Հա

Հասարակական

27/01/2013 - 11:02

altՀԱՏԻՍ

Հետաքրքիր մեկնարկ ունեցան ընթացիկ տարւայ «Ֆաջր»-ին նւիրւած հայկական ձեռնարկները:
Հինգշաբթի, յունւարի 24-ին հայկական դպրոցների աշակերտների հայրիկների մասնակցութեամբ մեկնարկեց նախադէպը չունեցող ֆուտբոլային մրցաշարը, որին մասնակից խմբերը թւով 11-ն են:

Բնական կը համարես նման նախաձեռնութիւնների առաջին փորձին յարիր թերութիւնները կամ ինչպէս բնութագրում էին «պապաները»՝ «Էս էլ աղ ու համն էր». թերութիւն ասելով՝ փորձեմ ճիշտ փոխանցում կատարել. չկար բժշկական կազմ. հայրիկները նոյնպէս անզգուշօրէն վնասւածք էին ստանում կամ նոյնիսկ խաղի ընթացքում հունից դուրս էին գալիս՝ մոռանալով, որ հանդիսատեսի շարքերում կան նաեւ իրենց երեխաներն ու կանայք:
Ինչեւէ, սրանք թերութիւն չես համարելու կամ առնւազն յաղթահարելի բաց կը համարես: Սակայն, խնդիրը, որին չանդրադառնալը կարող է նոյնպէս թերութիւն համարւել, այն է, որի մասին խօսք եղաւ ռադիոյիս նախորդ «թողարկման ժամանակ»: Այն, որ միութիւնները իրենց որդեգրած ձեւաչափով կարող են այլեւս չհետաքրքրել հայ երեխաներին, եթէ անկախ մարզա-մշակութային աշխատանքներից՝ չեն փորձում լինել նաեւ հաւաքատեղի կամ ժամանցի կենտրոններ նրանց համար:
Իսկ կազմակերպւած ֆուտբոլային այս մրցաշարը լաւագոյն օրինակը կը համարես հայկական դպրոցների տարածքը ծառայեցնելու եւ լաւագոյնս օգտագործելու «ազատ ժամ» հասկացութեան ուղղութեամբ:
Չնայած այս մասին եղած ռադիոյիս նախորդ քննադատութեանն ի պատասխան՝ ոչ մի արձագանգ չեղաւ, սակայն կարելի է յոյս յայտնել, որ գոնէ այն ընթերցւել է կամ կոպիտ ասած՝ ընկալւել:
Իսկ շաբաթը եզրափակւեց Հայաստանից ժամանած «Միմ-ստուդիա» թատերախմբի ներկայացումներով, որը Թեհրանում էր գտնւում՝ «Ֆաջր»-ի մրցութային փառատօնին մասնակցելու նպատակով:
Գնահատելի է, երբ նման որակով մի թատերախումբ իր կարողութիւններով կիսւում է հայ հանդիսատեսի հետ: Ներկայացում, որը բեմ բարձրանալու առաջին իսկ վայրկեանից խաղին մասնակից դարձրեց նաեւ հանդիսատեսին՝ անխօս, մնջախաղային հնարքներով:
«Միմ-ստուդիա» խմբի հետ առիթ եղաւ հանդիպել «Ալիք»-ի յարկի տակ, որի հետ կատարւած զրոյցը շուտով ընթերցողի սեփականութիւնը կը դառնայ:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։