Հա

Հասարակական

29/12/2013 - 09:50

ՌԱԴԻՕ ԲԱՌ - Գնում էինք, գնում էինք, ու գնում էինք

Երբ ոտի վրայ այս ռադիոյի մասին էի մտածում նոյնպէս եկած ու գնացող տարւայ անցուդարձերը յիշեցի այդ էլ իրենց ամենակիսատ-պռատ պատկերներով:
Երեւի սովորոյթների շարքն է անցել այն որ իւրաքանչիւր նորոյթ պէտք է իմաստաւորել իր վաղեմութեան փոշիով: Ընկերութիւնից սկսած, վերջացրած՝ այն մէկով, որի մասին երբ խօսւում է անպայմանօրէն նշւում է, որ լաւը՝ այդ երկուսի հինն է...

ՀԱՏԻՍ

Երբ ոտի վրայ այս ռադիոյի մասին էի մտածում նոյնպէս եկած ու գնացող տարւայ անցուդարձերը յիշեցի այդ էլ իրենց ամենակիսատ-պռատ պատկերներով:
Երեւի սովորոյթների շարքն է անցել այն որ իւրաքանչիւր նորոյթ պէտք է իմաստաւորել իր վաղեմութեան փոշիով: Ընկերութիւնից սկսած, վերջացրած՝ այն մէկով, որի մասին երբ խօսւում է անպայմանօրէն նշւում է, որ լաւը՝ այդ երկուսի հինն է... Սրա տակ հաստատ լուսաւոր պատմութիւն կայ պառկած, սակայն երբ այս մասին ընթերցողի հետ կիսւել փորձես, հաստատ այն պէտք է լինի անկեղծ ինչպէս որ է հէնց ընթերցողի ապրած կեանքի ու շուկայից փոխանցւող տրամադրութեան իրականութիւններին մօտ, որի մասին ինչպէս մեր լաւ հներն են ասում «...սրանն էլ հինն էր, որ լաւն էր»:
Ինչեւէ, մեր՝ հայկական կոչւող քաղաքամասերի եռուզեռը, որ հանես ու գումարես հանրագումարից՝ կարծես թէ նոյնպէս գոհ չեն մնում վաճառականները: Սակայն, այս բոլորի ստւերում կայ Նոր տարւան բնորոշ գունեղացում ու խանութների վիտրինաներից աչքով անող տօնածառիկների լուսաւորւածութիւնը:
Տօնածառի մասին խօսք եղաւ, որի տարին մէկ գնելու բացառիկ ապրումների ու յուզումների մասին այլեւս այսօրւայ պատանին ու հայ մանկիկը վաղը յիշելու կամ պատմելու ոչինչ չի ունենայ:
Իրօք, որ լաւը այն խօսքը չէ: Յատկապէս, երբ բոլորը՝ ընտանիքով մէկ գնում ու քաղաքամասի «գետափի» երկայնքով մէկ շարած ու դասած եղեւնիների շարքերն էին չափում, մրցակցութիւն կար նոյնիսկ այդտեղ, թէ ո՞վ որը՝ ինչքանո՞վ եւ այլն...
Մի խօսքով՝ ինչպէս դարձեալ հնից եկած լաւագոյն խօսքն էր բնորոշում՝ գնում էինք՝ գնում էինք ու գնում էինք...
Բնապահպանութեան դէմ ինչ-որ բան բարձրաձայնելու նպատակներ չունեմ, նամանաւանդ, երբ այսօրւայ երեխայի երկինքը նրա գլխին նոյնպէս դադարել է կապոյտ լինել: Սակայն, երբ տօնածառի մասին է խօսք գնում՝ այսպիսի մի հարց է ծագում: Այն, որ եթէ այլեւս այն չկայ կամ չի առաքւում առաջւայ պէս, կամ ինչպէս հներն են ասում՝ ինչպէս կարգն էր, ապա դա չպէտք է շփոթել բնապահպանական պատճառաբանութիւնների մեկնաբանութիւններով: Մէկ է մարդիկ՝ ովքեր պէտք է «ծառ դնեն» կը դնեն: Սակայն, եթէ պէտք է արհեստական դնել, ապա վատ չի լինի գիտենալ, որ բնապահպանութեան ոլորտի փորձագէտների ասութեամբ՝ ի դիմաց արտադրւած իւրաքանչիւր արհեստական ծառի՝ ոչնչացւում է աւելի մեծ ծաւալներով անտառ կամ դրան անհրաժեշտ ենթահող...
Թեման, որ նոյն ուղղւածութեամբ շարունակւի՝ այլ բան կը ստացւի: Ուղղակի, քանի որ առիթը տօնական է, եւ ինչպէս ասում են, արդէն թթու դրած թեմաներն են շօշափւում, պէտք է ասել, որ գնալով կարծես կեանքն էլ է իր հունը փոխում, ու նորացւող երթով այդ փոշուց երկնքին էլ բաժին հանելով եղած-չեղածի իմաստն էլ անգոյնացւում ու մոխրագոյնի վերածւում...
Մնում է պատմութեան լաւագոյն վկան՝ բնութիւնը կատարի տարեկան արդէն իսկ ուշացած իր լւացքը:
Ի դէպ, չդիմացայ, ժամանակն է վերյիշելու Բոբ Մարլիին իր ճարտար գիտառի լարերից հնչած կախարդանքը. «այդ ոչ բոլորն են, որ զգում են անձրեւը: Մնացածը միայն թրջւում են...»:
Անձրեւային ու «չոր» տարի բոլորին...

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։