Հա

Հասարակական

26/01/2014

... Ամէն գիշեր քնելուց առաջ աղօթում էր... միւս օրը սկսում էր այնտեղից՝ որտեղից, որ վերջացրել էր օրը երէկ... աղօթքով: Կպցնում էր ծխախոտն ու խոր արտաշնչելուց յետոյ՝ նայում օդում կախւած ծուխի հետքերին:
Օրն սկսւած էր, մնում էր ապրել այն, որից միայն շնչելն ու արտաշնչելն էր, որ կար: Այն էլ երեւի միայն ինքնաշխատ օրգանների բերումով, քանի որ նոյնիսկ դրանք չէին ենթարկւում նրան, թէ չէ վաղուց արդէն դադարած պիտի լինէին... կամովի...

ՀԱՏԻՍ

... Ամէն գիշեր քնելուց առաջ աղօթում էր... միւս օրը սկսում էր այնտեղից՝ որտեղից, որ վերջացրել էր օրը երէկ... աղօթքով: Կպցնում էր ծխախոտն ու խոր արտաշնչելուց յետոյ՝ նայում օդում կախւած ծուխի հետքերին:
Օրն սկսւած էր, մնում էր ապրել այն, որից միայն շնչելն ու արտաշնչելն էր, որ կար: Այն էլ երեւի միայն ինքնաշխատ օրգանների բերումով, քանի որ նոյնիսկ դրանք չէին ենթարկւում նրան, թէ չէ վաղուց արդէն դադարած պիտի լինէին... կամովի...
Ժամադրւած էինք, մուտքի մօտ զարմանքով իմ կողմն էր նայում կանգնած պահակը: Ֆոտոապարատիս պայուսակում նրանց այնքան չէր յուզում ինքը՝ ֆոտոապարատը ինչքան գրպանի չափսերով փաթեթաւորւած որեւէ տուփը կարող էր յուզել: Մուտքի դիմացի պատին խոշոր տառերով գրութիւն կար փակցւած. «Սիգարետի մուտքն այստեղ խստիւ արգելւած է»...
Միջանցքը կտրելով՝ հասայ սպասւած համարով նշւած դռանը, կիսաբաց էր, մտայ: Ինձ անունովս կանչեց: Դա լաւ նշան էր, իրեն հանգիստ է զգում: Ձայնը պատշգամբից էր լսւում, դուրս էր եկել՝ ծխելու: Նրա հետ գործ չունէին: Ասում էր՝ խօսելու դէպքում խառնւում ու ամէն բան իրար է խառնում:
25 տարի պատերազմից մնացած այս ցաւն իր հետ կրելով, դեռ ամէն վայրկեան նրան թւում է «էսա կը վերջանայ, կամ էսկողմ կամ էն»: Երկու դէպքում էլ իր համար էլ, բոլորինն էլ լաւ է լինելու: «Ամէն մէկս մեր ձեւով ենք տառապում մեզ բաժին հասած ցաւը»,- ասաց, երբ պատրաստւում էր սիգարետի մնացորդը հանգցնել պատին սեղմելով: Պատին լիքը նման սեւ բծեր կային՝ մրոտւած: Նոյն կարգապահութեամբ նա իր դեղերն էր ընդունում: Ասում էր իր կեանքից բացի՝ միակ բանն է,որ ձրի է ու անվճար:
Չգիտեմ՝ երբ պատմում էր այն դէպքի մասին, թէ ինչպէս յայտնւեց քիմիական այդ յարձակման տարածքում ինչի մասին էի մտածում, ուղղակի նայում էի կողքի գունաթափ եղած ու դատարկ մահճակալներին: Սենեակում էլի բան կար նայելու, ուղղակի նրա ձայնի պէս աչքիդ չէր գալիս ու անհասկանալի էր թւում:
«Հաշււած օրեր են մնում», սա ամենաշատ լսւող խօսքն էր նրա բերանից դուրս ցատկող,դրանով էր երեւի փորձում համրելու ապրած օրերը, թէ քանի «հաշււած օրեր» է ապրել նա:
Այս հանդիպումից երկար ժամանակ չի անցնում, ուղղակի երկարութիւնը այն դանդաղութիւնն է, որն առաջացաւ, երբ նրան թողեցի առանց լուսանկարելու, ինչպէս պայմանաւորւել էինք: Այդ ժամանակ մտածում էի թողնենք միւս այցելութեան համար, երբ արդէն խօսակցութեան թեման ուրիշ բան կը լինի: Իրաւունք չունէի նրա վստահութիւնը փոխելու լաւ կադր ստանալու դիմաց: Ուրիշ բան կը ստացւէր: Ասում էր՝ հայ ընկերներ շատ չի ունեցել, բայց եղածի հետ ընկերութիւն շատ է արել: Սա էլ, իր հերթին, խանգարեց... միասին նկարւելը մի բան, իսկ նրան նկարելը բոլորովին այլ իմաստ պիտի ունենար:
... ու դեռ քանի նման չգրանցւած լուսանկար կայ, նրա օդից կախւած սիգարետի արտաշնչած ծուխի պէս...
Երէկ նորից էի գնացել այցելութեան... նրա պատշգամբի պատը ներկած էր... ու մաքուր էր...
Ապարատս ուղղեցի դէպի պատն ու նկարեցի:

