Հա

Հասարակական

19/05/2013 - 10:20

altՀԱՏԻՍ

Երբեմն կամ յաճախ, կամ ընդհանրապէս միշտ դաժանութեան մասին խօսելը շատ աւելի դժւարին գործ է քան հէնց՝ դաժանութիւն անելը կարող է լինել:

...Ու դժւա՛ր, քանի որ եթէ որպէս ձեւաչափ ընդունել ենք բարձրաձայնել այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են՝ պատճառների հիմնախնդիրները կարող են լինել, ապա այն կանգնելու է իր մատուցման բարդութիւնների առջեւ, քանի որ բարդոյթներով լցւած երեւոյթների հեղինակների հետ խօսել նրանց անհասկանալի թւացող լեզւով նոյնպէս տապալելու է գործը...
Ընդհանրութիւնների գիրկն ընկնելուց խուսափելու համար՝ նշեմ, որ ռադիոյիս առիթը այսօրւայ «37-ՐԴ ՖՐԷՅՄ» էջում յայտնւած սրտամրմուռ լուսանկարն է: Հրապարակւած դաժանութիւնը իրականացնողի կողմից պարզաբանւում է որպէս դաստիարակչական «մեթոդ» եւ ո՛չ՝ պատիժ: Սրա մասին՝ քիչ յետոյ, իսկ այն մասին, որ երեխայի ապրած թիթեռնիկի կեանքի տեւողութեամբ ու կուտակած-չկուտակած կեանքում պահն իր տեւողութեամբ է յաւերժացւելու, ինչպէս յաւերժացրել է ինքը լուսանկարիչ Մաջիդ Սաիդին՝ հաստատ: Եթէ «վարժապետին» չի յուզել պահի պատկերագրման փաստը, նշանակում է, որ դրա համար նա չի ամաչում կամ աւելի ճիշտ ձեւակերպմամբ՝ կառուցում է ապագայում սպասւող կոշտ իրավիճակներին յանդիմանելու պատրաստ՝ նոյն կոշտութեամբ մշակւած «արժանի» սերունդ:
Ժամանակն է արձանագրել, որ ընթերցողների զգալի մասը դեռ կարող է պատմելու բան ունենալ իր դպրոցական շրջանից նման երանգներով դրւագների մասին: Եւ նոյնպէս արձանագրենք, որ որքան արագ կարելի է փոխելով իրավիճակը՝ հասնել երեխայի եւ վերջին հաշւով իւրաքանչիւր հասուն քաղաքացու մօտ ինքնավստահութեան փաստի ձեւաւորմանը: Մի բան, որը կարող է հանդիսանալ «քաղաքացիական հասարակութիւն» ձեւաւորելու ամենատարրական էլեմենտը, առանց որի՝ անհնարին կը լինի նաեւ մտածել հարեւանութեան տակ գտնւող հասարակարգերի եւ, ի վերջոյ, պետութիւնների անվտանգութեան մասին: Սրանք ինքնըստինք կարող են յուզել տւեալ ինստիտուտը հասարակայնօրէն ձեւաւորած ու տւեալ պահանջարկով շնչի տակ ապրած անհատին եւ ինչպէս այս դէպքում է՝ լուսանկարչին: Մի խօսքով՝ այն, ինչը չի յուզել գիւղի վարժապետին, լուսանկարչի թողած պատկերային մեկնաբանութեամբ՝ յուզել է լուսանկարով արտացոլւած փաստը կարեւորող դիտողին:
Ակնարկս կարող էր եւ «ռադիօ» չմտնել, եթէ լուսանկարը հրապարակելու որոշումը էջիս պատասխանատուի սեղանին եղած չլինէր: Իսկ նման դաժան պատկերի հրապարակման մասին միայն այսքանը, որ երբեմն կարելի է չափերն անցնել՝ հաշւի առնելով, որ դէպքը տեղի է ունենում հարեւան երկրում, որտեղ դեռ պատերազմը, փաստացիօրէն, շարունակւում է, եւ կարելի է դեռ սպասել փախստականների ցաւոտ երեւոյթին... մի խօսքով...
Ահա թէ ինչպիսի ազդեցութիւն կարող է թողնել վաւերագրական լուսանկարիչը հասարակութիւնների ձեւաւորման ինչպիսութիւնը պատմանկարելով: Երեւոյթ, որի մասին պէտք է արձանագրել, որ այն արդէն իսկ Իրանի վաւերագրական լուսանկարիչների ուղղւածութիւնն է դարձել՝ որպէս փաստ նշելով միջազգային հեղինակաւոր մրցոյթներում վերջերս ձեռքբերւած փայլուն յաջողութիւնները:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։