Հա

Մարզական

Հինգշաբթի, 28 Յունիսի 2012 11:23

ԵՒՐՕ-2012 - Իտալիա՞ն թէ՝ Գերմանիան

altԳ. ԳԱԼՍՏԵԱՆ

Այսօր Վարշաւայում կայանալու է կիսաեզրափակիչ փուլի երկրորդ մրցութիւնը: Մրցելու են Իտալիայի եւ Գերմանիայի խմբերը: Թէ ով կը յաջողի անցնել եզրափակիչ փուլ՝ դժւար է ասել, թէպէտ պատմութիւնը վկայում է իտալացիների յաջողութեան altմասին, սակայն իւրաքանչիւր խաղ ունի իր պատմութիւնը:
Իտալացիները եւ գերմանացիները պատմութեան մէջ միմեանց հետ մրցել են 30 անգամ: 13 անգամ յաղթել են իտալացիները, 7 անգամ յաջողութեան են հասել գերմանացիները, իսկ 10 խաղ աւարտւել է ոչ ոքի արդիւնքով:

altՖուտբոլի պատմութեան մէջ ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնում ճակատագրական կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերում այս խմբերը մրցել են երեք անգամ: Առաջինը արձանագրւել է 1970 թւականի Մեքսիկայի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում: Իտալացի մարզիչ Չեզարէ Պրանդելլին այն ժամանակ այս խաղը նայել է մանուկ հասակում՝ իր հօր հետ, բայց աւելի լաւ յիշում է 1982 թւականը: 1970 թւականին մեծ մարաթոն տեղի ունեցաւ եւ 120 րոպէ պայքարի աւարտին իտալացիները 4-3 հաշւով յաջողութեան հասան գերմանացիների դիմաց: Իսկ 1982 թ. աշխարհի առաջնութեան եզրափակիչ փուլում կրկին մրցեցին Գերմանիան ու Իտալիան եւ այստեղ նոյնպէս աչքի ընկան իտալացիները եւ շահեցին գաւաթը, որը Պրանդելլիին աւելի է տպաւորել: Ամենացաւալին գերմանացիների համար տեղի ունեցաւ 2006 թւականին, երբ գերմանացիները սեփական յարկի տակ ցանկանալով շահել գաւաթը, կիսաեզրափակչում հանդիպեցին իտալացիներին եւ 2-0 հաշւով պարտւեցին:
Եւրոպայի գաւաթում այս փուլում երկու խմբերը առաջին անգամ են հանդիպում. արդեօք Իտալիան կը շարունակի՞ աւանդոյթը թէ Գերմանիան բեկում կառաջացնի. այդ ամէնը կը պարզւի այսօր: Եթէ գերմանացիները ցանկանում են բեկում առաջացնել պատմութեան մէջ եւ պարտութեան մատնել Իտալիային, պէտք է շատ աւելի հզօր ներկայանան, քան ներկայացել են մինչ այժմ, յատկապէս իւրայատուկ պէտք է խաղան կիսապաշտպաններ՝ Խեդիրան, Շւանշտայգերը եւ Օզիլը, որպէսզի կարողանան չէզոքացնել Պիրելիի գլխաւորութեամբ իտալացիների կիսապաշտպաններին, իսկ դարպասներում իտալացիները աւելի հզօր են գտնւում Բուֆոնի մասնակցութեամբ եւ վերջում պէտք է խոստովանենք, որ տեղի կունենայ բաւական բարդ մրցութիւն՝ Գերմանիայի տակտիկապէս հզօր եւ շնորհալի երիտասարդներով օժտւած խմբի եւ Չեզարէ Պրանդելլիի բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրող խմբով Իտալիայի միջեւ:

Այսօր՝ Գերմանիա-Իտալիա, ժամը 23:15-ին:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։