Յարակից լուրեր

  • Յատուկ աղօթք՝ Ուկրայինայի խաղաղութեան համար
    Յատուկ աղօթք՝ Ուկրայինայի խաղաղութեան համար

    Թւականիս ուրբաթ օգոստոսի 24-ի առաւօտեան, յընթացս սուրբ եւ անմահ պատարագի, Ուկրայինաի դեսպանատան խնդրանքով եւ նախագահութեամբ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ նշեալ երկրի խաղաղութեան եւ ժողովրդի բարօրութեան համար աղօթք, երկրի անկախութեան եւ ազգային տօնի առիթով:

  • Գիտնականները պարզել են, թէ որքան յաճախ է առաջին սիգարետը կախւածութիւն առաջացնում
    Գիտնականները պարզել են, թէ որքան յաճախ է առաջին սիգարետը կախւածութիւն առաջացնում

    Մարդկանց մօտաւորապէս 60-70 տոկոսը, առաջին անգամ սիգարետ ծխելով, դառնում են մոլի ծխողներ եւ սկսում են ծխախոտն օգտագործել ամէն օր: Այդ մասին բրիտանացի գիտնականները գրել են «Nicotine & Tobacco Research» հանդէսում հրապարակւած յօդւածում: 

  • Յատուկ աղօթք՝ Ուկրայինայի խաղաղութեան համար
    Յատուկ աղօթք՝ Ուկրայինայի խաղաղութեան համար

    Օգոստոսի 25-ի առաւօտեան, յընթացս սուրբ եւ անմահ պատարագի, Ուկրայինաի դեսպանատան խնդրանքով եւ նախագահութեամբ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ նշեալ երկրի խաղաղութեան եւ ժողովրդի բարօրութեան համար աղօթք:

  • Հայկական որակեալ դպրոցը՝ հայ աշակերտի անվիճարկելի իրաւունքն է
    Հայկական որակեալ դպրոցը՝ հայ աշակերտի անվիճարկելի իրաւունքն է

    Եթէ փորձենք վերյիշել մօտ անցեալը, երբ նոր էր մեկնարկել «օտար» դպրոցներում երեխայի բախտը որոնելու գործը, հիմքում երեւացողը՝ մեր աշակերտին լաւագոյնների հետ մէկ գրասեղանի վրայ կրթւելու հիմնաւորւած տրամաբանութիւնն է, սակայն այսօր, փաստօրէն, տրամաբանութիւններն էլ են գունաթափւել, ձեռքբերումներն ու արդիւնքներն էլ:

  • 1մլն. դոլար. ներկայացւել է աշխարհում ամենաթանկ սիգարը
    1մլն. դոլար. ներկայացւել է աշխարհում ամենաթանկ սիգարը

    «Gurkha Cigars» ընկերութիւնը վերջերս ներկայացրել է աշխարհում ամենաթանկ սիգարը, որի մէկ տուփի համար հարկաւոր է վճարել 1 մլն դոլար:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։