Հա

Հասարակական

02/02/2014 - 10:00

Պատկերացրէք՝ գտնւում էք որեւէ ներկայացման դահլիճում, եւ փորձում էք կենտրոնացած հետեւել խաղարկութեան ընթացքին: Եւ այդ պահին, մօտ տարածութիւնից, լսում «ՓՈՒ»-ի բարձրացրած աղմուկը... Քաղցած է, ու մինչեւ կերակրելը՝ չի դադարելու աղմկել «նա»...
Նոյնիսկ եթէ դուք էլ ինձ պէս չունէք նման հեռախօս, որում հնարաւոր լինի վիրտուալ մի երեխայ պահել ու մեծացնել, եւ այսքանը դեռ կարծես քիչ է թւում մի հատ էլ նրան զուգընկեր գտնել եւ այլն, մէկ է, հաստատ ձեր մերձաւորների միջոցով արդէն հասցրած կը լինէք ծանօթանալու այդ երեւոյթին:

ՀԱՏԻՍ

Այս մասին ուսումնասիրութիւնների հետաքրքիր ասպարէզ է բացւել մեգապոլիսներում հաստատւած մարդկանց կենսաձեւի եւ անհատական կենսաձեւին հետեւած քաղաքացիների մօտ առկայ հակումներում:
Դեռ չհաստատւած փակագծերից կարելի կը լինի նշել ընտանի կենդանիերի սիրահար անձանց մօտ ենթադրեալ հակւածութիւնների փոփոխութեան մասին:
Այս մասին են ահազանգում Եւրոպայի կենդանիների իրաւունքների պաշտպան կազմակերպութիւնների փորձագէտները: Նրանք մտահոգւած են տարածւող վիրտուալ կախւածութիւնների այս նոր տեսակի տարածումով, որը կարող է գնալով հասարակութեանը կանգնեցնել նոր եւ անկանխատեսելի հակումների առջեւ:
Նրանց մտահոգութիւնը կարելի է հասկանալ այլ թարգմանութեամբ: Հեշտ լեզւով ասած՝ նրանք մտահոգւած են այսօրինակ համակարգչային նախագծերի տարածման պատճառով անուշադրութեան մատնւելու մէկ այլ երեւոյթի՝ ընտանի, ոչ-վիրտուալ կենդանիների ապագայով:
Մինչեւ նման ուսումնասիրութիւնների իրականացումն ու այսպէս ասած՝ դրանց տրամաբանական երանգաւորում ստանալը սահմանափակւենք մեր նոյն այդ դահլիճի եւ նմանօրինակ վայրերում յայտնւելու իւրաքանչիւրիս մօտ եղած առաջնահերթութիւններով:
Անկախ այն բանից,որ թատերական ներկայացում դիտելիս՝ ինչ գործ ունի միացւած բջջայինը մեր գրպանում, պէտք է ուշադրութիւն դարձնել նաեւ այն փաստին, թէ նոյնիսկ նման միջավայրում «ՓՈՒ»-ին տիրութիւն անող հեռախօսատիրոջ համար որքան կարեւոր է լուսաւոր էկրանի հետ գոյացած այդ շփումները:
Հագցնել, կերակրել, շփւել, խաղացնել, տակը լւալ, խնամախօսել, մի խօսքով՝ նրա լւացքով ու եփութուխով տարւելն այս դէպքում սեռ-մեռ չի ճանաչում, ինչը ինքնին կարող է իւրայատուկ թեմա բացել մեր՝ հայի ինքնութեան կտրւածքով, այդ էլ ամենաուղիղ իմաստով:
Այնպէս որ՝ եթէ այսօր մեր ճանաչած մարդկանցից շատ-շատերն գրպանում պահում են այդօրինակ հաւատարիմ ընտանի մի չգիտես ինչի, դա կարող է նաեւ խօսել առօրեայ կոշտութիւններից նոյնիսկ քանի պահ ազատող նրանց երեւակւող զգացմունքայնութեան կարօտի մասին... գուցէ եւ ոչ:
Այնուամենայնիւ, վիրտուալ աշխարհը շնորհիւ հպումներով աշխատացւող խելախօսների (սմարտֆոն) գնալով շօշափելի շունչ եւ իւրայատուկ համուհոտ է ստանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։