Հա

Հասարակական

27/10/2013 - 10:05

Ռադիօ բառ - Երբ կտրածդ ճանապարհը պիտի յետ կարես

Արդէն իրեն զգացնել տւող մայթերի նարնջագոյն ջերմութիւնն ու օդի սառնութիւնը քեզ միայն չեն յուշում ամենաբանաստեղծական եղանակի ու մայթերում քայլելու մոլուցքիդ մասին, յուշում են նաեւ այն մասին, որ վրայ հասած ամենախօսեցնող եղանակով նոյնպէս դադարել ես զրոյցի հանգիստ ու սովորական թւացող թեմաներ շօշափել: Այնպէս, որ այս անլուրջ անկիւնը իրեն լուրջի պէս պահելու փորձերով գնալով ինքնակործան է դառնում: 

ՀԱՏԻՍ

Արդէն իրեն զգացնել տւող մայթերի նարնջագոյն ջերմութիւնն ու օդի սառնութիւնը քեզ միայն չեն յուշում ամենաբանաստեղծական եղանակի ու մայթերում քայլելու մոլուցքիդ մասին, յուշում են նաեւ այն մասին, որ վրայ հասած ամենախօսեցնող եղանակով նոյնպէս դադարել ես զրոյցի հանգիստ ու սովորական թւացող թեմաներ շօշափել: Այնպէս, որ այս անլուրջ անկիւնը իրեն լուրջի պէս պահելու փորձերով գնալով ինքնակործան է դառնում: Գուցէ հէնց նարնջագոյն մայթերը փրկեն: Թէեւ դրանց հասնելու համար էլ պէտք է մի թեթեւ քաղաքային ուղեւորութեան մեկնես, քանի որ երբ մետրոյից իջնում ես ու գետնի խորքերից քեզ շարժուն սանդղքաշարն է գետնի երես տեղափոխում, նոր աչքիդ ամէն բան աշնանային է թւում, սկսած մարդկանց հագ ու կապից վերջացրած ոտքիդ տակ խշխշացող դեղնանարնջագոյն զրոյցը: Հատ ու կենտ անցորդների հայեացքից միանգամից երեւում է նկատել են, որ եկւոր ես: Երեսդ շոյած առաջին զովութիւնն արդէն ներկայանում է իր սառը շնչով: Քթիդ ծայրն է խօսում այդ մասին... Մի խօսքով շարունակում ես քայլել Վալիասր պողոտայի նախանձելի մայթի երկայնքով մոռանալով այն մասին, թէ այսքան կտրածդ ճանապարհը յետ պիտի...կարես...
Ու մինչեւ դուք ձեր տաք թէյը կը խմէք նստած վառարանի արդէն թռթռացող կրակի կողքին, դրան յաւելէք նոյն մայթում նստած ակորդէոնահարի վերջ չունեցող Անուշիրեւան Ռոհանիի յայտնի ու հեշտ, բայց ինչ որ տեղ ներւերիդ վրայ գնացող երաժշտութիւնը՝ «Սրտերի արքան կամ ինքը՝ սոլթանէ ղալբհան»: Հեռւից սկսում է շոյել ականջդ: Իւրաքանչիւր քայլով այն աւելի ու աւելի է կլանում խշշոցների հետ զրոյցիդ ձայնը վերածելով այն իսկական աղմուկ-պառազիտի: Եւ այսպէս ինչքան ասես քաղաքում նմանօրինակ աղմկոտ երեւոյթներ կան ու կան, ու կրծոտում են ներւերդ: Բայց ցաւն այն է, որ դու սկսում ես չնկատել, քանի որ սովորական է թւում, ու թւում է սովորական, քանի որ մոռանալ ենք սկսում մեր մասին, այն քաղցրութեան մասին, որ գոյանում է բնութեան հետ ծագած զրոյցի ձայնից ու մեզ վերածում ընդամէնը համբերելի արարածի, նոյնիսկ հէնց՝ մեզ համար: Ձայնը, այդ պառազիտի մասին է խօսքը, սկսել է կորչել, ոտքերիդ տակից վեր հանելով արդէն պատմութիւն ունեցող զրոյցը: Երեւի քաղաքում ապրողներիս հէնց այդպիսի բանաձեւ է սկսել նեղել, որ հէնց քո ձայնը լսելու համար նոյնիսկ շատ հեռուն պէտք է գնաս... երեւի սրանք հէնց ակորդէոնահարի թելադրած տրամադրութիւնից ծնւած խօսքեր էին:
Ու մի պահ պատկերացրէք, որ Հայնրիխ Բելի «Իմ տխուր դէմքը» թատերգութեան օրինակով մարդուս իր երջանիկ դէմքի համար դատելու լինէին, այդ ժամանակ էլ այսօրինակ փողոցային երաժիշտների (ոչ երաժիշտը մի քիչ շատ է, նւագիչ) ներկայութիւնը ամենաահաւոր պատիժը կը լինէր: Մի խօսքով մինչեւ ես ինձ հասանելիք պատժից եմ քայլ առ քայլ հեռանում մտածում եմ նաեւ ռադիօ լսող ընթերցողիս ներւերի մասին խուսափելով կտրած ճանապարհը՝ կարկատելիս դարձեալ բնութագրելու տեղից չշարժւող ու երաժշտի անվերջանալի այդ աղմկոտ պատմութեան մասին: Կը հանդիպենք նոյնիսկ, երբ ասելիք չլինի...

