Հա

Հասարակական

22/12/2013 - 09:50

Մեզ բոլորիս էլ եթէ ինչ որ պատմութիւն է հետաքրքել՝ հաստատ հիմքում հարազատ ստւերի գոյութիւնն է, որ հմայել է ներքուստ:
Սկսած գրականութիւնից, վերջացրած երգ-երաժշտութեամբ, բոլորը կարող են հասարակութեանը հարազատ թւալ միայն այն ժամանակ, երբ նկատելի ընդհանուր եզրեր ունենան միմեանց հետ:

ՀԱՏԻՍ

Մեզ բոլորիս էլ եթէ ինչ որ պատմութիւն է հետաքրքել՝ հաստատ հիմքում հարազատ ստւերի գոյութիւնն է, որ հմայել է ներքուստ:
Սկսած գրականութիւնից, վերջացրած երգ-երաժշտութեամբ, բոլորը կարող են հասարակութեանը հարազատ թւալ միայն այն ժամանակ, երբ նկատելի ընդհանուր եզրեր ունենան միմեանց հետ:
Այսօրինակ մի ներկայացման ականատեսն եղաւ Սասուն քաղաքամասը, իր գրկում գործող «Սիփան» միութեան սկաուտական երդման արարողակարգի ժամանակ, երբ սկաուտների միջոցով բեմականացւած հանդիսատեսին ներկայացւեց քաղաքամասի ձեւաւորման եւ դրա ապրած օրերի պատմութիւնը:
Հանդիսատեսի շարքերում նստած ծնողներին այլեւս այնքան չէին յուզում, թէ բեմահարթակի որ մասում է իրենց բալիկը գտնւում ինչքանով, որ յուզում էր ինքը՝ ներկայացւող պատմութիւնը:
Եւ այսպէս, տեղում նստած ինքդ քեզ համար փակագծեր բացելով փորձում ես վերյիշել, որ քո ժամանակներում, երբ քեզ մօտ եղած ՓԻՆՔ ՖԼՈՅԴ-ն ու ԶԵՊԼԻՆ-ը կարող էր գլխացաւ դառնալ գլխիդ՝ բռնւելու պահին, ապա այսօր հէնց այդ գլխացաւաբեմից հնչում է ՌԱՓ-ն ու ՌԱՔ-ը, որով կարծես թէ ամէն բան աւելի համահունչ ստացւեց: Ժամանակները փոխւել են, փոխւել են նաեւ խնդիրների լուծման բանաձեւերը: Լաւ է ասւած՝ բողոք կայ աճող պատանեակի ու երիտասարդութեան մօտ: Եւ այդ բողոքի ռիթմով՝ նրանք նոյնիսկ սէր են արտայայտում: Գուցէ սա էլ է պատմութեան ընթացքի մի մասը:
Ամէն դէպքում դատելով հանդիսատեսի աչքերից, ով աւելի քան երկու ժամ գամւած մնաց անյարմար նստարանների վրայ, կարելի է արձանագրել, որ նրան դուր եկաւ իր մասին արւած պատմութիւնը, եւ ինչու չէ պատմութեան ռիթմն ու ներարկւող փոփոխութիւնները:
Ուրբան մօտեցումներով որեւէ պատմութեան ընթացքի նկարագրումը կարող է տկար երեւալ, յատկապէս, եթէ շեշտը դրւած լինի դրա անսխալ կատարումների վրայ: Այսպիսով ներկայացման սիրողական կատարումները իրենց համով բացթողումներով առաւել տպաւորիչ դարձրին կատարւածը: Մի խօսքով եղածն իր տեսակի մէջ պէտք է գնահատել որպէս նորարարութիւն եւ համարձակ քայլ: Այն էլ ոտքը խփող կօշիկի պէս իր կլիշէներում նեղն ընկած «մեր» սկաուտական շարժումների կտրւածքով:
Իհարկէ նշենք, որ այս բոլորի թիկունքում կանգնած մարդիկ էին, որ ունեցան իրենց անգնահատելի ներդրումը: Խօսքը Անահիտ Աբադի մասին է, ով չմերժեց պատանի ու երիտասարդ սկաուտների խնդրանքը եւ իր սեփական ֆիլմի նկարահանումների գործը դադարեցնելով՝ ղեկավարեց մինչ օրս բեմ չտեսած աւելի քան 80 պատանիներով այս ներկայացումը:
Ընթացքում, ասւող պատմութեան խօսքերի ու հնչած ռափ եւ ռաք երգերը նոյնպէս տպաւորիչ էին եւ «Սասունական»:
Մի խօսքով երդման արարողութեան շունչը տեղն էր, մնում է թափ տալով իրականացնել պաստառների վրայ շարունակ ընդգծւող սկաուտական դաւանանքների մասին յուշող խօսքերը: Ահա հէնց այստեղ է, որ յաճախ երեւում է, որ կօշիկդ փոքրացել է ոտքիդ...
Այս մասին մէկ այլ առիթով: Այնպէս, որ պէտք չէ գլուխ գովալու պատճառով գլուխը կորցնել...

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։