Հա

Հասարակական

Յուլիսի 24-ին Նկարիչների միութիւնում բացւել է յորդանանցի Ռամի Իսսեռի լուսանկարների ցուցահանդէսը: Նա պարզապէս սիրահարւել է հայկական խաչքարերին: Իսսեռի՝ Հայաստան առաջին այցելութիւնից յետոյ մօտ մէկ տարի է անցել: Այս ընթացքում հասցրել է բազմահազար լուսանկարներ անել: Դրանց մի փոքր մասը միայն կը ներկայացւի Հայաստանում, ապա արտերկրում:

Յունիսի 25-ին 75 տարեկան հասակում կեանքից հեռացաւ անւանի լուսանկարիչ, ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ Պօղոս Պօղոսեանը: Հեռացած ընկերոջ մասին «Մեդիամաքս»-ի համար գրել է ճարտարապետութեան դոկտոր Լոլա Դոլուխանեանը:
Նա, ըստ արժանւոյն, համարւում էր Հանրապետութեան եթէ ոչ առաջին, ապա լաւագոյն լուսանկարիչներից մէկը:

Published in Հասարակական

Թուրքիայում բացւելու է լուսանկարների միջազգային պատկերասրահ, որտեղ ցուցադրւելու են աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գիւլերի լուսանկարները, ներկայացւելու է նրա կեանքն ու արւեստը: «ermenihaber .am»-ը յղում անելով թուրքական «Murekkephaber» լրատւական կայքին գրում է, որ նախագծի հեղինակը Թուրքիայում յայտնի «Dogus Grup» ընկերութիւնն է, որը յայտնի լուսանկարչի հետ համագործակցելու իրաւունք է ձեռք բերել:

Բրազիլահայ լուսանկարիչ Նորայր Շահինեանն Փարիզում ներկայացրել է իր լուսանկարներն ու «Դատարկութեան հզօրութիւնը» գիրքը: Արւեստաբան Լիլիթ Սոխակեանը զրուցել է լուսանկարչի հետ իր հայկական արմատների, Ուրֆա եւ Մարաշ ճանապարհորդութեան եւ ապագայ ծրագրերի մասին:

Published in Հասարակական

Յունիսի 24-ին, 75 տարեկանում կեանքից հեռացել է ՀՀ արւեստի վաստակաւոր գործիչ, անւանի լուսանկարիչ Պօղոս Պօղոսեանը:
Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ Մշակոյթի նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնից, Պօղոս Պօղոսեանի հոգեհանգիստը տեղի ունեցաւ յունիսի 26-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգւածի, Սուրբ Սարգիս եկեղեցում:

Օսմանեան կայսրութիւնը 16-17-րդ դարերում հասել էր իր հզօրացման գագաթնակէտին՝ նւաճելով տարածքներ արեւելքից ու արեւմուտքից, հիւսիսից ու հարաւից: Նւաճւած տարածքների վրայ ապրող բնակչութեան ողջ կարողութիւնը թէ՛ տնտեսական եւ թէ՛ հոգեւոր իւրացրել էր: Եթէ չլինէր գերիշխանութեան տակ գտնւող ժողովուրդների բարձր մշակութային զարգացւածութիւնը, դժւար թէ կայսրութիւնն այդքան կարճ ժամանակահատւածում կարողանար հասնել նման մեծ ձեռքբերումների:

Published in Հասարակական
Շաբաթ, 21 Մայիսի 2016 10:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ - Խծաբերդը

«The New York times» թերթը հրապարակել է լուսանկարչուհի Անահիտ Հայրապետեանի աշխատանքները, որոնք արւել են Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ գիւղում:
«Հայ լուսանկարչուհի Անահիտ Հայրապետեանը Լեռնային Ղարաբաղում գտնւող իր հայրենի գիւղի հետ կապը պահպանելու համար փորձում է, որտեղ էլ լինի, «Skype»-ով միանալ գիւղում ապրող իր տատիկի հետ:

Published in Հասարակական

Աշխարհի լքւած անկիւններում պատերազմն ու հակամարտութիւնները լուսանկարած հայազգի Ադրիանէ Օհանէսեանը արժանացել է ֆոտոլրագրութեան ասպարէզում հեղինակաւոր «Anja Niedringhaus Courage 2016» մրցանակին:
Մրցանակը շնորհւում է համաշխարհային թեմաներ լուսաբանող կին ֆոտոլրագրողներին:

Published in Հասարակական

Հայազգի լուսանկարիչ Նուրան Զօրլուն ԻԻՀ-ի Մշակոյթի նախարարութեան հիւրն է Թեհրանի գրքի 29-րդ միջազգային ցուցահանդէսին: Նուրանի «Պարսկաստանից՝ Իրան» գունաւոր ընտիր տպագրութեամբ գրքի շնորհանդէսը տեղի է ունեցել Սիդնիում, Աւստրալիայում ԻԻՀ-ի դեսպանատան մշակութային բաժնի կողմից:

Published in Մշակոյթ
Չորեքշաբթի, 09 Դեկտեմբերի 2015 08:50

Երեւանում Արա Գիւլերի տուն-թանգարան կը բացւի

Պոլսահայ յայտնի լուսանկարիչ Արա Գիւլերի տուն-թանգարան կը բացւի Երեւանում. յայտնում է «Արեւելք»-ը՝ Պոլսում իր աղբիւրներին յղումով:
Այս տեղեկութիւնները Սեւծովեւան տնտեսական համագործակցութեան կազմակերպութիւնում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմէն Աւագեանին անձամբ հաղորդել է պոլսահայ լուսանկարիչը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։