Հա

Մարզական

Երկուշաբթի, 25 Յունիսի 2012 13:33

Իտալիան՝ չորրորդ հորիզոնականում 11 մ. հարւածները զեղչեցին Անգլիային

altԱնգլիա՝ 0 - Իտալիա՝ 0
(2 - 4)՝ 11-մետրանոցներով

Երբ խաղի ելքը չպարզւեց 120 րոպէ պայքարում, ապա 11 մ. հարւածներում իտալացի Ալեսանդրօ Դիմանտիի հարւածով Իտալիան անցաւ կիսաեզրափակիչ, որտեղ կը մրցի Գերմանիայի հետ:
altԽաղն սկսւեց արագ ու լարւած եւ հէնց խաղի 3-րդ րոպէում Պիռլոյի դիպուկ հարւածը յետ մղեց Անգլիայի դարպասաձողը, իսկ քիչ յետոյ Բուֆոնը հրաշալի խաղաց եւ չէզոքացրեց անգլիացիների ստեղծած վտանգաւոր պահը՝ հէնց դարպասի շեմին: Իտալացիները մէկ անգամ եւս խաղի վերջին պահերին հարւածեցին Անգլիայի դարպասաձողին: Երկու խմբերի լարւած խաղում աւելի ուշագրաւ էին իտալացիները. 32 հարւած՝ Անգլիայի դարպասի վրայ, որոնցից 20-ը՝ ուղղակի դարպասի վրայ: Սակայն, 90-րդ րոպէում Ռունիի մկրատաձեւ հարւածը եթէ իրականանար, այն ժամանակ անգլիացիները կանցնէին կիսաեզրափակիչ:

altԻտալացիներին մէկ անգամ եւս յաջողւեց բացել հաշիւը, սակայն իրաւարարը խաղից դուրս համարելով՝ չընդունեց այդ գոլը:
120 րոպէ ծանր պայքարից յետոյ, երբ անգլիացիները աւելի յարմար էին գտնում 11 մ. հարւածների հասցնել խաղը, սկսւեցին 11 մ. հարւածները: Իտալացիներից աչքի ընկան՝ Բալոտելին, Պիռլօն, Նոչերինօն եւ Դիմանտին, իսկ Մոտոլիւօն վրիպեց, անգլիացիներից Ջերարդը եւ Ռունին, իսկ վրիպեցին Աշլի Քոլը եւ Աշլի Եանգը: (4 - 2), 11 մ. հարւածներով եւ Իտալիան յայտնւեց կիսաեզրափակչում:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։