Հա

Հասարակական

23/12/2012

ՌԱԴԻՕ ԲԱՌ - ...Ահա ե՛ւ վերջ...

altՀԱՏԻՍ

Տպաւորութիւնը այնպիսին է, ոնց որ սպասում էի օրը գար ու լեզուն բացւէր...
Մեծ գումարներ շահած գործարարների համար երկնքից ընկնող երկնաքարերի փոխարէն գումարներ ընկնելը նոյնպէս ռադիոյիս թեման չի կարող լինել:

Ուղղակի երեւոյթը, որպէս այդպիսին, այն էլ «աշխարհի վերջը» ձեւակերպմամբ աւելի շատ պէտք է համարել հասարակա-հոգեբանական բարդոյթ, այն էլ գլոբալ չափերով:
Երեւոյթի, որպէս «տեղեկատւութիւն», տարածման փաստը, այն էլ այդքան լայն հասարակութիւնների մասշտաբով, կարող է խօսել նաեւ այն մասին, որ  կենցաղային փոսերով շերտաւորւած այսօրւայ մարդու առօրեան, նրան մղում է անկայուն անհատականութեամբ անձի հոգեվիճակի, որից ինքնաբերաբար անկայուն է դառնում նաեւ հասարակութիւնը:
Այստեղ մի պահ դանդաղելով, առիթը կայ արձանագրելու, որ իր առօրեայով ապրող այսօրւայ մարդը, եթէ մինչ այդմ, կենցաղային դժւարութիւններից ունեցած իր դժգոհանքն էր դարձնում իր զրոյցի առիւծի բաժինը, արդէն նոյն անձը այդ ամենին վերջ տալով հաստատ կարող է ընդառաջել մի այնպիսի կատակների, որոնք ինչպէս ասում են վերջն են...
Այնուամենայնիւ ցանկութիւն կայ ծանրանալ մի կարեւոր փաստի՝ չհիմնաւորւած եւ թխածոյ տեղեկութիւնների մասին լրատւութեանը միւսներին էլ մասնակից դարձնելու վրայ:
Մի հետաքրքիր փակագիծ կարելի է բաց անել: Կատարւած տեղեկատւութիւնը (աշխարհի վերջի մասին) ընդունելի դարձնելու նպատակով, յաճախ շօշափւում էր այնպիսի գիտական կենտրոնների անուններ, ինչպիսին  ՆԱՍԱ-ն է, որով հնարաւորութիւն էր ստեղծւում արագացնել շրջանառւող յօդւածների հոսքն ու տարածումը:
Նմանօրինակ երեւոյթները, որոնք նոյնիսկ համաշխարհային առումներով այդպիսի արձագանգի արժանացան, նոյնիսկ արագօրէն տարբեր լեզուներով տարածում գտան, առնւազն պէտք է յուզի ե՛ւ հասարակագիտութեանը ե՛ւ լրատւամիջոցներին, չէ որ անպատասխանատւութեան յատկանիշը այդօրինակ տեղեկատւութեան դաշտ ստեղծելով կարող է քաղցկեղի պէս տարածւել տապալելով՝ վստահութեան փաստը աւերել նաեւ հասարակութիւններին տեղեկացւած տեսնելու ժողովրդավարական շնչափողը:
Շատ հեռու գնացինք: Լաւ թէ վատ, տեղեկանալու ծարաւն այսօր խօսում է նաեւ տեղեկացնելու լեցւող բաժակների մասին: Երեւոյթը կարող է խօսել նաեւ «քաղաքացի լրագրող» նորայայտ հասկացութեանը իմաստաւորելու եւ բնականաբար էթիկաւորելու բացի մասին:
Իրական թէ անիրական, տեղի ունեցածը (կամ չունեցածը) մեծ հնարաւորութիւն էր ե՛ւ զարգացած ե՛ւ զարգացող ե՛ւ թերզարգացած երկրներում գոյութիւն ունեցող հասարակարգերը չափելու եւ վարկանշաւորելու...
Վերջ:

 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։