Հա

Հասարակական

Կիրակի, 19 Մայիսի 2013 10:05

ՍՓԻՒՌՔ - Հայ կանանց միջազգային միութիւնը մեծարեց պրոդիւսեր Քաթրին Սառաֆեանին

altՀայ կանանց միջազգային միութեան (AIWA) Լոս Անջելէսի մասնաճիւղի անդամների ապրիլի 27-ի հաւաքի առիթը «Օսկար»-ի արժանացած ամերիկահայ պրոդիւսեր Քաթրին Սառաֆեանի մեծարման ձեռնարկն էր: «Մեր կազմակերպութեան նպատակներից է համայնքին ներկայացնել յաջողութեան հասած հայ կանանց: Այս կերպ մենք նաեւ քաջալերում ենք մեր երիտասարդ սերունդին: Քաթրին Սառաֆեանը որպէս խօսնակ՝ մասնակցել է մեր համաժողովներին, իսկ այս անգամ մենք որոշեցինք նշել մեր հայրենակցուհու յաջողութիւնը՝ «Գոլդըն գլոբ» եւ «Օսկար» մրցանակները՝ «Քաջարին» անիմէյշըն ֆիլմի համար, որոնց արժանացաւ «Փիքսար» ընկերութեան պրոդիւսեր Սառաֆեանը»,- տեղեկացրեց կազմակերպութեան հիմնադիրներից Հերմինէ Ջանոյեանը: Քաթրին Սառաֆեանը ֆիլմեր արտադրող «Փիքսար անիմէյշըն ստուդիա»-ին միացել է 1994-ին՝ զբաղեցնելով տարբեր պաշտօններ եւ մասնակցել է «Բագզ լայֆ», «Մանսթըրզ ինք.», «Ինքրեթիբըլզ» ու «Լիֆթըդ» եւ այլ ֆիլմերի ստեղծման աշխատանքներին:

Սառաֆեանը շատ ակտիւ է նաեւ հայ համայնքում: «Ես մշտապէս ներգրաււած եմ եղել հայ համայնքի կեանքում: Ինձ համար շատ կարեւոր է հաւատարիմ լինել արմատներին. ես մեծացել եմ այդ հաւատամքով»,- նշել է Սառաֆեանը, ով չնայած յագեցած աշխատանքային օրակարգին՝ մշտապէս աջակցում է հայկական տարբեր կազմակերպութիւններին, յաճախ այցելում Հայաստան:
Հայ քահանայի դուստր Քաթրին Սառաֆեանը ՀԲԸՄ-ի՝ Հայաստանում գործող «ԹՈՒՄՕ» կենտրոնի խորհրդի անդամ է, մշտապէս նեցուկ է եղել նաեւ Հայ կանանց միջազգային միութեան գործունէութեանը: «Ես մշտապէս հիանում եմ Հայ կանանց միջազգային միութեան աշխատանքներով, որ կարողանում են համախմբել հայ կանանց՝ տարբեր գաղափարների շուրջ եւ հասնել այդ խնդիրների լուծմանը»,- նշել է Սառաֆեանը:
Նա հայ երիտասարդներին խորհուրդ է տալիս գործել՝ առանց երկմտելու. «Մի սպասէք թոյլտւութիւնների կամ հաւանութիւնների: Այսօր անսահմանափակ հնարաւորութիւններ կան՝ ստեղծելու եւ ներկայացնելու ձեր պատմութիւնը, օրինակ՝ սոցիալական ցանցերում, եւ մեծ է հաւանականութիւնը, որ այն կարող է ընդունւել եւ հետագայ յաջողութեան գրաւականը դառնալ»,- «Ասպարէզ»-ի ընթերցողներին իր խօսքում նշեց Սառաֆեանը:
Հայ կանանց միջազգային միութեան «Բեւեռլի հիլզ» հիւրանոցում կազմակերպած ճաշկերոյթի հիւրերի թւում էին՝ Լոս Անջելէսում ՀՀ հիւպատոսը, ամերիկեան հեռուստատեսութեան եւ կինոարտադրութեան ճանաչւած ամերիկահայ ներկայացուցիչներ, միութեան անդամներ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