Հա

Մարզական

21/06/2012 - 09:50

altԳ. ԳԱԼՍՏԵԱՆ

Եթէ նախնական փուլում զեղչւելու համար հնարաւորութիւն են տալիս՝ չափւելու երեք մրցութիւնում, ապա քառորդ եզրափակչից աւելի դաժան է դառնում զեղչման փուլը եւ իւրաքանչիւր խաղ զեղչում է ֆուտբոլի մեծերին՝ մինչեւ եզրափակիչ փուլ, ուր ճանաչւում է ախոյեանը:
altԱյսօր սկսւում են քառորդ եզրափակչի մրցութիւնները եւ այս փուլում պէտք է խաղերին հրաժեշտ տան չորս խմբեր, իսկ միւս չորսն անցնեն կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչի խաղերը սկսւում են ՉեխիաՊորտուգալիա հանդիպումով: Չեխերը Չեխոսլովակիայի անւան տակ 1976 թւականին շահել են Եւրոպայի գաւաթը եւ մէկ անգամ էլ պայքարել են այդ գաւաթի համար՝ եզրափակչում, իսկ նրանց մրցակից Պորտուգալիայի ջանքերը ապարդիւն են անցել: Ամենից լաւ հնարաւորութիւնը նրանք ձեռք են բերել 2004 թւականին, երբ հիւրընկալում էին Եւրոպայի խաղերը, իսկ եզրափակչում պարտւել են այն տարւայ անակնկալ պատճառած Յունաստանին:

Երկու խմբերն էլ այս շրջանի մրցութիւններն սկսել են պարտութեամբ: Չեխիան թէպէտ երկար ժամանակ տիրապետում էր խաղին, բայց խոշոր հաշւով՝ 4-1 պարտութիւն կրեց Ռուսաստանից, ապա երկու կարեւոր յաղթանակներ՝ Յունաստանի եւ Լեհաստանի դիմաց, Չեխիային կանգնեցրեց ենթախմբի առաջին տեղում: Պորտուգալացիները պարտւել են Գերմանիային, թէպէտ այդ խաղում այնքան էլ արժանի չէին պարտւելու. միայն պէտք է նշենք, որ նրանք երկու անգամ Գերմանիայի դարպասաձողին են հարւածել, յետոյ մի լարւած եւ հետաքրքիր խաղում պարտութեան են մատնել Դանիային՝ 3-2 եւ, ի վերջոյ, յաղթելով Հոլանդիային՝ 2-1՝ որպէս ենթախմբի 2-րդ խումբ՝ անցել են քառորդ եզրափակիչ: Պորտուգալացիները յենւելով Ռոնալդուի եւ Նանիի վրայ՝ մեծ հնարաւորութիւններ ունեն եւ Իրանի հաւաքականի գլխաւոր մարզիչ պորտուգալացի Կառլոս Կերոշն ասել է, որ Պորտուգալիայի հաւաքականի անունը Ռոնալդու է: Չեխերն իրենց հարուստ ֆուտբոլում շատ քիչ են յենւում աստղերին, սակայն նրանց խմբական խաղի տակտիկան կարող է Պորտուգալիային զրկել կիսաեզրափակչից: Վաղը՝ ուրբաթ, թւում է, թէ աւելի հեշտ խաղ է սպասւում Գերմանիային, որը ենթախմբերի խաղերը հզօրութեամբ աւարտեց իր օգտին եւ երեք խաղերը շահելով՝ 9 միաւորով գլխաւորեց 2-րդ ենթախումբը եւ միակ խումբը դարձաւ, որ առաջին փուլում վաստակել է բոլոր հնարաւոր միաւորները, սակայն Յունաստանը միշտ էլ կարող է դժւար մրցակից դառնալ, յատկապէս որ նրանք կարողանում են խիստ ամրացնել պաշտպանողական գիծը, այնպէս որ՝ շատ դժւար է դառնում կոտրել այդ շղթայաձեւ պաշտպանութիւնը եւ հակագրոհներում էլ աչքի է ընկնում խմբի փորձառու աւագը, որն իր գոլերով Յունաստանին հասցրել է այս փուլ:
Այնուամենայնիւ, գերմանացիները այս շրջանում մեծ ակնկալիքներ ունեն գաւաթը շահելու եւ, պարզապէս, կը փորձեն վերացնել այս խոչընդոտը եւս՝ քառորդ եզրափակչում:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։