Հա

Մարզական

27/06/2012 - 12:05

(Շարունակութիւն նախորդ համարից)

alt

1980 թ. Իտալիա

Գերմանիան 2-1 հաշւով առաւելութեան է հասնում Բելգիայի դիմաց, լաւագոյնը Հորստ Հերոբեշն էր, իսկ Գերմանիայի աւագն էր Կառլ Հայնց Ռամենիգէն:

 

 

 

 

 

 

alt

1984 թ. Ֆրանսիա

Ֆրանսիան 2-0 հաշւով պարտութեան մատնելով Իսպանիային՝ դառնում է գաւաթի յաղթողը, իսկ Ֆրանսիայի յաջողութիւնում մեծ դեր է ունենում Միշէլ Պլատինին:

 

 

 

 

 

 

alt1988 թ. Գերմանիա

Հոլանդիան եզրափակիչ խաղում 2-0 հաշւով պարտութեան մատնեց ԱՊՀ (նախկին Խ. Միութեան) խմբին եւ առաջին անգամ գաւաթակիր դարձաւ: Այս շրջանի ակնյայտ պահերից էր եզրափակչում Մարկօ Վան Բաստէնի հիանալի գոլը:

 

 

 

 

 

alt1992 թ. Շւեդիա

Խաղերին կարճ ժամանակ մնացած Եւրոպայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց ներքին անհանգստութիւնների պատճառով՝ բացառել Իւգոսլաւիայի մասնակցութիւնն ու նրա փոխարէն խաղերին հրաւիրեց ենթախմբում երկրորդ տեղը զբաղեցնող Դանիային եւ հէնց Դանիան էլ եզրափակչում 2-0 հաշւով պարտութեան մատնեց Գերմանիային եւ գաւաթակիր դարձաւ. խաղերի լաւագոյնը՝ Դանիայի դարպասապահ Պիտեր Շմայկէլը:

 

 

alt1996 թ. Անգլիա

Գերմանիան եզրափակչում յաղթում է Չեխիային՝ 2-1 հաշւով եւ գաւաթը բարձրացնում է Քլինզմանը, իսկ խաղերի լաւագոյնն էր Մաթիաս Սամերը, իսկ Չեխիայից ուշագրաւ էր Կառլ Պոբորսկին:
Գերմանիայի յաղթանակի գոլը «ոսկէ գոլ» էր, որը նշանակեց Բիրհոֆը:

 

(Շարունակելի)

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։