Հա

Մարզական

01/07/2012 - 13:31

alt«ԱԼԻՔ» - Ուրբաթ, յունիսի 29-ին «Ռեսալաթ» մարզահամալիրում տեղի ունեցաւ Իրանի ժայռամագլցման պատանեկան առաջնութիւնը՝ 7-ից 11 եւ 11-ից 13 տարեկանների տարիքային խմբերում:
Քաշան, Ղազւին, Թեհրան եւ յարակից շրջանների քաղաքներից մասնակցող խմբերի կողքին՝ իրենց ուժերը փորձեցին «Սիփան»-ի եւ «Րաֆֆի»-ի պատանիները: Աղջկանց 7-ից 11 տարեկանների օղակում «Սիփան»-ից Էլենի Խուդաբախշեանը իր փայլուն ելոյթով արժանացաւ ոսկէ մեդալի: Նոյն օղակում «Րաֆֆի»-ից Մանիֆա Իսմայիլեանը եւս յաջող ելքով աւարտին հասցրեց մրցոյթը եւ արժանացաւ բրոնզէ մեդալի:

Իսկ տղայոց 7-ից 11 տարիքային խմբում «Սիփան»-ից Թեդի Նազարեանը եւ Շանթ Իսաղուլեանը, մարզիչ Մասուդ Զէյնալիի գլխաւորութեամբ, թէժ պայքարի դուրս գալով՝ եւս յաջող ելքով աւարտեցին իրենց ելոյթները եւ յայտնւելով լաւագոյն հնգեակում՝ զբաղեցրին 4-րդ եւ 5-րդ տեղերը:
Մանրամասնութիւնները տեսնել «Մարզական էջ»-ում:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։