Հա

Հասարակական

17/11/2013

ՌԱԴԻՕ ԲԱՌ

Կան այնպիսի խնդիրներ, որոնցից գլուխ հանելու համար ոչ միայն հարկաւոր է ունենալ համբերատարութեան համապատասխան պաշար, այլ նաեւ մեծ քանակութեամբ սուրճ: Խնդիրը որպէս այդպիսին՝ սիւնակիս օրակարգում յայտնւեց, երբ մեր փողոցում դռան շեմին եռացող իր «սամաւարի» կողքին նստած Պօղոս պապիից խնդրեցի, որպէսզի թոյլ տայ՝ լուսանկարել իրեն: 

ՀԱՏԻՍ

Կան այնպիսի խնդիրներ, որոնցից գլուխ հանելու համար ոչ միայն հարկաւոր է ունենալ համբերատարութեան համապատասխան պաշար, այլ նաեւ մեծ քանակութեամբ սուրճ:

Խնդիրը որպէս այդպիսին՝ սիւնակիս օրակարգում յայտնւեց, երբ մեր փողոցում դռան շեմին եռացող իր «սամաւարի» կողքին նստած Պօղոս պապիից խնդրեցի, որպէսզի թոյլ տայ՝ լուսանկարել իրեն: Անմիջապէս փոս ոսպնեակներով ակնոցների միջից՝ ինձ զարմացած նայող նրա աչքերում նկատեցի՝ գնալով յիմար վիճակում յայտնւողի դէմքիս արտացոլանքը:

Նման իրավիճակներում նոյնիսկ իւրաքանչիւր անցորդի բարեւելը կարող է օգնելու փախած ինքնավստահութիւնդ վերականգնել: Չկար ծանօթ, չկար բարեւ, եւ բնականաբար թաքնւեցի ֆոտոապարատիս թիկունքում ու սկսեցի լուսանկարել: Այստեղ էր, որ Պօղոս պապին ասաց՝ մարդիկ ոնց են ծէրը ծէրին հասցնումը: Չգիտեմ ինչը նկատի ունէր նա, գուցէ սա նրա զրոյցի մնայուն թեման է, կամ էլ ինձ էր ուզում հասկացնել, որ «միթէ պարապ ես արա՛»: Չստացւող զրոյցը ֆոտոապարատի շրխկոցների ռիտմով հնարաւոր կը լինէր շարունակել, եթէ հարեւանները չսկսէին հաւաքւելով կլոր կազմել: Արդէն անհամ բան էր ստացւում: Բոլորի աչքերից էլ երեւի ես նոյն ակնոցների էկրանում պատկերւածի որակմանն էի արժանանում:

Այսքանից յետոյ հեռանում ես, մտածելով պապիի ասածների մասին, երբ ինքն արդէն աշխատունակ չէ, ու իրեն պահողի աչքերին գնալով նոյնիսկ դժւարանում է նայել:

Սրճեփդ՝ ինչպէս ասում են վրայ ես դնում ու մինչեւ պատարստւելը փորձում ես բառերի վերածել հասկացածդ ու զգացումդ:

Փորձենք մէկ այլ երեւոյթով պարզաբանել եղած-չեղածը:

Մի այսպիսի ձեւակերպում կայ, որի համաձայն՝ ինչպէս փորձագէտներն են պարզել, ընթերցողի աչքից վրիպում են տառասխալով բառերը, քանի որ նա բառերին ծանօթ է իր պատկերային համակարգում եղած ընկալման կարողութեամբ:

Այնպէս, որ բառամիջում եղած վրիպակներն ու կրճատումները չեն խանգարելու ընթերցողին ընկալելու փոխանցւելիքի խօսքը: Ինչ կը լինէր եթէ նոյն համատեքստում փորձագէտները տեսնէին նաեւ մեր այսօրւայ ծայրից՝ ծար հասցնելու երեւոյթը: Առօրեայ մթերման զամբիւղից գնալով պակասում կամ որակազրկւում են սնունդն ու մթերքները:

