Հա

Հասարակական

03/11/2013 - 09:50

ՌԱԴԻՕ ԲԱՌ - Անլուրջ հայեացք՝ սանրւածքից այն կողմ

Անլուրջ թեմաների մասին խօսքը շարունակելով, ցանկութիւն կայ խօսելու նաեւ այն մասին, թէ մենք՝ հայերս, որքան լուրջ մարդիկ ենք: Երեւի պատմութեան կրունկի տակ այնքան տաշւել-մաշւելուց յետոյ է, որ մտածում ես, պիտի որ տաշած քարի պէս՝ գետին չմնանք: Քաւ լիցի, նպատակ չունեմ պատմութեան թողած ազդեցութեան տրամաբանութիւնը քննարկման առարկայ դարձնել: Ուղղակի տրամաբանութիւնից՝ տրամադրութիւն խնդիրն է, որ պէտք է քննութեան առնել, քանի որ դրա տակ է թաքնւած նաեւ իրար նկատմամբ եղած յարգանքի ու դրա դրսեւորման գաղտնիքները եւ վերաբերմունքը:

ՀԱՏԻՍ

Պատկերացրէք, եթէ մերոնց մօտ ծանօթ-անծանօթի դէմքին նայելիս յաճախ ժպտաս, կամ ըստ սովորութեանդ նախաբարեւողը լինես, առաջին շարքերում յայտնւելու կամ նստելու տենդ չունենաս, եւ նմանօրինակ այլ իրավիճակներ, որտեղից բնազդն ու բնութիւնդ է թելադրում խուսափել, հէնց այստեղ էլ կարող են քեզ բնութագրել՝ անլուրջ տեսակին պատկանող մարդկանց շարքերով:
Կողքից էլ գնալով կարծես իրենց գոյնն ու նշանակութիւնն են կորցնել սկսում անցեալում արժէք համարւող եւ մարդկանց հաւաքականութիւնը համայնք դարձնող յատկանիշերը: Մոդեռն կեանքի բնական ընթացքն է մղում ընթացք վերցնելու աշխարհին համընթաց: Այնպէս, որ այսօրինակ մօտեցումներով հասունացող վաղւայ սերնդի գլխից գնալով չքանալ է սկսում հաւաքականութեան կարեւորութիւնը: Սա ինչքանով որ բնական է եւ որպէս այդպիսին՝ իրաւունք, նոյնքան մտահոգիչ կարող է լինել փոքրամասնութիւն համարւող համայնքների համար: Քարոզչութիւնն ու դրանից քամւող ազդեցութիւնը նոյնպէս շարժւում է շուկայական բանաձեւերով: Այնպէս որ, եթէ դրանից հարկաւոր է օգուտ քաղել, այն պէտք է առնւազն ապահովի տիեզերական թւերի հասնող տիրաժ ու քանակութիւն:
Պատճառների պակասը չի զգացւի, եթէ խօսքը փակագծեր բացելուն հասնի: Սակայն այստեղ, իրեն անլուրջների շարքերը դասող հեղինակիս մտահոգում է այն բանը, որ եթէ նախկինում խօսւում էր իրար յաջորդող սերնդների միջեւ եղած փոխըմբռնման խնդիրների շուրջ, այն գուցէ այլեւս չդիտւի որպէս խնդիր, քանի որ խնդիր դառնալու համար նրան կարող է պակասել հէնց՝ խնդիր դառնալու ցանկութիւնը:
Կացութիւնը գիտակցութիւն է ճշտում: Այնպէս որ, սխալ չի լինի ասել, որ անլուրջ շարքերում լուրջերին գնալով բանի տեղ դնող չես գտնելու: Պարզապէս իրարու նկատմամբ հետաքրքրւածութիւն չկայ: Դարձեալ փակագծեր բացելու կարիքը չկայ, իւրաքանչիւրը կարող է ունենալ սեփական փորձից յիշւող իր փակագիծը:
Այստեղ՝ ներքեւներում, աւելի հեշտ է տեսնել յատակում նստւածք տւած մտքերի ծալքերը, որոնք գնալով իրենց պատասխանները որոնելու նոր աղբիւրներ կարող են գտնել: Շատ ընդհանրացաւ մեր անլուրջ այս ցրոյցը: Այս եւ նմանօրինակ անլուրջ թեմաների ուղղւածութեամբ կը ծանրանանք գալիք շաբաթների ընթացքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։