Հա

Հասարակական

24/11/2013

ՌԱԴԻՕ ԲԱՌ - Պահանջւում է հովանաւոր

Ձմեռնամուտն ու հեծանւարշաւը կարող են այնքան էլ չառնչւել միմեանց՝ որպէս թեմաներ: Սակայն, մէկը ճշգրիտ ծրագրաւորմանը կարօտ, իսկ միւսը նման ծրագրերի մշակման համար անհրաժեշտ ժամանակի առատութեան առումներով ինչ-որ տեղ համապատասխանում են միմեանց: Վերջից գալով՝ միանգամից նշենք, որ Ցեղասպանութեան հարիւրամեակի առիթով կայ արդէն մշակւող հեծանւարշաւ՝ Սրբ. Ստեփանոսավանքից՝ Ծիծեռնակաբերդ երկարութիւնը կտրող նախագիծ:

ՀԱՏԻՍ

Ձմեռնամուտն ու հեծանւարշաւը կարող են այնքան էլ չառնչւել միմեանց՝ որպէս թեմաներ: Սակայն, մէկը ճշգրիտ ծրագրաւորմանը կարօտ, իսկ միւսը նման ծրագրերի մշակման համար անհրաժեշտ ժամանակի առատութեան առումներով ինչ-որ տեղ համապատասխանում են միմեանց:
Վերջից գալով՝ միանգամից նշենք, որ Ցեղասպանութեան հարիւրամեակի առիթով կայ արդէն մշակւող հեծանւարշաւ՝ Սրբ. Ստեփանոսավանքից՝ Ծիծեռնակաբերդ երկարութիւնը կտրող նախագիծ:
Իսկ մինչեւ պաշտօնական հրապարակումը՝ նախագիծը մշակողները ենթադրելով, որ այն կարող է մեծ թւով մասնակիցների ու ցանկացողների ուշադրութեանը արժանանալ, փորձել են մշակել հեծանւավարժանքի համապատասխան ծրագիր, որը կարող է օգնելով՝ զբաղւելու մասնակիցների համապատասխան պատրաստւածութեան եւ վարժեցման գործով:
Այսօրինակ միջոցառումները կարող են մարաթոնային անդրադարձների արժանանալ միջազգային մասշտաբներով տարածում ունեցող լրատւական միջոցներում: Յատկապէս, երբ արդէն օդ ու ջրի պէս մեզ հարկաւոր է այն դարձնելու Հայոց աշխարհ հասկացութեան օրակարգում եւ ոչ միայն...
Կատարւած ու նախագծւող բոլոր միջոցառումներն ու ծրագրերը հնարաւոր է լիարժէքօրէն կատարւած համարել, երբ դրանք արժանացած կը լինեն մեդիաների ուշադրութեանը: Այնպէս որ՝ հեծանւարշաւի նախագծողների ուշադրութիւնից չի վրիպել նաեւ այդ փաստը: Ուստի՝ նրանք մտածում են նաեւ ուղեւորւող թիմի կազմում տեսնել նաեւ տարբեր լեզուների տիրապետող մասնակից հեծանւորդների, որոնցից իւրաքանչիւրին է վստահւելու համապատասխան օրագրային էջերի վարումը:
Այսպիսով՝ մեր քաղած տեղեկութիւնների համաձայն՝ այսօրինակ ուղեւորութիւնների մասին մեծ հետաքրքրութիւն կայ արեւմտեան մամուլում, որոնք նոյնիսկ պատրաստ են լինում՝ վճարելու հրապարակւելիք օրագրերի համար: Վճարւելիքի հետ կապւող հարցերը մի կողմ թողնելով՝ կարելի է մտածել աւելի մեծ ցանց ստեղծելով՝ բացելու Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յարգող էջ՝ սոցիալական ցանցերում, որով հնարաւոր կը լինի աւելին անել, քան կարող է պատկերացնել մեզանից որեւէ մէկը:
Կարճ կապած՝ հնարաւոր է պատկերացում կազմել այն մասին, որ իւրաքանչիւր հեծանւորդ իր վրայ վերցնելով խաչի իր բաժինը՝ ինչպիսի թեթեւութիւն կարող է պարգեւել իր սեփականութիւնը համարւող պատմութեան դատի լուծմանն ու այն ընկալելի դարձնելու գործում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։