Հա

Հասարակական

15/09/2013

Ռադիօ բառ

Աչքերիցդ ստեղնաշար ընկնող տարածութիւնը մէկ-մէկ սկսում է անբացատրելիօրէն հեռու թւալ յատկապէս այն ժամանակ, երբ յոգնած անքունի պէս կաս, սակայն՝ լուռ եւ առանց ասելիքի: Եւ նման հեռաւոր տարածութեան մէջ յարմար տողեր փնտրելով՝ փորձում ես քեզ գտնել այդ դատարկութեան արանքներում ու անձայն շշնջալ չենթարկւող տողերի լարերի վրայ...

ՀԱՏԻՍ

Աչքերիցդ ստեղնաշար ընկնող տարածութիւնը մէկ-մէկ սկսում է անբացատրելիօրէն հեռու թւալ յատկապէս այն ժամանակ, երբ յոգնած անքունի պէս կաս, սակայն՝ լուռ եւ առանց ասելիքի:
Եւ նման հեռաւոր տարածութեան մէջ յարմար տողեր փնտրելով՝ փորձում ես քեզ գտնել այդ դատարկութեան արանքներում ու անձայն շշնջալ չենթարկւող տողերի լարերի վրայ...
Երեւի մոդեռն աշխարհին յարիր կենսակերպ է, այն, որ մարդս ոչ թէ մէկը միւսի կարիքը չի զգում, այլ միայնակ ապրելակերպի շնչերանգով իր նմանօրինակ յարաբերութիւնների ջուրն է ծեծում:
Այնպէս որ՝ երբ մի քիչ երկարեց ռադիոյիս դադարը, այն թւաց, թէ այնքան էլ նկատելի երեւոյթ չէր ընթերցողների համար, քանի որ յաճախ երեւոյթների լինելութեան փաստը է՛լ աւելի նկատելի կը թւայ, քան ասենք՝ հէնց չլինելը՝ կարող է: Իսկ քիչ առաջ մոդեռն հասարակութեան մասին նշածս խօսքը ինչ-որ տեղ հէնց այս ակնարկն էր յուշում ստւերում:
Լրագրութիւնը հակառակ արւեստի բազմաոլորտ ճիւղերին, ի մասնաւորի գրականութեանը, չունի տրոհւած արահետներ չմտնելու ֆոբիա: Անտեղի չերկարելու համար՝ միանգամից նշեմ, որ լրագրութեամբ նոյնպէս հակառակ՝ գրականութեանը կարելի է մտածել եղածին մի բան աւելացնելու մասին:
Այնպէս որ՝ հոգ չէ նորից կտրելու կրնկակոխ դարձած ճանապարհները՝ անցեալին թիկնելով դիմաց նայել, քանի որ դիմաց ես նայում, երբ նայում ես առաջ...
Ու դիմաց ենք նայում ազգովի յատկապէս, երբ մշակութային օջախ կամ դպրոց ենք կառուցում կամ վերանորոգում: Այնպէս որ՝ շուտով նորամուտն ենք նշելու նոր ուսումնական տարեշրջանի՝ կողքից ողջունելով նաեւ ազգային «Սասուն» մանկապարտէզի նորակառոյց շէնքի սպասւող հանդիսաւոր բացման փաստը:
Շարունակելով մշակութային օջախների թեման՝ յստակեցնել է պէտք այն փաստը, որ համայնքի կտրւածքով շնչող արւեստի շնչափողը կազմակերպչական, ինչպէս նաեւ կուլիսային ոչ արհեստավարժ մօտեցման պատճառներով արւեստագէտ անհատին կարող է դրդել, որ պահանջւելիք թթւածինը փնտրի է այլ բեմերում, որտեղ իւրաքանչիւր ներկայացում կամ ցուցահանդէս իմաստաւորւում է միայն ու միայն արւեստին ծառայելու եւ, բնականաբար, զարգանալով զարգացնելու նպատակներով:
Այսքանից յետոյ միանգամից չէ, որ կարելի կը լինի նշել մեզ մօտ բացակայող նմանօրինակ միջավայրի մասին, որտեղ արւեստագէտը ոչ թէ եկել է լոկ ազգային աշխատանքով զբաղւելու, այլ հէնց այն գործով, որին նա կոչւած է ի ներքուստ: Իսկ նրանց, ում միայն ու միայն դա է հետաքրքրում, այսքանը, որ այն դէպքում, երբ արւեստագէտներն են հաւաքւած լինում ու կողք-կողքի իրենց աշխատանքով են զբաղւած, կողքից նաեւ օրինակ կարող են հանդիսանալ նոր սերունդի համար: Արդիւնքը՝ եթէ ոչ ազգային արժէքներին համապատասխանող գո՞րծ բա էլ ինչ կարող է լինել...
Շատախօսելիս՝ յաճախ մարդ կորցնում է նաեւ խօսքով վաստակածը: Այնպէս որ՝ ժամանակն է մտածելու «Սասուն» մանկապարտէզի նախորդ շէնքի պարապ մնացող տարածքից բաժին հանել հէնց Սասուն քաղաքամասում արւեստի դպրոց բացելու եւ համապատասխան գեղանկարիչների, լուսանկարիչների, քանդակագործների, եւ ընդհանրապէս կերպարւեստին բնորոշ ստեղծագործութիւնների ցուցահանդէսներին յատկացւող մնայուն ցուցասրահի մասին...
...Եւ սա դեռ սկիցբն էր: Սրանով ոչ վարագոյրն է իջնելու միւսների կողմից բարձրաձայնւող հնարաւոր առաջարկների վրայ, ոչ էլ ներկայացումն է մեկնարկում իր տրամաբանական աւարտը կերտելու նպատակով...

