Տօնական արձակուրդին յաջորդած աշխատանքային օրերի մասին խօսելն աւելորդ է, կամ ինչպէս յաճախ արեւելեան մօտեցումներով կարգերն են յուշում՝ կեանքը հիասքանչ է... Թելը բռնած քայլենք առաջ: Պատկերացրէք Հիւսիսային Կորէայում տօնական օրերին յաջորդած աշխատանքային օրերն են հասել, եւ մարդիկ (առանց բացառութեամբ բոլորը) մինչեւ ականջները ցցւած ժպիտով դուրս են եկել խոնարհւելու Քիմի հսկայական արձանի առջեւ:
ՀԱՏԻՍ
Տօնական արձակուրդին յաջորդած աշխատանքային օրերի մասին խօսելն աւելորդ է, կամ ինչպէս յաճախ արեւելեան մօտեցումներով կարգերն են յուշում՝ կեանքը հիասքանչ է... Թելը բռնած քայլենք առաջ: Պատկերացրէք Հիւսիսային Կորէայում տօնական օրերին յաջորդած աշխատանքային օրերն են հասել, եւ մարդիկ (առանց բացառութեամբ բոլորը) մինչեւ ականջները ցցւած ժպիտով դուրս են եկել խոնարհւելու Քիմի հսկայական արձանի առջեւ: Այստեղ շների կերը չդառնալու համար ուրախանալուց պէտք է զգուշօրէն հաշւի առնել նաեւ պինդ ու թոյլ ծափերի նրբութիւնները:
Խառնւածքով պատկերւածից պակաս նրբութիւններով կարող է լինել ասենք չինացիների աշխարհը, որտեղ ինքը արձակուրդ բառը խնդրայարոյց երեւոյթ կը լինի երեւի: Չէ որ միլիարդուկէս մրջիւնի պէս աշխատող մարդու ոնց հեռու պահես իրենց այդքան սիրած աշխատանքից:
Իսկ Իրանում, որտեղ տեղացիներին յարիր սրամտութիւնն է եռում, արձակուրդները լաւագոյն առիթներն են մտային թռիչքը խառնել առօրեայ «N» քանակութեամբ հոգսերին եւ արտադրել «N» քանակութեամբ SMS-ային հումորներ:
Եւ այսպէս մինչեւ սիւնակիս յատակի շօշափելը շարունակելով թեման՝ փորձենք որոշակի փոփոխութիւններով յիշել դրանց միջից ամենատպաւորիչներից մէկը, որը կրում էր «ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» անւանումը:
Եւ այսպէս.
ԿՈՄԻՆԻԶՄ - Դուք ունէք թւով երկու կով, այդ դէպքում պէտք է դրանց յանձնէք պետութեանը, որպէսզի նա դրանցից մէկով կերակրի նաեւ միւսներին, իսկ միւսի մասին, ձեզ չկապւող գործերին չպէտք է խառնւել:
ԴԵՄՈԿՐԱՏԻԱ - Դուք պէտք է հաշւի նստէք տան անդամների, ի մասնաւորի՝ կովերի ունեցած կարծիքների հետ, որպէսզի պարզ դառնայ, որ կարելի է կթել նրանց թէ՝ ոչ:
ՍՈՑԻԱԼԻԶՄ - Դուք կթում էք ձեր կովերին, իսկ գոյացած կաթը կիսում նրանց հետ:
ՄՈՐԱԼԻԶՄ - Դուք բոլորդ նոյնն էք, եւ չի թոյլատրւում սեփականութիւն համարւող անուններով վիրաւորելու միմեանց:
ՏՈՏԱԼԻՏԱՐԻԶՄ - Դուք այլեւս կով չունէ՛ք:
ԻՄԻԳՐԱՑԻԱ - Դուք երկու կով ունէք: Չպէտք է մտահոգւել նրանց քանակական աճի կարողականութեամբ: Կթելուց յետոյ՝ ցանկացած պահի կարող էք մթերել նրանց:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐ - Դուք երկու կով ունէք, երանի ձեզ...
ԵՒՐՈՄԻՈՒԹԻՒՆ - Դուք երկու կով ունէք, բայց ով է նրանց կովի տեղ դնում ո՛ր:
ԵՒՐԱՍԻԱ - Դուք երկու կով ունէք, երազելն էլ լաւ բան է:
ՖԱՇԻԶՄ - Դուք երկու կով ունէք, մէկի կաթը կթում էք՝ տալիս էք միւսին:
ԱՊԱՐՏԱՅԴ - Դուք երկու կով ունէք, տալիս էք սեւին սատկացնում էք:
ՀԻՆԴՈՒԻԶՄ - Դուք երկու կով ունէք, ի՜նչ բարի մարդ էք:
«ԱԼ ՂԱՅԻԴԱ» - Դուք երկու կով ունէք, մենք պատրաստ ենք ցանկացած պահի դրանց վիզը կտրել:
ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ - Դուք երկու կով ունէք, գուցէ հնարաւոր լինի ինչ որ բան անել...
ՄԻՐՕՐ - Մենք ենք մեր ...
ԺՈՒՌՆԱԼԻԶՄ - Դուք երկու կով ունէք, նրանց պէս էլ փորձում էք փողոցը հատել...
Ցուցակի նկուղային շարքը կարելի կը լինի շարունակել սիւնակիս յատակից այն կողմ՝ ձեր թեւ առած երեւակայութեան սահմաններում: