Հա

Մարզական

24/06/2012 - 11:05

altԳ. ԳԱԼՍՏԵԱՆ

Այսօր կաւարտւի Եւրօ 2012 թ. քառորդ եզրափակիչ փուլը եւ յայտնի կը դառնայ կիսաեզրափակչին մասնակցող 4-րդ խումբը: 4-րդ խմբին ընտրելու համար՝ մրցապայքար են մտնելու Անգլիայի եւ Իտալիայի altհաւաքականները: Թէ՛ Իտալիան, եւ թէ՛ Անգլիան երկուսն էլ բազմիցս մասնակցել են այս փուլերի մրցութիւններին: Իհարկէ, իտալացիների յաջողութիւնները այս փուլում ընդհանրապէս շարունակւում են, սակայն անգլիացիները այնքան էլ յաջող չեն հանդէս եկել այս փուլում: Չեզարէ Պրանդելիի սաները այս տարի հանդէս են գալիս իւրայատուկ ոճով եւ աւելի տոգորւած են յարձակողական տրամադրութեամբ, բայց, այնուամենայնիւ, նրանց պաշտպանողական գիծն էլ բաւականին հարուստ է, յատկապէս դարպասապահ Բուֆոնի ներկայութեամբ:

alt

Միւս կողմում կանգնած է Անգլիան, որը նման մրցութիւններում այնքան յաջող աւանդոյթներ չի թողել, թէպէտ կիսաեզրափակիչ անցնելու յիշատակներ էլ ունի: altՌոյ Հաջսէնի սաները յենւելով իրենց անւանի մարզչի կարողութիւններին՝ ուզում են անել աւելին, յատկապէս աւագ Ստիւէն Ջերարդի կազմում կան շատ շնորհալի երիտասարդներ, ինչպիսին Վելկոտը եւ Վելբէկը, որոնց տպաւորիչ գոլերով Անգլիան յաղթահարեց առաջին փուլը:
Պարզապէս, այսօրւայ յաղթողը կը պատրաստւի մրցելու Գերմանիայի հետ կիսաեզրափակչում՝ գալիք հինգշաբթի, իսկ պարտւողը հրաժեշտ կը տայ խաղերին եւ կը վերադառնայ տուն:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։