Հա

Մարզական

Չորեքշաբթի, 27 Յունիսի 2012 12:16

ԵՒՐՕ-2012 - Եւրոպայի Լատին ֆուտբոլի լարւած պայքարը

altԳ. ԳԱԼՍՏԵԱՆ

Այսօր Ուկրայինայի Դոնեցկ քաղաքում մեկնարկելու է Եւրօ-2012-ի կիսաեզրափակիչ փուլի առաջին մրցութիւնը, երկու հարեւանների Լատին ֆուտբոլի հանդիպումը, որից պարզ կը դառնայ եզրափակչին մասնակցող առաջին խմբի անունը:
altԱնցեալի տւեալները եւ ներկայ կարողութիւնները խօսում են Իսպանիայի յաղթանակի մասին, իսկ ֆուտբոլն ունի իր իւրայատկութիւնները եւ միշտ չէ, որ կանխատեսումները իրականացւում են, այլ՝ ֆուտբոլը լի է անակնկալներով եւ դրա համար էլ յստակ չի կարելի խօսել այդ հանդիպման աւարտի արդիւնքի մասին:
Երկու խմբերն էլ ունեն բարձունքի հասնելու տւեալներ, հակառակ դէպքում՝ հնարաւոր չէր գտնւել այս փուլում:

altԴէլ Բոսկէի սաները շահել են 2008 թւականի Եւրոպայի գաւաթը, իսկ 2010 թ.՝ Աշխարհի գաւաթը: Նման խմբի համար կրկին գաւաթին տիրանալը համարեա նոյն կազմով այնքան ցանկալի չէ, ինչքան՝ տուժած Պորտուգալիային, որը անգամ 2004 թւականին չկարողացաւ սեփական յարկի տակ շահել գաւաթը:
Պորտուգալիան իր կազմում ունի անւանի Ռոնալդուին, որը այս շրջանի խաղերին իր դիպուկ հարւածներով թէպէտ նշանակել է երեք գոլ, սակայն դրանից շուտ նրա հարւածները դիպչել են մրցակիցների դարպասաձողերին:
Իսպանիայի հետ մրցելիս՝ եթէ Ռոնալդուի դիպուկ հարւածները դարպասաձողին չդիպչեն, այն ժամանակ Իսպանիան կարող է զրկւել եզրափակչից, իսկ իսպանացիներն էլ Ռոնալդուին այնքան հեշտ իրաւունք չեն տայ հարւածել: Երկու խմբերում էլ կան շնորհալի ֆուտբոլիստներ, որոնք կարող են խաղի ելքը փոխել:
Այնուամենայնիւ, Եւրոպայի գաւաթը եզրափակչում կունենայ Եւրոպայի Լատին ֆուտբոլի ներկայացուցչին:
Խաղի մրցավարութիւնը վստահւել է թուրք Սոնիթ Շաքիրին, որը այնքան էլ հանգիստ օր չի ունենայ պահերով լի այդ խաղում, որի աւարտին կը ճանաչւի եզրափակչին մասնակցող առաջին խումբը:

Իսպանիա -Պորտուգալիա
Այսօր, ժամը 23:15-ին

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։