Յարակից լուրեր

  • Մշտական քաղցի զգացողութեան 4 անսպասելի պատճառ
    Մշտական քաղցի զգացողութեան 4 անսպասելի պատճառ

    Օրւայ ընթացքում քաղցի մշտական զգացողութիւնը կարող է վկայել այն մասին, որ դուք բաւականաչափ չեք կերել, բայց այն կարող է նաեւ մի շարք նւազ ակնյայտ պատճառներ ունենալ։ 

  • Հայկական որակեալ դպրոցը՝ հայ աշակերտի անվիճարկելի իրաւունքն է
    Հայկական որակեալ դպրոցը՝ հայ աշակերտի անվիճարկելի իրաւունքն է

    Եթէ փորձենք վերյիշել մօտ անցեալը, երբ նոր էր մեկնարկել «օտար» դպրոցներում երեխայի բախտը որոնելու գործը, հիմքում երեւացողը՝ մեր աշակերտին լաւագոյնների հետ մէկ գրասեղանի վրայ կրթւելու հիմնաւորւած տրամաբանութիւնն է, սակայն այսօր, փաստօրէն, տրամաբանութիւններն էլ են գունաթափւել, ձեռքբերումներն ու արդիւնքներն էլ:

  • ԶՐՈՅՑ - Յանուն խաղաղութեան՝ «Վաճառիր վերջին բաճկոնդ, սուր գնիր...»-, ընտանիքդ, հայրենիքդ պահել պահպանելու համար
    ԶՐՈՅՑ - Յանուն խաղաղութեան՝ «Վաճառիր վերջին բաճկոնդ, սուր գնիր...»-, ընտանիքդ, հայրենիքդ պահել պահպանելու համար

    Արցախի թեմակալ առաջնորդի՝ Պարգեւ արք. Մարտիրոսեանի հետ մեր այս զրոյցն անցաւ արդէն «Քառօրեան» յաղթահարած ժամանակահատւածում ու հակառակորդին հրադադար պարտադրելուց անմիջապէս յետոյ:
    Ստեփանակերտի մայթերի անձրեւային խոնաւ ցեխը քայլքիդ տակ սեղմելով ու լպրծուն ձայնը, որպէս էութեանդ հարազատ մաս զգալով գնում ես անցնելու տեսածդ լուսանկարների կադրից ներս՝ Պարգեւ Սրբազանին հանդիպելու:

  • ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 5 եւ վերջ)
    ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 5 եւ վերջ)

    Երբ քաղաքում նկատելիօրէն աճում է կանանց թիւը, քաղաքը գեղեցիկ դառնալու կողքին (ինչպէս կատակով ասում են Ստեփանակերտի կանայք) նաեւ կարող է յուշել սահմանում տղամարդկանց աճի մասին: Պատերազմն այդպիսի պատկերով է թելադրում իր կամքը:
    Հայրենասիրութիւնից եռացող արցախցու ոգին կարծես թէ բնաւ պէտք չունի դրօշներով ու խորհրդանիշերով խօսել փողոցներում:

  • ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 4)
    ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 4)

    Մայրաքաղաք հասնելուն պէս շտապում ենք դէպի Ստեփանակերտի զինւորական հիւանդանոց:
    Թէեւ պատրաստ ենք այն բոլորին ինչը պիտի տեսնենք մօտկից, այնուամենայնիւ, հանդիպելով հիւանդանոցի վիրաբոյժ բժիշկ Գալստեանին, նա զգուշացնում է, որ տղաներն արդէն կուշտ են այս կարգի այցերից կամ էլ կրկնւող հարցերից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։