեզ ու մի քանի պահ դադար յայտարարում, այլեւս քեզ ասելու բան չի մնայ կամ ի՞նչ ասես, երբ մի-երկու վայրկեանից պէտք կը լինի նորից լռել:
Պատճառների մասին խօսելով միայն չես ծանրանալու տեխնիկան անգրագէտ գործարքելու ուղղւածութեամբ, այստեղ կայ նաեւ բառիս ուղիղ իմաստով երգչի ու երաժիշտների չակերտեալ (հասկացէք անգրագէտ ու ֆարշ) լինելու փաստը, որը փորձ է արւում քողարկել հէնց անտանելի ձայնի բարձրոյթով: Մի խօսքով՝ անտանելին հէնց անտանելիով տանելի դարձնելու փորձը յաճախ փորձանք է դառնում դահլիճի գլխին: Ոնց որ ցաւոտ ատամդ սեղմելով՝ փորձես ցաւով մոռանալ ցաւը: Ինչեւէ, սա դեռ ամէնը չէր, կայ եւս մէկ այլ ոչ պակաս կարեւոր եւ ախտորոշմանը կարօտ երեւոյթ՝ այսպէս ասած տեղական կամ ոչ-հայկական երգ, երաժշտութեան տակ հարսանիքներ անել, էլ չասենք, որ ազգային միութեան յարկի տակ դրանցով տարին դիմաւորել եւ այլն... Ընդհանրապէս, չկայ խնդիր նման երաժշտութիւն սիրող որեւէ մէկի դէմ: Սակայն, երբ այն սկսում է մատուցւել նշւած ձեւով, այսինքն՝ բռնութեան ձեւի տակ եւ կողքից էլ համարւում ուրախութիւններին համապատասխան շունչ, նոր սկսում ես հասկանալ, թէ ինչ ասել է «աշխարհը փոքրացել է»... փոքրացնում ու գնալով տեղդ չես գտնելու:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