Հա

Հասարակական

12/01/2014 - 10:20

Զուգադիպութեան հաշւին դնենք թէ ինչի՝ այնքան էլ կարեւոր չէ, բայց բոլորովին վերջերս մեզ մօտ գտնւող Հայաստանից ժամանած թատերախմբի դերասաններից իմացայ, որ հին տարին փոխւելուց յետոյ՝ մեկնարկած տարին չի օծւել Հայաստանի Հանրապետութեան պետականութիւնը խորհրդանշող օրհներգով:

ՀԱՏԻՍ

Զուգադիպութեան հաշւին դնենք թէ ինչի՝ այնքան էլ կարեւոր չէ, բայց բոլորովին վերջերս մեզ մօտ գտնւող Հայաստանից ժամանած թատերախմբի դերասաններից իմացայ, որ հին տարին փոխւելուց յետոյ՝ մեկնարկած տարին չի օծւել Հայաստանի Հանրապետութեան պետականութիւնը խորհրդանշող օրհներգով:
Գուցէ ոմանց, այս նոյն հեռաւորութեան վրայ գտնւելու բերումով, բնաւ էլ չհետաքրքրի երեւոյթը, ինչի մասին էլ պէտք է ասել, որ այս գրութիւնը նամանաւանդ հէնց այդպիսիների համար է:
Մինչեւ բուն նիւթի զարգանալը՝ նշեմ, որ մեր դերասան ընկերների ասութեամբ՝ կատարւածն իր էութեամբ ամէն բանով համատեղելի է ազգային անվտանգութիւնը վտանգող երեւոյթների շարքերը, որի ուղղութեամբ մամուլի լռութիւնը միայն դնել դրա արձակուրդային պասիւութեան հաշւին միայն կարող է դէմքին գծւած լեղի ժպիտի պատճառը դառնալ:
Դեռ մի-երկու օր առաջ էր, երբ գործընկերոջս՝ Արամի «Մտքեր՝ երրորդ էջի համար»-ով լոյս տեսած յօդւածում անդրադարձ կար «ժանտախտի տարի» ձեւակերպման մասին, որով խօսւում է գլորւած տարում հայ ժողովրդի գլխից ընդմիշտ հեռացած արւեստագէտ-գրողների մահացութեան բազմաթիւ դէպքերի ու նրանց ուղղւած «վերջին ծափերի» մասին, ինչը գոնէ այս դէպքում կարելի է ասել, որ դրանց պակասը երեւալ սկսեց ազգային գաղափարների առումով ակներեւ նահանջի օրինակներով:
Հայաստանում «ակտիւիստ» ու «պասիւիստ», բոլորին էլ յուզելու է ազգային անվտանգութեան հարցը յատկապէս այն ժամանակ, երբ սեփական մաշկի վրայ զգալի դառնայ երեւոյթից գոյացած ցաւը: Իրականութիւն, որը կարծես անտեսանելի է դարձել յետանկախութեան շրջանում նոյն ժողովրդի մաշկը քերթած բազմաչարչար իրավիճակների հետեւանքով: Նման պայմանների տակ, մարդուս մօտ թմրել ու մարել է սկսում ցաւի ու զգօնութեան պահը, գիտակցութիւնը նոյնպէս ուղղւում է միայն դէպի մարդուս առօրեան, որից արդէն խամրել է սկսել ինքնութեան յատկանիշը:Երեւի նոյն այդ պատճառով էր, որ հիմնի փոխարէն հնչել սկսեց դհոլն ու զուռնան, իսկ սրանց յաջորդողը եթէ ոչ պետականութիւնը, բայց անպայման որոշ պետական այրերին խորհրդանշող ռաբիզ երաժշտութիւնն էր:
Դեռ այս մասին ունեցած մտքերս էի փորձում կարգի բերել, երբ կողքից, զրոյցի պահին արդէն իր պատանեկութեան հետաքրքրասէր հայեացքով մէկ այլ բարեկամս խօսել սկսեց այն մասին, որ հայկական հեռուստաեթերը կամ մրոտւած է իրարու գլխի գոռգոռացող չակերտեալ հայկական սերիալներով,կամ էլ եթէ ցուցադրւում է մի կարգին ֆիլմ, արդէն այն լինում է ռուսերէնով: Պէտք չէ ամէն բան իրար խառնել, քանի որ ինքն արդէն խառնւած է: Նոյնպէս կողքից յուշում են,որ Պուտինի կատարած այցից յետոյ՝ կարծես ամէն բան հիմնայատակ փոխւել է սկսել Հայկական աշխարհում:
Մի խօսքով՝ «Եւրասիան» մանրից մօտենում է մեզ՝ զգացնել տալով իր նախաքամիներն ու քամիներով պար բռնած առագաստները...

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։