Հա

Մարզական

09/02/2014 - 12:40

Բունդեսլիգա - Հենրիխ Մխիթարեանը՝ դուբլի հեղինակ

Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդ»-ը արտագնայ խաղում ուժերը չափեց «Վերդեր Բրեմէն»-ի հետ:
Խաղն աւարտւեց դորտմունդցիների ջախջախիչ յաղթանակով՝ 1-5 հաշւով: Հանդիպման մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հաւաքականի եւ դորտմունդեան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը:

«armsport.am» - Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդ»-ը արտագնայ խաղում ուժերը չափեց «Վերդեր Բրեմէն»-ի հետ:
Խաղն աւարտւեց դորտմունդցիների ջախջախիչ յաղթանակով՝ 1-5 հաշւով: Հանդիպման մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հաւաքականի եւ դորտմունդեան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը: Կարելի է ասել, որ «դեղնասեւեր»-ի կազմում սա հայ լեգիոների լաւագոյն հանդիպումներից մէկն էր, եթէ ոչ՝ լաւագոյնը:
Մխիթարեանը դարձաւ դուբլի հեղինակ: Նախ, առաջին խաղակէսի վերջնամասում, իսկ աւելի ստոյգ՝ 41-րդ րոպէին, փոխանցում ստանալով Ռոբերտ Լեւանդովսկուց, Հենրիխը ճարպկօրէն ազատւեց մի քանի ֆուտբոլիստներից եւ աջ ոտքի հուժկու հարւածով գրաւեց բրեմէնեան ակումբի դարպասը: Երկրորդ խաղակէսի 62-րդ րոպէին Մարկօ Ռոյսի խորամանկ փոխանցումից յետոյ Մխիթարեանը ոսկերչական ճշգրտութեամբ հարւածով իր հաշւին դուբլ գրանցեց:
Խաղից յետոյ, «Բորուսիա»-ի գլխաւոր մարզիչ Իւրգէն Կլոպը խօսել է թիմի եւ Հայաստանի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի մասին:
«Սա շատ կարեւոր հանդիպում էր Հենրիխ Մխիթարեանի համար: Այժմ նա պէտք է շարունակի նոյն ձեւով»,- ասել է գերմանացի մասնագէտը:
Յիշեցնենք, որ վերջին ամիսներում Հենրիխին ոչ մի կերպ չէր յաջողւում ցուցադրել իր լաւագոյն խաղը: Արդիւնքում՝ նա յայտնւել էր գերմանական մամուլի քննադատութեան թիրախում: Շատերը հարցականի տակ էին առել «դեղնասեւեր»-ի մարզիչ Իւրգէն Կլոպի որոշումը՝ բոլոր խաղերում Հենրիխին մեկնարկային կազմում ներառելու մասին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։