Հա

Մարզական

03/07/2012

Իրանի ժայռամագլցման առաջնութիւնը եւ հայ բալիկների փայլուն յաջողութիւնները

Սրանից ընդամէնը մի քանի ամիս առաջ էր, երբ «Սիփան» միութեան ժայռամագլցման խմբի արձանագրած յաջողութիւնների գծով հանդիպեցինք խմբի պատասխանատու Ռուբիկ Յովհաննիսեանին: Ասուլիսի ընթացքում նա նշեց. «Սա դեռ սկիզբն է»:
Իսկ ուրբաթ, յունիսի 29-ին, երբ Իրանի ժայռամագլցման պատանեկան օղակի մրցաշարում այդ յաջողութիւնը համալրւեց Էլենի Խուդաբախշեանի ոսկէ մեդալով, պարզ դարձաւ, որ այսուհետեւ կարելի է սպասել եւս այլ առիթներով ուրախ լուրերի:

alt

Մրցոյթը մեկնարկեց 7-ից 11 եւ 11-ից 13 տարեկանների տարիքային խմբերում:
altՔաշան, Ղազւին, Թեհրան եւ յարակից շրջանների քաղաքներից մասնակցող խմբերի կողքին՝ իրենց ուժերը փորձեցին «Սիփան»-ի եւ «Րաֆֆի»-ի պատանիները:
Աղջկանց 7-ից 11 տարեկանների օղակում «Սիփան»-ից Էլենի Խուդաբախշեանը իր փայլուն ելոյթով արժանացաւ ոսկէ մեդալի: Նոյն օղակում «Րաֆֆի»-ից Մանիֆա Իսմայիլեանը եւս յաջող ելքով աւարտին հասցրեց մրցոյթը եւ արժանացաւ բրոնզէ մեդալի:
Իսկ տղայոց 7-ից 11 տարիքային խմբում «Սիփան»-ից Թեդի Նազարեանը եւ Շանթ Իսաղուլեանը, մարզիչ Մասուդ Զէյնալիի գլխաւորութեամբ, թէժ պայքարի դուրս գալով՝ եւս յաջող ելքով աւարտեցին իրենց ելոյթները եւ յայտնւելով լաւագոյն հնգեակում՝ զբաղեցրին 4-րդ եւ 5-րդ տեղերը:
altՀարկ է նշել, որ տւեալ մարզաձեւով «Սիփան»-ի խումբն արդէն կանոնաւոր փորձեր է ձեռնարկել շուրջ 10 ամիս առաջ, իսկ «Րաֆֆի»-ն բոլորովին վերջերս է սկսել իր աշխատանքները՝ այս ոլորտում: Եւ հաշւի առնելով հայկական միութիւնների գրանցած յաջողութիւնները՝ փաստացի կերպով կարելի է մտածել տւեալ մարզաձեւում առաջադիմութիւնների եւ յաջողութիւնների շարունակականութեան գծով միութիւնների միջեւ մրցոյթներ նախաձեռնելու եւ այն աւանդ դարձնելու մասին:
Այստեղ ծագած մեծ հարցը «Արարատ»-ի խմբի բացակայութիւնն էր՝ տւեալ ոլորտում՝ որպէս հայկական միութիւնների ամենացենզաւորն ու փորձառուն: Համագործակցութեան ոլորտ, որը կարող է նաեւ ճանապարհ բացել դէպի Իրանի հաւաքական...

Կադրից դուրս

altՈչ թէ լրագրողի, այլ հէնց ծնողի հայեացքից կուզենայի չանտեսւէին երկու կարեւոր խնդիրներ. առաջինը այն, որ մարզիչը պէտք է չնչին պատասխանատւութեան զգացում ունենալով՝ այդքան կարեւոր մրցաշարում ներկայ գտնւի իր սաների կողքին, քանի որ նա ծանօթ լինելով իր մարզիկի ունակութեանը՝ կարող է ճիշտ ուղղութիւններ տալով՝ նրան հեռու պահել վտանգաւոր իրավիճակներից: Մի բան, որ, ցաւօք, ականատեսը եղանք «Րաֆֆի»-ի պատանիներից մէկի դէպքում, երբ նրա վտանգաւոր թռիչքը վերածւեց ծանր հարւածի, ինչը, բարեբախտաբար, անփորձանք ելք ունեցաւ:
Երկրորդ՝ որոշ հայ ծնողների պահւածքի համար մէկ-մէկ պատասխան ենք տալիս «հայի» արժանապատւութեան հաշւին:
Հաւաքւած երեխաների միջավայրում այսպէս ասած «ծխախոտի չարաշահումը» գրեթէ բոլորի կողմից չմարսւող ուշադրութեան կենտրոնում էր յայտնւել, էլ չասենք՝ ուրախութիւնից դրդւած իւրայատուկ «բառապաշարով» ընդգծւելը...

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։