Հա

Մարզական

23/06/2012 - 11:06

altԳ. ԳԱԼՍՏԵԱՆ

Այսօր քառորդ եզրափակչի 3-րդ մրցութիւններում չափւելու են անցեալ շրջանի ախոյեան Իսպանիան եւ Ֆրանսիան, որը եւս հեղինակութիւն ունի եւ այս գաւաթը շահել է 2000 թւականին:
altԴէլ Բոսկէի սաները թէպէտ դասւում են լաւագոյնների շարքը եւ դեռ ունեն ազդեցիկ խաղացողներ՝ գաւաթը շահելու համար, սակայն Խրւաթիայի հետ խաղում ցոյց տւեցին, որ խոցելի են, եւ եթէ չլինէր փորձառու Կասիասը, երեւի հիմա Խրւաթիան լինէր Իսպանիայի տեղում: Այնուամենայնիւ, իսպանացիները երկու յաղթանակներով ու մէկ ոչ ոքիով եւ 7 միաւորով մուտք են գործել քառորդ եզրափակիչ:

alt

altԼորան Բլանի սաները թէպէտ իրենց շարքում ունեն Նասրիի եւ Բենզեմայի նման երիտասարդ ու հեղինակաւոր խաղացողներ, սակայն նախնական փուլի վերջին խաղում սայթաքեցին եւ տանուլ տւեցին Շւեդիայի դիմաց: Շւեդիան եւս ունակութիւն ունէր քառորդ եզրափակիչ անցնելու, սակայն բախտը նրան չժպտաց եւ կանգ առաւ նախնական խաղերում:
Այսօր Եւրոպայի Լատին ֆուտբոլը մրցելու է Ֆրանսիայի հեղինակաւոր ֆուտբոլի հետ, բայց թէ ով կը շահի՝ դա դժւար է գուշակել: Խաղի ընթացքում կոպիտ սխալներ թոյլ տւող խումբը կը զեղչւի այս խաղում, ինչու չէ կարող է նաեւ խաղի ելքը պարզեն 11-մետրանոց հարւածները:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։