Հա

Հասարակական

«Armenia airways»-ի ֆէյսբուքեան էջից տեղեկանում ենք, որ յունիսի 15-ից աւիաընկերութիւնը սկսում է իր կանոնաւոր թռիչքները Երեւան-Թեհրան-Երեւան ուղղութեամբ:

Հայկական «Armenia airways» աւիաընկերութիւնն առաջիկայ շաբաթներին երկինք կը բարձրանայ: Ընկերութիւնն սկսելու է իրականացնել Երեւան-Թեհրան-Երեւան կանոնաւոր չւերթներ: Այս մասին տեղեկանում ենք աւիաընկերութեան ֆէյսբուքեան էջից: Ճիշտ է՝ առայժմ տոմսերի վաճառք չկայ, եւ «Զւարթնոց» օդանաւակայանի կայքում էլ չւացուցակը դեռ չի երեւում:

Published in Տնտեսական

Թեհրանի հայոց թեմում, Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի առիթով գլխաւոր միջոցառումների շրջագծում, ապրիլի 23-ի երեկոյեան, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու շրջափակում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի յուշահամալիրի մօտ տեղի ունեցաւ կրօնական արարողութիւն, ժողովրդական ծաղիկների մատուցում եւ երիտասարդական համահաւաք:

Published in Թեհրան

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հրաւէրով, պաշտօնական երկօրեայ այցով, երէկ՝ ուշ երեկոյեան Թեհրան է ժամանել Պակիստանի վարչապետ Իմրան Խանը:

Published in Իրան

ԱԳՆ է կանչւել Իրանում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Թիբոյը: Նրանից բացատրութիւն է պահանջւել ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանի թւիթերեան վերջին գրառումների առնչութեամբ:

Published in Իրան

Վերջին տեղումների արդիւնքում, Թեհրանի ջրամատակարարումն ապահովող ջրամբարներում ջրի ծաւալը կտրուկ աւելացել է:

Published in Հասարակական

Այսօր՝ առաւօտեան Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի ձեռամբ շահագործման է յանձնւել Թեհրանի մետրոպոլիտենի 6-րդ գիծի առաջին՝  հարաւային հատւածը:

Published in Իրան

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հրաւէրով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը այսօր տիկնոջ՝ Աննա Յակոբեանի հետ երկօրեայ պաշտօնական այցով Իրան կայցելի:

Ուրբաթ, փետրւարի 1-ին, Թեհրանի «Նաբշի» կենտրոնում (Անկիւն) Արա Գիւլերի 60-ամեայ լուսանկարչական գործունէութեան յիշատակին ցուցադրութեան է հանւել պոլսահայ լուսանկարչի գործերից շուրջ 160 լուսանկար:

Published in Մշակոյթ
Երկուշաբթի, 21 Յունւարի 2019 13:20

Թեհրան է ժամանել Լեհաստանի ԱԳՆ տեղակալը

Քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիի հետ բանակցելու նպատակով, այսօր՝ յունւարի 21-ին Թեհրան է ժամանել Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պրզեմիսլաւ Լանգը: 

Published in Իրան
Էջ 1, 30-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։