Հա

Հասարակական

11 նոյեմբերի 2012 թ.՝ Բրունօ Բարբի
18 նոյեմբերի 2012 թ.՝ Պիոտր Էրմակով
2 դեկտեմբերի՝ Զաւէն Խաչիկեան
9 դեկտեմբերի 2012 թ.՝ Աբելարդօ Մորէլ
16 դեկտեմբերի 2012 թ.՝ Յովսէփեանց Յովսէփ եւ Հայրապետեան Ասլան

Published in 37-րդ ֆրէյմ

Սիրիահայ Վահէ Շահինեանն արդէն երեսուն տարի է՝ աշխարհին նայում է լուսանկարչական սարքի օբյեկտիւից: Սիրիայով մէկ մի քանի անգամ շրջագայած լուսանկարչի օբյեկտիւը ճանաչում է երկրի բոլոր անկիւնները: Վահէ Շահինեանը, սակայն, արդէն երեք տարի է լուսանկարչական սարքը ձեռքը չի վերցրել... Սիրիայում պատերազմն է իշխում, իսկ իր տեսած ու սիրած Սիրիան պատերազմի երկիր չէ, խաղաղութեան ու մշակոյթի երկիր է, ասում է լուսանկարիչը:

Published in Հասարակական
Կիրակի, 10 Նոյեմբերի 2013 10:40

37-րդ ֆրէյմ

Այն մասին, թէ լուսանկարը ինչ կասի՝ աւելորդ կը լինի խօսել, յատկապէս, երբ ընթերցողի պատկերայիշողութեան պաստառին արդէն դաջւած համակարգ կայ տեսածը համակարգելու եւ այն պատմագրելու առումներով: Մեր նեղ շրջանակների տարածութեան առումով, պէտք է արձանագրել, որ իւրաքանչիւրի մօտ կայ այսօրինակ դէպքերի ականատեսը լինելու փորձը շնորհիւ Հայաստան կատարած ուղեւորութիւնների:

Published in 37-րդ ֆրէյմ

Ինչպէս ընթերցողս արդէն «ԱԼԻՔ»-ի էջերից գիտի Թեհրանի «Փարդիսէ մելլաթ» կինօ-գալերիայում շարունակւում է «ԻՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ՊԱՏՄԱԾՈՎ» ցուցահանդէս- վաճառքը: Մասնակիցների ցուցակում է նաեւ իրանահայ անւանի լուսանկարիչ Արման Ստեփանեանը: Ստեփանեանը ինչպէս միւս լուսանկարիչները մասնակցել է երկու՝ «Շազդէ» եւ «Ս. Մարիամ» կադրերով:

Published in Մշակոյթ

Նոյեմբերի 2-ին Թեհրանի «Փարդիսէ մելլաթ» ցուցասրահը հիւրընկալն էր Իրանի անւանի լուսանկարիչների ստեղծագործութիւնների: Ներկայացրած կադրերի եւ լուսանկարների ինչպիսութեան եւ ժանրային առումներով չկար ոչ մի սահմանափակութիւն եւ ինչպէս ցուցահանդէսի կազմակերպիչներն են նշել՝ ցուցահանդէսին մասնակցած լուսանկարիչներին առիթ էր տրւել մասնակցելու սեփական կենսափորձն ու յատկութիւնները բնորոշող իրենց ընտրութեամբ՝ երկու լուսանկարով մասնակցութիւնը բերելու ցուցահանդէս-վաճառքին:

Published in Մշակոյթ

Տխրահռչակ «Տիտանիկ» նաւի օրիգինալ սեւուսպիտակ լուսանկարները «Titanic In Colour» նախագծի շրջագծում գոյներ են ստացել՝ նաւը ներկայացնելով բոլորովին այլ, անծանօթ լոյսի ներքոյ։ Ինչպէս գրել է «Daily Mail»-ը, գունաւորման հեղինակն է ռուս լուսանկարիչ Անտոն Լոգւինենկօն, ով օրիգինալ նմուշները գունաւորել է՝ օգտագործելով նորարարական տեխնոլոգիաներ։

Published in Այլ

«National Geographic» ամսագիրը հրապարակել է ընձառիւծի որսը պատկերող լուսանկարներ, որոնցում երեւում է, թէ ինչպէս է գիշատիչը գաղտագողի մօտենում իր զոհին եւ յարձակւում: Վայրի բնութեան լուսանկարիչը այս տեսարանին հանդիպել է Բրազիլիայի «Երեք եղբայր» կոչւող գետի մօտակայքում: Տեսնելով, թէ ինչպէս է ընձառիւծը հեռւից նկատում գետի այն կողմում գտնւող կոկորդիլոսին՝ լուսանկարիչը որոշում է ֆիքսել որսի տեսարանը:

