Հա

Մարզական

26/06/2012 - 11:26

Եւրոպայի գաւաթի 14-րդ շրջանը օրերս անց է կացւում Ուկրայինայում ու Լեհաստանում եւ յուլիսի 1-ին յայտնի կը դառնայ 14-րդ գաւաթակիրը: Իսկ այդ գաւաթի պատմութիւնը սկսւել է 1960 թւականից: Հպանցիկ հայեացք՝ անցեալ 13 շրջաններին:
alt

1960 թ. Ֆրանսիա
Խ. Միութիւնը ախոյեան դարձաւ եզրափակչում՝ 2-1 հաշւով պարտութեան մատնելով Իւգոսլաւիային (երկու երկրներն էլ ներկայում չկան): Գաւաթը՝ Իգոր Նետոյի ձեռքերում:

 

alt

1964 թ. Իսպանիա
Իսպանիան ախոյեան դարձաւ եզրափակչում՝ 2-1 հաշւով յաղթելով Խ. Միութեան հաւաքականին: «Սանտիագօ Բեռնաբօ» ստադիոմում Պրեդան նշանակեց Խ. Միութեան գոլը:

 

alt1968 թ. Իտալիա
Իտալիան 2-0 հաշւով յաջողութեան հասաւ Իւգոսլաւիայի դիմաց: Անջելլօ Դոմենգինիի գոլը, իսկ Իւգոսլաւիայի փայլուն խաղացող՝ Դրագան Դեզաջիկ:

 

alt

 

1972 թ. Բելգիա
Գերմանիան 3-0 հաշւով պարտութեան մատնեց Խ. Միութեան հաւաքականին. այդ շրջանի խաղերում աչքի ընկան Բեկկենբաուերը եւ Գերդ Մուլերը՝ Գերմանիայից, իսկ դարպասապահ Ռոդակովը՝ Խ. Միութիւնից:

 

 

alt1976 թ. Չեխոսլովակիա
Չեխոսլովակիան Գերմանիայի հետ 2-2՝ ոչ ոքի է խաղում եզրափակչում եւ 11 մ. հարւածներում 5-3 հաշւով յաղթում է Գերմանիային: Սա վերջին մրցութիւնն է, որ գերմանացիները խաղը յանձնում են 11 մ. հարւածներով: Խաղերում ուշագրաւ էր չեխ Պանենկան:

Կազմեց Գ. ԳԱԼՍՏԵԱՆԸ
(Շարունակելի)

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։