Հա

Մարզական

Կիրակի, 01 Յուլիսի 2012 10:36

ԵՒՐՕ-2012 - 14-րդ գաւաթի վերջակէտը՝ այսօր. Իտալիա՞ թէ՝ Իսպանիա

altԳ. ԳԱԼՍՏԵԱՆ

14-րդ գաւաթի մրցութիւններն այսօր հասնում են իրենց աւարտին եւ երրորդ ենթախմբի առաջին եւ երկրորդ խմբերը, յաղթահարելով քառորդ եւ կիսաեզրափակիչ փուլերը, կրկին կանգնելու են միմեանց դիմաց: Խմբերը ենթախմբում միմեանց հետ խաղը աւարտել են 1-1՝ ոչ ոքի: altԻտալիայից Դինատալէն, իսկ Իսպանիայից Ֆաբրեգասը դարձան գոլերի հեղինակ: Եւրոյի պատմութիւնում սա չորրորդ անգամն է, որ նոյն ենթախմբի խմբերը հասել են եզրափակիչ փուլ: 1988 թ. (Հոլանդիա-ԱՊՀ), 1996 թ. (Գերմանիա-Չեխիա), 2004 թ. (Յունաստան-Պորտուգալիա):
Երկու եզրափակչին մասնակցող խմբերը երկու անգամ շահել են գաւաթը եւ որեւէ մէկը շահելու դէպքում՝ իր ցուցանիշը կը հաւասարեցնի Գերմանիայի հետ:

altԻսպանացիները շահելու դէպքում՝ կարձանագրեն երկու ցուցանիշ. նախ առաջին խումբը կը դառնան, որ առաջին անգամը լինելով՝ երկու շրջան անընդմէջ ախոյեան կը հանդիսանան, իսկ երկրորդ խումբը կը լինեն, որ անընդմէջ շահել են Եւրոպայի եւ աշխարհի առաջնութիւնը եւ կրկին՝ Եւրոպայի գաւաթը, առաջինը՝ Գերմանիան(1972,1974, 1976):
Երկու խմբերը պատմութեան մէջ մրցել են 31 անգամ, 10 անգամ շահել է Իտալիան, իսկ Իսպանիան՝ 8, 13-ն աւարտւել են ոչ ոքի արդիւնքով:
Նման անցեալով երկու խմբերը դաշտ են իջնելու՝ ի գործ դնելու երկու յաջողակ մարզիչների՝ Դէլ Բոսկէի եւ Պրանդելիի ստրատեգիկ որոշումները եւ այդ խաղում նա կը յաջողի, որը աւելի շատ օգտւի մրցակցի սխալներից: Արդեօք հզօր Իսպանիայի կիսապաշտպանները կը տիրե՞ն դաշտին թէ Պիրելլին Դինատալէի ընկերակցութեամբ կամրացնի իտալացիների գօտին եւ, ի վերջոյ, Բալոտելլին կրկին աչքի կընկնի Գերմանիայի խաղի նման թէ իսպանացի պաշտպանները կը չէզոքացնեն Բալոտելիին, որը նաեւ կարող է դառնալ գաւաթի լաւագոյն ռմբարկուն:

alt

Այս գաւաթն ունի նաեւ մի ուրիշ հետաքրքիր պահ: Գաւաթը շահելու դէպքում՝ իւրաքանչիւր խմբի դարպասապահն է բարձրացնելու գաւաթը, որովհետեւ երկու խմբերի աւագները դարպասապահներն են:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։