Հա

Մարզական

Կիրակի, 24 Յունիսի 2012 13:09

Իսպանիան կիսաեզրափակչում՝ Ժաւի Ալոնսոյի գոլերով

altԻսպանիա՝ 2 - Ֆրանսիա՝ 0

Ֆրանսիան թէպէտ շատ աշխատեց, որ հաւասար մրցակից դառնայ Իսպանիայի դիմաց եւ երկրորդ խաղակէսի որոշ հատւածներում altթելադրեց իր խաղը մրցակցին, բայց պէտք է խոստովանենք, որ նրանք երբեք լուրջ վտանգ չստեղծեցին Կասիլիասի միջոցով պաշտպանւող դարպասի վրայ: Իսկ իսպանացիները յենւելով իրենց վստահ խաղի վրայ՝ կարողացան երկու անգամ գրաւել Ֆրանսիայի դարպասը՝ ի նկատի ունենալով, որ Ֆրանսիայի դարպասապահը անգամներ չէզոքացրեց ռէալ հնարաւորութիւնները:

Գոլերի հեղինակ դարձաւ Ժաւի Ալոնսոն, որը իր 100-րդ խաղն էր տօնում Իսպանիայի հաւաքականում: 19-րդ րոպէում գլխի հարւածով Ժաւին բացեց հաշիւը, իսկ 82-րդ րոպէում 11 մ. հարւածով նշանակեց խաղի երկրորդ գոլը: Այսպիսով՝ Ֆրանսիան 11-րդ հաւաքականն էր, որ պէտք է տուն վերադառնայ, իսկ իսպանացիները պատրաստւում են չորեքշաբթի օրն իրենց ուժերը չափեն Պորտուգալիայի հետ: Խաղի յաղթողը յուլիսի 1-ին Կիեւում կը մրցի միւս յաջողակ խմբի հետ, որը կընտրւի Գերմանիա, Իտալիա եւ Անգլիա հաւաքականներից:
Այսօր քառորդ եզրափակչի վերջին մրցութիւնում կը մրցեն Անգլիա-Իտալիա խմբերը՝ ժամը 23:15-ին:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։