Հա

Հասարակական

Թուրքական եւ ադրբեջանական շրջանակները դժգոհ էին իմ վերջին յօդւածից, որտեղ ես վերլուծել էի նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հեռախօսազրոյցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հետ:
Ադրբեջանական «Թրենդ» լրատւական գործակալութիւնը հրապարակել է Էլմիրա Թարիվերդիեւայի՝ «Երեւանի ձախողւած հեռախօսազանգը կամ ինչու Թրամփը չպատասխանեց» խորագիրը կրող մի ծիծաղելի յօդւած:

Published in Քաղաքական

Նոյեմբերի ընտրութիւններից շատ չանցած, ես մի յօդւած էի գրել, առաջարկելով ամերիկահայերին ամէն ջանք գործադրել կապ հաստատելու համար նորընտիր նախագահ Թրամփի կամ նրա օգնականների հետ մինչեւ յունւարի 20-ի նախագահական երդմնակալութիւնը, որից յետոյ շատ աւելի դժւար կը լինի կապւել նախագահի հետ:

Published in Քաղաքական

Անցեալ շաբաթ «Ազատութիւն» ռադիոկայանը հաղորդեց, որ Հայաստանը արգելք է դրել Պակիստանի՝ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու խնդրանքի վրայ՝ ի պատասխան Պակիստանի հակաարցախեան դիրքորոշմանը:

Published in Քաղաքական

Պրոֆ. Թաներ Աքչամը լուրջ հարւած է հասցրել Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ թուրքական ժխտումներին խիստ բովանդակալից մի դասախօսութեան ժամանակ, որը տեղի է ունեցել Արարատ-Էսքիջիան թանգարանի Շին մատուռում (Միշն Հիլզ, Կալիֆորնիա), նոյեմբերի 20-ին: Թուրք պատմաբան դոկտ. Աքչամը Քլարք համալսարանի Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեան «Ռոբերտ Արամ եւ Մարիաննա Գալստեան, եւ Ստեֆան ու Մարիոն Մուգար» ամբիոնի ղեկավարն է:

Published in Քաղաքական

ԱՄՆ-ի աննախադէպ նախագահական ընտրութիւններն աւարտւեցին Դոնալդ Թրամփի անսպասելի յաղթանակով...
Նոյեմբերի 8-ի ընտրութիւններից յետոյ, ինքնակոչ հայ վերլուծաբանները բազմաթիւ ենթադրութիւններ արեցին նորընտիր նախագահի գործարար կապերի մասին Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, սխալմամբ եզրակացնելով, որ նա Հայաստանի թշնամիների կողմը կը բռնի...

Published in Քաղաքական

Իւրաքանչիւր անցնող օրւայ հետ Թուրքիայի նախագահ Էրդողանը գնալով աւելի բռնակալ է դառնում: Ընդդիմադիր քրդամէտ ԺԴԿ կուսակցութեան թուրքական խորհրդարանի 11 անդամների ձերբակալութիւնը վերջինն է Էրդողանի բռնապետական քաղաքականութեան երկար շարանում:

Published in Քաղաքական

Հայաստանի անկախացումից ի վեր, Հայկական աշխարհը բաժանւած է երեք տարբեր մասերի. նրանք, ովքեր աջակցում են իշխանութիւններին կամ ինչ-որ չափով փոխգործակցում են նրանց հետ, բազմազան ընդդիմադիր խմբաւորումներ, եւ նրանք, ովքեր անկախ են կամ անտարբեր:

Published in Քաղաքական

Ամբողջ աշխարհը մեծ հետաքրքրութեամբ հետեւում է «Վիքիլիքս»-ի հրապարակած էլեկտրոնային ներքին նամակների հոսքին. աւելի քան 400 հազար նամակ Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնից, 2.8 մլն. դիւանագիտական նամակ Միացեալ Նահանգներից, աւելի քան 30 հազար նամակ, որոնք ուղարկել կամ ստացել է Հիլարի Քլինթոնը որպէս պետքարտուղար, եւ հակերային յարձակմամբ ձեռք բերւած 27 հազար նամակ ու յաւելւած Դեմոկրատական կուսակցութեան ազգային կոմիտէից:

Published in Քաղաքական

Ֆրանսիայի օրէնսդիր մարմնի երկու պալատները մէկ անգամ եւս օրէնք ընդունեցին, քրէականացնելով Ֆրանսիայի կամ միջազգային դատարանների կողմից ճանաչւած Ցեղասպանութիւնների ժխտումը կամ այլ Ցեղասպանութիւնների կամ մարդկութեան դէմ գործած յանցագործութիւնների ժխտումը, նւազեցումը կամ ծայրայեղ նւաստացումը, եթէ այն ուղեկցւում է բռնութեան կամ ատելութեան հրահրմամբ:

Published in Քաղաքական

Ամերիկեան հասարակութեան շրջանում առկայ է համատարած դժգոհութիւն եւ անվստահութիւն երկու հիմնական թեկնածուների՝ Հիլարի Քլինթոնի եւ Դոնալդ Թրամփի հանդէպ: Ամերիկահայերը նոյնպէս բացասաբար են տրամադրւած այդ թեկնածուների նկատմամբ: Աւելի կոնկրետ՝ Քլինթոնը ցոյց է տւել, որ Հայկական Հարցերով նրան չի կարելի վստահել, իսկ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը յայտնի չէ:

Published in Քաղաքական
Էջ 1, 18-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։