Published in Այլ
Կիրակի, 27 Հոկտեմբերի 2013 10:00

37-րդ ֆրէյմ

Ճարտարապետութեան լուսանկարչութիւնն իր բոլոր իւրայատկութիւններով կոչւած է իւրայատուկ արժէք համարւող շինութիւն պատկերել իր ողջ նախագծի իւրայատկութիւններով: Տւեալ ժանրում շեշտակիօրէն ասւում է, որ հարկ է օգտագործել «նորմալ» կամ ֆիքս կոչւող լենզեր, քանի որ շինութեան պատկերը բաց տարածութեամբ կամ նոյնիսկ թելէ լենցերի օգտագործման դէպքում կարող է կորցնել իր իրական տեսքն ու հմայքը՝ չափային անհամապատասխանութեան եւ խախտւած պերսպեկտիւի հետեւանքներով:

Published in 37-րդ ֆրէյմ

«Իսլանդիան՝ իր ողջ շքեղութեամբ» գրքում տպագրւել են Իսլանդիայի հեքիաթային գեղեցկութիւնը պատկերող լուսանկարներ,- գրել է «Daily Mail»-ը: Գեղեցիկ հրաբուխներ, տաք աղբիւրներ, ջրվէժներ եւ Իսլանդիայի բնութիւնը ներկայացնող այլ հիասքանչ պատկերներ. այս ամէնը երկու լուսանկարիչների աշխատանքի արդիւնքն է, ովքեր, միասին ճամբորդելով 2005-ից ի վեր, լուսանկարել են աննման բնութիւնը:

Published in Այլ
Կիրակի, 13 Հոկտեմբերի 2013 09:40

37-րդ ֆրէյմ

ԱՌՆՈԼԴ ՆԻՒՄԱՆ

Ծնւել էր 1918 թւականի մարտի 3-ին՝ Մանհեթէնում: Առնոլդ Աբնէր Նիւմանը ազդւելով Ատլանտիկ Սիտիի, Նիւ Ջերսիի, եւ Ֆլորիդայի Միամի քաղաքների գեղատեսիլ բնութիւններից եւ հրապուրւելով գեղանկարչութեամբ դիմում եւ ընդունւում է Միամիի կերպարւեստի համալսարան, ինչը անվճարունակ լինելու պատճառով երկու տարի անց թողնում եւ մեկնում է Ֆիլադելֆիա՝ աշխատանք փնտրելու: 1938 թւականին աշխատանքի ընդունւելով մի լուսանկարչական ստուդիայում սկսում է իր լուսանկարչական աշխատանքը՝ իւրաքանչիւր գրանցած դիմանկարի դիմաց ստանալով 49 ցենտ:
Ընդամէնը չորս տարի անց Նիւմանը վերադառնում է Ֆլորիդա, որտեղ սկսում է տնօրինել սեփական ստուդիան:
Արդէն Նիւմանի լուսանկարչական գործունէութեան մեկնարկը տրւած էր, երբ նա որպէս ազատ լուսանկարիչ (freelance photographer) աշխատանքի է հրաւիրւում «Time», «Life» եւ «Newsweek» թերթերին աշխատակցելու:
Նիւմանը համարւում է envirmental portraiture լուսանկարչութեան հիմնադիրը: Սա դիմանկարներ գրանցելու իւրայատուկ ոճ է, որում հեղինակը փորձում է իրերի համադրած դասաւորումի եւ սիւժէի ներկայութեան միջեւ լոգիկ կապ փոխանցելով ցուցադրել սիւժէի ինքնութեան գծերը եւ առհասարակ նրա ինչութիւնը:
Նիւմանն իր գործերի ու կիրառած ոճի մասին ընդգծումներ անելով պարզաբանել է որպէս օրինակ թէ ինչու պէտք է սենատորին կամ նախագահին պատկերել իր աշխատասենեակում գրասեղանի առկայութեամբ կամ նոյնիսկ երաժիշտներին համապատասխան գործիքի կամ բեմահարթակի վրայ կամ ձայնագրման ստուդիայում...
Նա այս մասին խօսելով «American photo magazine» թերթի թղթակցի հետ կարեւորել է այն փաստը, որ նպատակը միայն համապատասխան գործիքի կամ միջավայրի կողքին սիւժէներ տեսնելը չէ, այլ լուսանկարը պէտք է իւրայատուկ մի բան փոխանցի. «մի բան, որով հնարաւոր լինի գրաւիչ դարձնել լուսանկարը: Այլապէս որեւէ յայտնի դէմքից դիմանկար ունենալը երբեմն կարող է նաեւ ոչ մի բան էլ չնշանակի»:
Առնոլդ Նիւմանը կեանքից հեռացաւ 2006 թւականին:

Published in 37-րդ ֆրէյմ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։