Հա

Հասարակական

Երկրորդ դրական կողմն այն է, որ այսպիսի մեծ ծաւալներ կան: Կան պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, ովքեր բողոքում են, ու կան ընդհանրապէս չբողոքողներ՝ ես չեմ բողոքում: Մեզ համար դա լաւ մարտահրաւէր է, որպէսզի հասկանանք, թէ ինչ պիտի անենք իրենցից աւելի ուժեղ լինելու համար, քանի որ աճը շատ ուժեղ է: Հիմա ցանկացած սկսնակ լուսանկարիչ ունի թւային կամերայ:

Published in 37-րդ ֆրէյմ

Ես վաւերագրական լուսանկարիչ եմ. սկսել եմ լրագրութիւնից, յետոյ անցել եմ վաւերագրական լուսանկարչութեան ու հիմա արդէն քիչ-քիչ այլ բաներով էլ եմ զբաղւում: Ներկայում շատ էքսպերեմենտներ եմ անում, որոնք բոլորը հիմնւած են իրական պատմութիւնների վրայ: Դրանց ֆորմատները բաւականին էքպերեմենտալ են, դուրս են վաւերագրական լուսանկարչութեան ֆորմատներից, ոչ մի կանոնների մէջ չեն մտնում:

Published in 37-րդ ֆրէյմ

Սիրիահայ լուսանկարչի՝ ՄԱԿ-ում բացւած ցուցահանդէսը զայրացրել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հակառակորդ ահաբեկչական խմբաւորման ներկայացուցիչներին, որոնք իրենց սիրիական ընդդիմութիւն են համարում, տեղեկացնում է թուրքական «Այդընլըք» թերթը:
Հայ լուսանկարիչ Յակոբ Վանեսեանի «Հայրենիքս» խորագրով ցուցահանդէսի բացման արարողութեանը մասնակցել է ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշշար Ջաֆհարին:

Published in Հասարակական

Լաւ լուսանկարչին գերթանկարժէք տեխնիկական սարքաւորումներ անհրաժեշտ չեն՝ որակեալ ու բարձրարժէք լուսանկարներ ստեղծելու համար:
Ինչպէս գրում է «Bigpicture.ru»-ն՝ այս համոզմունքը գործով է ապացուցում ռուս լուսանկարիչ Ալեքսէյ Կլիատովը, ով մասնագիտանում է մակրոնկարահանման գործում՝ միջատների, գոյների եւ այլ առարկաների պատկերներ ստեղծելով:

Published in Այլ
Երեքշաբթի, 02 Դեկտեմբերի 2014 10:15

ԶՐՈՅՑ - Ստամբուլի աչքը, սիրտն ու հումորը

«Արմէնպրես»-ը ներկայացնում է «Ermenihaber.am»-ի հարցազրոյցը պոլսահայ լուսանկարիչ-լրագրող, «Ստամբուլի աչք» անունը կրող Արա Գիւլերի հետ:
- Հիմա հարցում պիտի ընես ես էլ պիտի ըսե՞մ...
- Չէ, ուղղակի զրուցենք: Այնքան հարց ունեմ Ձեզ տալու. ո՞ր մէկը տամ, աւելի լաւ է պարզապէս զրուցենք:

Published in Հասարակական

Ֆոտոլրագրողների մեծ մասն օգտագործում է 35 մմ. լուսանկարչական ապարատ՝ մէկ ոսպնեականոց ռեֆլեքս (RLS)՝ արագ օբիեկտիւով: Նոյն ոսպնեակն օգտագործւում է ե՛ւ տեսարանը դիտելու, ե՛ւ լուսանկարելու համար, այսինքն տպագրւած լուսանկարը լինելու է հէնց այնպիսին, ինչպիսին մենք տեսնում ենք լուսանկարչական ապարատի դիտանցքից:

Published in 37-րդ ֆրէյմ

17 տարի առաջ, հոկտեմբեր 23-ին, Մ. Նահանգներու մէջ, 94 տարեկանին մահացաւ հայ ժողովուրդի անւանի զաւակներէն Լուտեր Ջորջ Սիմճեան, որ իբրեւ գիւտարար-հնարիչ կարեւոր տեղ կը գրաւէ ամերիկացի հռչակաւոր դէմքերու ոսկեմատեանին մէջ:
Ճարտարագիտական մարզէն ներս աւելի քան 200 գիւտերու հեղինակային իրաւունքը կը պատկանի Լուտեր Սիմճեանի: 

Published in Ազգային

Երուսաղէմի հայկական թաղամասի պահպանութեանը նւիրւած «Save the ArQ» նախաձեռնութեան կողմից Չիկագոյում կազմակերպւած դրամահաւաք-միջոցառմանը աճուրդի են հանւել երուսաղէմցի լուսանկարիչ, Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած Էլիա Գահվեջեանի աշխատանքները: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ աճուրդին ներկայացւած լուսանկարները եղել են յայտնի լուսանկարչի երեք հազար աշխատանքներից բաղկացած հաւաքածուից:

Published in Հասարակական

Վերջերս սկսել եմ գրողների ու լուսանկարիչների մէջ համեմատական անցկացնելը... ասենք երբեք գրողից չես լսի «ես չեմ կարողանում լաւ պոէմներ գրել, քանի որ իմ գրիչը Parker չի, այլ դպրոցական սիրողական գրիչ է...», կամ օրինակ երբեւէ չես հանդիպի երիտասարդ գրողի, որ նման բովանդակութեամբ նամակ գրի «Յարգելի Պաուլօ Կոելիօ, ես էլ եմ ցանկանում լաւ գրող դառնալ, արդ խնդրում եմ խորհուրդ տւէք, այս երկու գրիչներից ո՞ր մէկը գնեմ...»:

Published in 37-րդ ֆրէյմ

Տւեալ լուսանկարը խոշոր լրատւական միջոցներից՝ «Ասոշիէյտըդ պրես»-ի արխիւային պահոցը թարմացնելուց յետոյ նորից շրջանառութեան մէջ մտնելով նորովի է արթնացրել երկրորդ աշխարհամարտի օրօք մարդկութեան մօտ ապրելու յոյսի մասին եղած-չեղած մեկնաբանութիւնների հոսքը:

Published in 37-րդ ֆրէյմ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։