Հա

Հասարակական

01/12/2013 - 10:10

Ռադիօ բառ - «Կախման կէտեր»

Պատահել է չէ, որ աշխատանքի պահին՝ գրասեղանի կամ մեքենայի ղեկին, կամ նոյնիսկ գրատախտակի առջեւ եղած ժամանակ երազած լինենք դասարանային նեղ ու քանդակւած յիշատակներով նստարանների մասին: Կապ չունէր ձմռան ցրտին էր, թէ գարնան արձակուրդներից վերադառնալուց յետոյ: Նստարանին թիկնած իւրայատուկ ջերմութիւն կար տարածւող: Չէր խեղդում մարդու... երեւի ապահով կեանքի զգացողութիւնն էր, որ տիրում էր բոլորի սրտերին:

ՀԱՏԻՍ

Պատահել է չէ, որ աշխատանքի պահին՝ գրասեղանի կամ մեքենայի ղեկին, կամ նոյնիսկ գրատախտակի առջեւ եղած ժամանակ երազած լինենք դասարանային նեղ ու քանդակւած յիշատակներով նստարանների մասին:
Կապ չունէր ձմռան ցրտին էր, թէ գարնան արձակուրդներից վերադառնալուց յետոյ: Նստարանին թիկնած իւրայատուկ ջերմութիւն կար տարածւող: Չէր խեղդում մարդու... երեւի ապահով կեանքի զգացողութիւնն էր, որ տիրում էր բոլորի սրտերին:
Իսկ այժմ այն մասին, թէ ինչն է պատճառը, որ այս մասին, խօսք բացեցի:
Երէկւայ մանչուկս, որն այսօր ձեւաւորած իր անհատականութիւնն ունի, ինչպէս եւ միւս աշակերտների դէպքում է, իր հորիզոնները ընդարձակող հարցերով կարծես փորձում է հէնց այս մօտերքում եղածն ու տեսածը փոխանակել մեր բացած հորիզոնների հետ:
Նրա նկարագրած դպրոցից տունդարձի ճանապարհը անցնում է յանցագործներից կազմւած ցաք ու ցրիւ մի փաթեթի միջով, որոնք դպրոցի մօտ են հաւաքւած լինում հարեւանութեան մէջ գտնւող դատարանի պատճառով:
Դատարանի մասին ոչ մի խօսք, ով է կարող նրանց ցոյց տալ իրենց արածի տեղը, բաւարարւենք միայն մերոնցով: Երեւի այս դէպքում իւրաքանչիւրն իրեն հասանելիք խաչի բաժինը պիտի կրի, զգուշացնելով ու զգուշանալով ու համապատասխան միջոցների ձեռնարկմամբ:
Տղաների տեսածը դպրոցի դռան շեմին ընկած թմրամոլը չէր միայն, որը բաց երկնքի տակ վայելում էր իր ազատութիւնը՝ ներարկում կատարելով: Նրանք նաեւ ականատեսն են ԿԱԿԱ-ի առքուվաճառքի: Բառը պատահական չէ նշւած: Այն երեխաները օգտագործում են, երբ խօսքը գնում է նարկոտճիկների մասին կամ ինչպէս գրագէտ աշխարհում ենք սիրում արդուկել այն՝ թմրանիւթի: Ուղղակի այսպէս թէ այնպէս, արդուկման կարիքն է զգացւում նաեւ ցուցաբերւող վերաբերմունքը: Եթէ դպրոց են այցելում մեր պատգամաւորները կամ Կրթական խորհրդի ներկայացուցիչները, արդեօք նրանց աչքից վրիպում են այդօրինակ փաստերը, թէ՞ տւեալ դպրոցների պատասխանատուներն են մոռանում այդ մասին մատնանշումներ անել: Երեւոյթը նոր նկատւող իրականութեան մասին չէ, որ խօսում է: Լուծումների մասին էլ հարկաւոր չէ շատ զոռ տալ մտքին, պարզապէս պէտք է ի գործ դնել մշակւած մեխանիզմները, սկսած մնայուն պահակների կամ ոստիկանի ներկայութեան ապահովումով, վերջացրած՝ դրանց ծախսերի մասին տեղեակ պահելով նոյն դատական իշխանութեանը կապւող հիմնարկութեանը, որը գիտակցաբար, թէ անգիտակցաբար այդ բոլորի պատճառն է:
Չար աչքերով նայած չեմ լինելու, եթէ կասկածանքով նշած լինեմ այն մասին նաեւ, որ, ոնց որ Սասուն քաղաքամասը համապատասխան իրաւապահ ուժերի եւ պատասխանատուների կողմից բաց է թողնւել Աստծու յոյսին:
Այստեղ աշակերտի համար նարկոտիկի կամ ԿԱԿԱ-ի գնման գործընթացի տեւողութիւնը կազմում է ընդամէնը հաշւած վայրկեաններ...
Իսկ մենք բարձրախօս գտնելիս միայն բարձրաձայն մտածում ենք մարդկանց արտագաղթի մասին:
«Կախման կէտեր»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։