Օրինակները իրար խառնելով ստացածը գուցէ հնարաւոր լինի ինչ որ տեղ բացատրւած տեսնել: Սակայն մեր պապին եւ գուցէ շատ ու շատ ուրիշ պապիներ իրենց հանգիստը վայելելու փոխարէն մտահոգւել են սկսել քաշով մէկ զամբիւղում յայտնւելու մտքերով: Պօղոսի աչքերում հէնց դրա արտացոլանքն էր՝ որ կար:

Աշնանային երկնքի մռայլութիւնն այս տողերից քշում ես՝ մնում է քաղաքի գորշութիւնն ու ծուխը:

Մարդիկ սկսել են այնքան հեռուն նայել, որ ոտքի տակ շխկշխկացող տերեւներն ու տերեւաթափը, նոյնիսկ չի փոխում նրանց հորիզոնները...

Ինչեւէ շտապում եմ Պօղոս պապիի լուսանկարները պատրաստելու, գուցէ դրանցով նրան մի պահ ուրախութիւն պարգեւած լինես: Իսկ ինքն էլ իր եռացող սամաւարից քեզ էլ իր թէյից մի թաս բաժին հանի:

Յարակից լուրեր

  • Գիտնականները առաւօտեան սուրճ խմելու եւս մէկ պատճառ են նշել
    Գիտնականները առաւօտեան սուրճ խմելու եւս մէկ պատճառ են նշել

    Պորտուգալիայից գիտնականները ամէն առաւօտ մեծ դոզայով սուրճ խմելու եւս մէկ պատճառ են նշել: Պարզւել է, որ կոֆէինի գործածումը երիկամների քրոնիկական հիւանդութիւններով մարդկանց մօտ նւազեցնում է վաղաժամ մահւան հաւանականութիւնը:

  • Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ
    Օրական 2 գաւաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ յետոյ

    Սուրճի օգտագործումը կարող է մարդու քնի որակի վրայ բացասական ազդեցութիւն ունենալ՝ ուղեղի վրայ ներգործելու պատճառով: Տարիներ շարունակ ամէն օր սուրճ խմելու հետեւանքով կարող է քնի ցմահ վատթարացում առաջանալ՝ այն պատճառով, որ սուրճը սեղմում է մարդու ուղեղի այն հատւածը, որը պատասխանատու է քնի համար, պնդում են հարաւկորէական համալսարանի գիտնականները:

  • Գիտնականներն անւանել են աւելի առոյգացնող ըմպելիքները, քան սուրճն է
    Գիտնականներն անւանել են աւելի առոյգացնող ըմպելիքները, քան սուրճն է

    Շատերն իրենց առաւօտը չեն պատկերացնում առանց սուրճի։ Սակայն, այն ունի բազում հակացուցումներ եւ տարւել դրանով չարժի:

  • Սուրճը կարող է օգնել դիաբետի բուժմանը
    Սուրճը կարող է օգնել դիաբետի բուժմանը

    Ցիւրիխի տեխնիկական բարձրագոյն դպրոցի հետազօտողները ստեղծել են տեխնոլոգիա, որը հեռանկարում կարող է փոխարինել ինսուլինի կանոնաւոր ներարկումները շաքարային դիաբետով հիւանդների համար։ Ենթամաշկային իմպլանտատն ակտիւանում է, երբ օրգանիզմի մէջ է յայտնւում կոֆէին, որը պարունակւում է օրինակ սուրճի կամ թէյի մէջ:

  • Ամերիկացի գիտնականները ստեղծել են սուրճի օգտագործման կատարեալ ալգորիթմ
    Ամերիկացի գիտնականները ստեղծել են սուրճի օգտագործման կատարեալ ալգորիթմ

    Ամերիկեան քնի բժշկութեան ակադեմիայի հետազօտողները մաթեմատիկական ալգորիթմ են ստեղծել, որը թոյլ է տալիս իւրաքանչիւր մարդու համար կազմել սուրճի օգտագործման անվտանգ ռեժիմ եւ ըմպելիքի շնորհիւ առոյգութեան ցուցանիշը գրեթէ 65 տոկոսով մեծացնել:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։