Յարակից լուրեր

  • Հայկական որակեալ դպրոցը՝ հայ աշակերտի անվիճարկելի իրաւունքն է
    Հայկական որակեալ դպրոցը՝ հայ աշակերտի անվիճարկելի իրաւունքն է

    Եթէ փորձենք վերյիշել մօտ անցեալը, երբ նոր էր մեկնարկել «օտար» դպրոցներում երեխայի բախտը որոնելու գործը, հիմքում երեւացողը՝ մեր աշակերտին լաւագոյնների հետ մէկ գրասեղանի վրայ կրթւելու հիմնաւորւած տրամաբանութիւնն է, սակայն այսօր, փաստօրէն, տրամաբանութիւններն էլ են գունաթափւել, ձեռքբերումներն ու արդիւնքներն էլ:

  • Երբ կը պակսի չափի ու սահմանի զգացումը
    Երբ կը պակսի չափի ու սահմանի զգացումը

    Լրագրութիւնը մեծ պատասխանատւութիւն ենթադրող աշխատանք է: Տեղեկութիւնը զէնք է, եւ լրագրողը լուր ու տեղեկութիւն փոխանցելով հանրութեան՝ իրականութեան մէջ զայն «կը զինէ»:
    Եւ ինչպէս տան մէջ գործնական առումով հրազէն պահողը, եթէ զայն գործածել չի գիտեր, անպայմանօրէն ինքն իր կամ իր տան մէկ անդամին գլխուն փորձանք կը բերէ, նոյնն է լրագրութեան պարագային, երբ անճիշտ, խեղաթիւրւած կամ յերիւրածոյ տեղեկութիւններ տարածելը միայն վնաս կը պատճառէ հանրութեան:

  • ԶՐՈՅՑ - Յանուն խաղաղութեան՝ «Վաճառիր վերջին բաճկոնդ, սուր գնիր...»-, ընտանիքդ, հայրենիքդ պահել պահպանելու համար
    ԶՐՈՅՑ - Յանուն խաղաղութեան՝ «Վաճառիր վերջին բաճկոնդ, սուր գնիր...»-, ընտանիքդ, հայրենիքդ պահել պահպանելու համար

    Արցախի թեմակալ առաջնորդի՝ Պարգեւ արք. Մարտիրոսեանի հետ մեր այս զրոյցն անցաւ արդէն «Քառօրեան» յաղթահարած ժամանակահատւածում ու հակառակորդին հրադադար պարտադրելուց անմիջապէս յետոյ:
    Ստեփանակերտի մայթերի անձրեւային խոնաւ ցեխը քայլքիդ տակ սեղմելով ու լպրծուն ձայնը, որպէս էութեանդ հարազատ մաս զգալով գնում ես անցնելու տեսածդ լուսանկարների կադրից ներս՝ Պարգեւ Սրբազանին հանդիպելու:

  • ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 5 եւ վերջ)
    ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 5 եւ վերջ)

    Երբ քաղաքում նկատելիօրէն աճում է կանանց թիւը, քաղաքը գեղեցիկ դառնալու կողքին (ինչպէս կատակով ասում են Ստեփանակերտի կանայք) նաեւ կարող է յուշել սահմանում տղամարդկանց աճի մասին: Պատերազմն այդպիսի պատկերով է թելադրում իր կամքը:
    Հայրենասիրութիւնից եռացող արցախցու ոգին կարծես թէ բնաւ պէտք չունի դրօշներով ու խորհրդանիշերով խօսել փողոցներում:

  • ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 4)
    ՌԵՊՈՐՏԱԺ - Քառօրեայ պատերազմը եւ Արցախում քաղաքային կեանքը (Շար. 4)

    Մայրաքաղաք հասնելուն պէս շտապում ենք դէպի Ստեփանակերտի զինւորական հիւանդանոց:
    Թէեւ պատրաստ ենք այն բոլորին ինչը պիտի տեսնենք մօտկից, այնուամենայնիւ, հանդիպելով հիւանդանոցի վիրաբոյժ բժիշկ Գալստեանին, նա զգուշացնում է, որ տղաներն արդէն կուշտ են այս կարգի այցերից կամ էլ կրկնւող հարցերից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։