Հա

Մարզական

24/02/2014 - 10:00

Նոր Ջուղայի աղջ. բասկետբոլի երէցների խումբը լիգայի մրցութիւններում յաջողութիւն արձանագրեց

Փետրւարի 9-ից 11-ը Սպահանում՝ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում, հիւրընկալութեամբ միութեանս բասկետբոլի խմբի, կայացաւ Իրանի կանանց բասկետբոլի Բ կարգի թիմի եզրափակիչ մրցաշարը, հետեւեալ արդիւնքներով.

Փետրւարի 9-ից 11-ը Սպահանում՝ Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում, հիւրընկալութեամբ միութեանս բասկետբոլի խմբի, կայացաւ Իրանի կանանց բասկետբոլի Բ կարգի թիմի եզրափակիչ մրցաշարը, հետեւեալ արդիւնքներով.


Կիրակի, փետրւարի 9
Թեհրանի «Սամա» (52) - Հէյաթէ բասկետբալէ Քազերուն (28)
«Արարատ» (56) - Քերմանի «Շեքուֆէ սանաթէ Փույեա» (54)
Երկուշաբթի, փետրւարի 10
Քերմանի «Շեքուֆէ սանաթէ Փույա» (47) - Թեհրանի «Սամա» (43)
Քազերուն (48) - «Արարատ» (68)

Երեքշաբթի, փետրւարի 11
Թեհրանի «Սամա» (48) - «Արարատ» (42)
«Շեքուֆէ սանաթէ Փույա» (53) - Քազերուն (29)
Արդիւնքում՝ առաջինից չորրորդ տեղերը հերթաբար զբաղեցրին՝ Քերմանի «Շեքուֆէ սանաթէ Փույա»-ն, Նոր Ջուղայի «Արարատ» միութիւնը, Թեհրանի «Սամա»-ն եւ Քազերունը:
Շնորհաւորելով միութեանս բասկետբոլի խմբի անձնակազմին՝ լիգայի Ա կարգի թիմին ներգրաւելու կապակցութեամբ, մաղթում ենք առաւել յաջողութիւններ առաջիկայ մրցութիւններում:

Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան
թղթակից ԵՐԱՆՈՒՇ ԹԱՀՄԱԶԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։