MENU
Ապրիլի 17-ի առաւօտեան Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում տեղի ունեցաւ Մեռելոցի պատարագ: Պատարագը մատուցեց հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեան:
Մեր եկեղեցու եւ Սրբազան Հայրերի հաստատած կանոնների համաձայն՝ տարւայ ընթացքում հինգ մեծ տօների յաջորդ օրը նւիրւել է ննջեցեալների յիշատակին՝ աղօթք, պատարագ եւ հոգեհանգստեան արարողութիւն կատարելու:
Առ այդ, թւականիս երկուշաբթի ապրիլի 6-ի առաւօտեան ժամը 9-ին, Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատռան մէջ տեղի ունեցաւ Ս. Յարութեան տօնին յաջորդող մեռելոցի պատարագը: Պատարագը մատուցեց Տ. Յուսիկ ծ. վրդ. Մարտիրոսեանը:
Իրանում «Բասիջ»-ի աշխարհազօրայինների շաբաթւայ առիթով, Թեհրանի Նոր Բուրաստանի նահատակների բաժին այցելեցին՝ «Խահարանէ մալեքաշթար» աշխարհազօրայիններ, նահատակների ընտանիքներ, նահատակների ընտանիքների պատասխանատուներ, ի մասնաւորի Թեհրանի 14-րդ շրջանի պատասխանատուներ։
Մեզանում իւրաքանչիւրիս մօտ գոյութիւն ունի տխրելու կամ ցաւը կիսելու եւ վշտակցելու ուրոյն մօտեցումն ու ձեւը:
Մէկի մօտ այն փոխանցւելու առիթ է ստանում լաց լինելու կարողականութեամբ, միւսի մօտ դարձեալ նոյնը, բայց այս անգամ իր ամենագունեղ փոխանցումներով:
Սեպտեմբերի 4-ին մեծ ցաւով Նոր Բուրաստան գերեզմանատանը հողին յանձնեցինք մեր շատ սիրելի եւ անմոռանալի Արեգին, որը իր մահկանացուն կնքել էր օգոստոսի 31-ին՝ շուրջ հինգ տարիների տառապալից հիւանդութիւնից յետոյ: Թաղումից յետոյ՝ Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղիի նախասրահում եւ բակում Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան միջոցով կազմակերպւել էր ընդունելութիւն, որտեղ նրա ընկերներն արտայայտւեցին իր մասին եւ ընթերցեցին նրա գրութիւնը:
Սրանից 40 օր առաջ կեանքից հեռացաւ բարերար Ժենիա Յարութիւնեանը: Մարդ, որը իր համակ կեանքը ապրեց հայրենիքի սիրոյն, մարդ, որը մինչեւ իր մահ՝ նւիրաբերում էր իր նիւթական կարողութիւնը՝ թեհրանահայ համայնքի միութիւններին, դպրոցներին եւ մի խօսքով՝ ուր անհրաժեշտ էր: Մարդ, որն իր ունեցածն անգամ կտակեց իր այնքան փայփայած հայրենիքին:
Ժենիա Յարութիւնեանը ծնւել էր 1928 թականին՝ Բաքւում: 1930 թւականին երկամեայ Ժենիայի ծնողները փոխադրւում են Իրան՝ հաստատւելով Թեհրանում: Նա հասակ է նետում թեհրանահայ համայնքում եւ իր տարրական կրթութիւնը ստանում ոչ-հայկական դպրոցում: Տարրական ուսումը աւարտելուց յետոյ՝ զբաղւում է ինքնակրթութեամբ, մասնակցում է անգլերէն լեզւի մասնաւոր դասընթացների եւ միաժամանակ մասնագիտանում կարուձեւի ոլորտում:
Ժենիայի հայրը, քանի որ ունէր խաղալիքների խանութ, ուստի՝ իր դուստրը օգնում էր հօրը, որով նա սովորեց առեւտրի կանոնները:
Թէեւ նա չամուսնացաւ եւ ընտանիք չկազմեց, սակայն ունէր մի մեծ ընտանիք, որին ինքը նայում էր օժանդակող մօր պէս եւ օգնութեան ժամանակ չէր խնայում օգնել:
Չնայած իր առաջացած տարիքին՝ Ժենիան առոյգ էր, եթէ արկածի հետեւանքով՝ չտեղափոխւէր հիւանդանոց: Աւտովթարից յետոյ երեք ամիսներ նա դարձաւ անկողնային եւ յուլիսին 15-ին կնքեց իր մահկանացուն սուգի մատնելով հարազատներին ու շրջապատին: Նրա դին յուլիսի 19-ին հողին յանձնւեց Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը:
Հողը թեթեւ գայ վրադ, սիրելի Ժենիա:
Մի ընկեր